Jump to content

Գոլֆի գնդակ (Լիխտենշտայնի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոլֆի գնդակ
տեսակգեղանկար
նկարիչՌոյ Լիխտենշտայն[1]
տարի1962
բարձրություն81,5 սանտիմետր[1]
լայնություն81,5 սանտիմետր[1]
ստեղծման երկիր ԱՄՆ
ուղղությունփոփ արտ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

«Գոլֆի գնդակ» (անգլ.՝ Golf Ball), ամերիկացի նկարիչ Ռոյ Լիխտենշտայնի նկարը՝ ստեղծված 1962 թվականին փոփ արտ ոճով։ Նկարված է յուղաներկով, կտավի վրա։ Պատկերված է «առանձին գունդ՝ նախշավոր, տարբեր ուղղություններ ունեցող կիսաշրջանաձև փոսիկներով»[2]։ Նկարը հաճախ զուգորդվում է Պիտ Մոնդրիանի սև ու սպիտակ աշխատանքների հետ։ «Գոլֆի գնդակ» նկարը ներկայացվել է Լիխտենշտայնի առաջին անհատական ցուցադրության ժամանակ և որոշիչ նշանակություն է ունեցել փոփ արտի նրա վաղ զուգորդումների համար։

1962 թվականի փետրվարին Նյու Յորքի Լեո Կաստելլիի պատկերասրահում Ռոյ Լիխտենշտայնի առաջին անհատական ցուցահանդեսի բոլոր տոմսերը վաճառվել էին դեռևս մինչև բացումը[3]։ «Գոլֆի գնդակ» ներկայացվել է նկարչի մյուս նկարների շարքում[4]։ Ավելի ուշ Լիխտենշտայնը ներառել է այն և իր այլ աշխատանքներ՝ 1972 թվականի «Նատյուրմորտ ոսկե ձկնիկով և գոլֆի գնդակի նկարով» (անգլ.՝ Still Life with Goldfish Bowl) և 1979 թվականի «Ձգտում բարոկկոյին» (անգլ.՝ Go for Baroque)[5]։ «Գոլֆի գնդակ» նկարը աբստրակցիոնիզմի և ֆիգուրտիվիզմի համատեղման նորամուծության օրինակ է ծառայում[6]։ Այս նկարում աբստրակցիոնիզմը ի հայտ է գալիս եռաչափության, լուսաստվերի և ռելիեֆի բացառման եղանակով[7]։

Սև ու սպիտակ գույների կիրառումը Լիխտենշտայնի կողմից հավանաբար կրել է 1940-ական և 1950-ական թվականներին Վիլլեմ դե Կունինգի, Ֆրանց Կլայնի և Ռոբերտ Միզերվելի աշխատանքների ազդեցությունը։ Առավել հավանական է, որ «Գոլֆի գնդակը» հղում է Պիտ Մոնդրիանի 1917 թվականի «Կոմպոզիցիա սև ու սպիտակով» (անգլ.՝ Composition in Black and White) նկարին[8]։ Մեկ այլ տարբերակով Լիխտենշտայնի նկարը կարող է հղում ծառայել Մոնդրիանի մեկ այլ աշխատանքի՝ 1915 թվականի «Կոմպոզիցիա № 10» նկարին[9]։ Այդ նկարչի աշխատանքները հաճախ են լրացուցիչ աղբյուր ծառայել Լիխտենշտայնի համար իր աշխատանքներն ստեղծելիս՝ որպես 1960-ական թվականներին գովազդվող երևույթներ[8]։ Ինքը հեղինակը Մոնդրիանին անվանել է ոգեշնչման աղբյուր իր «Պլյուս և մինուս» նկարի համար[10]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Լիխտենշտայնն ստեղծել է մի քանի աշխատանքներ, որոնցում նա պատկերել է «…նախշավոր մակերևույթի կրկնվող օրինաչափություն…»[11]։ «Գոլֆի գնդակ» նկարը գոլֆի գնդակի պատկերումն է Մոնդրիանի սև ու սպիտակ աղեղների շարքի կիրառմամբ, որը նախատեսված է ցուցադրելու առարկայի եռաչափությունը։ Այնուամենայնիվ չեզոք ֆոնը մանիպուլյացիայի է ենթարկում պատկերը և նվազեցնում է ծավալի բնութագրումը՝ զրկելով դիտողին նրա հեռապատկերից[12]։ Այդ կերպ նկարը ներկայանում է որպես «աբստրակտ նշանների ամբողջություն»[6]։ Ինքը Լիխտենշտայնը նկարագրել է իր աշխատանքը որպես «հակաթեզիս նրան, ինչը համարվել է «գեղարվեստական» իմաստ ունեցող իրենում հեռանկարների բացակայության պատճառով»[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 https://www.lichtensteincatalogue.org/catalogue/entry.php?id=412
  2. Lippard, Lucy R. New York Pop // Pop Art. — third printing. — Greenwood Publishing Group, 1970. — С. 125.
  3. Tomkins, Calvin Roy Lichtenstein: Mural With Blue Brushstroke. Harry N. Abrams, Inc.[en], 1988. — С. 25. ISBN 0-8109-2356-4
  4. Focus: The Major Artists // Pop Art: A Critical History / Madoff, Steven Henry. University of California Press[en], 1997. — С. 198. ISBN 0-520-21018-2
  5. Waldman 1993, Still Lifes: 1972–76, pp. 206–7, 216–7
  6. 1 2 Mercurio, Gianni Roy Lichtenstein: Meditations 0n Art. — SKIRA, 2010. — С. 60. ISBN 978-88-572-0460-4
  7. Mercurio, Gianni Roy Lichtenstein: Meditations 0n Art. — SKIRA, 2010. — С. 61. ISBN 978-88-572-0460-4
  8. 1 2 Waldman 1993, Cliches into Icons: Early Pop Pictures, p. 29-31 "Lichtenstein’s dramatic use of black and white is also a feature of subsequent paintings such as Golf Ball, 1962 …
  9. Hendrickson 1993, The Pictures That Lichtenstein made Famous, or The Pictures that Made Lichtenstein Famous, pp. 25–26
  10. 1 2 Lichtenstein, Roy A Review of My Work Since 1961—A Slide Presentation // Roy Lichtenstein: October Files / Bader, Graham. MIT Press, 2009. — С. 60. ISBN 978-0-262-51231-2
  11. Hendrickson1993, The Pictures That Lichtenstein made Famous, or The Pictures that Made Lichtenstein Famous, p. 46
  12. Waldman, Diane Roy Lichtenstein. — The Solomon R. Guggenheim Foundation, 1969. — С. 15.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]