Մասնակից:Միլենա Մոսինյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենտուկիի համալսարան (անգլ.՝ University of Kentucky, կրճատ՝ ԿՀ), ամերիկյան հանրային համալսարան, տեղակայված է Կենտուկի նահանգի Լեքսինգթոն քաղաքում։ Հիմնադրվել է 1865 թվականին իրավաբան Ջոն Բոումենի կողմից՝ որպես Կենտուկիի համալսարանի գյուղատնտեսական և տեխնիկական քոլեջ[1]։ Ներկայումս այդ համալսարանը աշակերտների թվով ամենամեծն է Կենտուկի նահանգում։ 2011 թվականի աշնանն այնտեղ սովորում էր 28 հազար ուսանող[2]։ «U.S. News & World Report» ամսագրի համաձայն՝ նահանգի հետազոտական համալսարանների շարքում Կենտուկիի համալսարանն ունի ամենաբարձր վարկանիշը[3]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտուկիի համալսարանի սպորտային թիմերը կրում են «Վայրի կատուներ» անվանումը և ելույթ են ունենում Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցացիայի Հարավ-Արևելյան համաժողովում։ Համալսարանի սպորտային պատմությունը սկսվել է 1890-ական թվականներից՝ հարևան քոլեջների դեմ ամերիկյան ֆուտբոլի հանդիպմամբ։ 1902 թվականին ձևավորվել է բասկեբոլի կանանց թիմը, իսկ մեկ տարի անց՝ տղամարդկանցը։ «Վայրի կատուներ» անվանումն ամրապնդվել է 1909 թվականին Իլինոյսի համալսարանի ֆուտբոլային թիմի նկատմամբ տարած հաղթանակից հետո։

Ավելի տիտղոսային է համարվում տղամարդկանց բասկետբոլի թիմը, որն ութ անգամ հաղթանակ է տարել Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցացիայի մրցաշարում։ Թիմի հետ 42 տարի շարունակ աշխատել է հայտնի մարզիչ Ադոլֆ Ռապը, որը նվաճել է չորս չեմպիոնական տիտղոս։ Վերջին տիտղոսը թիմը նվաճել է 2012 թվականին՝ Ջոն Կալիպարիի ղեկավարությամբ[4]։ Կենտուկիի համալսարանի համար ելույթ ունեցած բասկետբոլիստների թվում են՝ Ֆրենկ Ռեմսի, Փեթ Ռայլի, Ռաժոն Ռոնդո, Թեյշաուն Փրինս, Ջոն Վոլ, Էնթոնի Դեյվիս և Դեմարկուս Քազընս։

Համալսարանի ներկայացուցիչները դարձել են նաև ԱՄՆ չեմպիոն կտրտված տեղանքում վազքում և գեղարվեստական մարմնամարզությունում, իսկ չիրլիդինգի թիմը 19 անգամ հաղթել է ազգային առաջնությունում։ Ամերիկյան ֆուտբոլի թիմը 1950 թվականին չեմպիոնական կոչումը կիսել է երեք այլ թիմի հետ։ Ազգային մակարդակում համալսարանը ներկայացնում են բեյսբոլի, բասկետբոլի, դահուկային վազքի, ամերիկյան ֆուտբոլի, գոլֆի, գեղարվեստական գերմանագիտության, թենիսի, աթլետիկայի, ֆուտբոլի, հրաձգության, սոֆթբոլի, լողի, վոլեյբոլի և հոկեյի թիմեր։

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտուկիի համալսարանում է սովորել յոթ ապագա նահանգապետ՝ Կենտուկիի (Հեփի Չենդլեր, Պոլ Պատոն, էռնի Ֆլետչեր, Սթիվ Բեշիր), Հյուսիսային Կարոլինայի (Բևերլի Պերդյու), Արկանզասի (Թոմ Ջեֆերսոն Թերալ) և Օհայոյի (Թեդ Ստրիքլենդ) նախկին նահանգապետերը։

Այլ հայտնի շրջանավարտներից են սենատոր Միտչ Մաքքոնելը, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Թոմաս Մորգանը (բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում) և Վիլիամ Լիփսքոմբը (քիմիայում), դերասաններ Էշլի Ջադը և Հարի Սթենթոն, նկարազարդող Դոն Ռոսան և տիեզերագնաց Սթորի Մասգրեյվը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A Brief History of the University of Kentucky» (անգլերեն). University of Kentucky. Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին. Վերցված է 2012-04-04-ին.
  2. «Fast Facts about UK» (անգլերեն). University of Kentucky. 14 декабря 2011. Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին. Վերցված է 2012-04-04-ին.
  3. «Best College» (անգլերեն). U.S. News & World Report. Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին. Վերցված է 2012-04-04-ին.
  4. «Cats Top Kansas 67-59, Win Eighth National Title» (անգլերեն). University of Kentucky Athletics. 2 апреля 2012. Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին. Վերցված է 2012-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]