Մասնակից:Գևորգյան Արևիկ/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլուխների որս — մարդուն սպանելուց հետո նրա գլխի կտրման և պահպանման պրակտիկա: Գլուխների որսը կիրառվել է պատմական ժամանակաշրջանում Չինաստանի, Հնդկաստանի, Նիգերիայի, Նուրիստանի, Բանգլադեշի, Բիրմայի, Կալիմանտանի որոշ հատվածներում և Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Թայվանի, Ճապոնիայի այլ շրջաններում, Միկրոնեզիայի, Մելանեզիայի, Նոր Զելանդիայի, Կենտրոնական Ամերիկայի կղզիներում, հարամ-արևմուտքում` ԱՄՆ-ում և Ամազոնի ավազանում, ինչպես նաև մի շարք ցեղերի` կելտերի, արևմտագերմանական ժողովուրդների, նորվեգացիների և Հին Եվրոպայի սկյութների շրջանում: Այսպիսի պրակտիկա եղել է, չնայած հազվադեպ, Եվրոպայում`Բալկանյան թերակղզում մինչև 20-րդ դարի սկիզբը և մինչև Միջնադարի ավարտ Իռլանդիայում և անգլիո-շոտլանական սահմանի շրջանում: Որոշ հաղորդումների համաձայն, սահմանված մասշատբներով այն դեռևս տարածված է Բոռնեոյի դայակ ցեղի շրջանում:

Գլուխների որսը, որպես ավանդույթ, հանդիսանում է քննարկումների առարկա մարդաբանական համայնքների շրջանում` նրա հնարավոր սոցիալական դերակատարումների, գործառույթների և մոտիվների դերում: Այս ավանդույթի պատճառները, որոնք նշում են գլուխների որսի վերաբերյալ մարդաբանական աշխատություններում, ներառում են հակառակորդների սպանությունը, բռնության ծեսերը, տիեզերական հավասարակշռությունը, այդ արարքով տղամարդկության, կանիբալիզմի և հեղինակության պատկերումը: Ժամանակակից գիտնականները ընդհանուր առմամբ համաձայն են, որ նրա հիմնական գործառույթը ծիսակարգային էր և այն հանդիսանում էր համայնքների և առանձին անհատների միջև հիերարխիական հարաբերությունների կառուցման, հաստատման և պաշտպանության գործառույթի մաս: Որոշ փորձագետներ կարծում են, որ պրակտիկան հիմնված էր այն համոզմունքի վրա, որ գլուխն իր մեջ ամփոփում է «մոր հոգին», կամ կենսական ուժը, որը կարող է օգտագործվել գլուխը ձեռքը վերցնելուց հետո:


Հարավարևելյան Ասիա և Օվկիանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխների որսը կիրառել են շատ ավստրոնեսյան ժողովուրդներ Հարավարևելյան Ասիայում և խաղաղօվկիանոսյան կղզիներում: Այս ավանդույթը այս կամ այն ժամանակահատվածում գոյություն է ունեցել Մելանեզիայի շատ ժողովուրդների մոտ, այդ թվում նաև Նոր Գվինեայում: 1901 թվականին Գոարիբարի կղզում` Պապուա ծովածոցում միսիոներ Հարրի Դանսին հայտնաբերել է 10 000 գանգ` կղզու «երկար տներում»: Մարդաբանական գրականության մեջ ներկայացված են Հարավարևելյան Ասիայի ժողովուրդները` մուռուտները, իլոնգոնները, իբանները, դայակները, բերավանները, վանաները, մարրուպոնդոները, որոնք զբաղվել են գլուխների որսով: Այս ժողովուրդների շրջանում գլուխների որսը, որպես կանոն, կրում էր ծիսական բնույթ` դրա հետ մեկտեղ չլինելով պատերազմի կամ թշնամանքի ակտ. սովորաբար գործը սահմանափակվում էր մեկ թշնամու գլխի գրավմամբ: Գլուխների որսը հանդես էր գալիս որպես կատալիզատոր` համայնքի մահացած անդամների համար անհատական կամ կոլեկտիվ սուգը դադարեցնելու նպատակով: Ցեղի բոլոր տղամարդ անդամների մասնակցությունը գլուխների որսին համարվել է քաջության և արժանապատվության դրսևորում, և որսած գլուխների համար ցեղի առաջնորդները առատաձեռնորեն պարգևատրել են աչքի ընկնող մարտիկներին:

Քենեթ Ջորջը նկարագրել է գլուխների որսի ամենամյա ծեսը, որը նա հետևել է մարրուպոնդո ժողովրդի մոտ. ազգային փոքրամասնության` պաշտող ավանդական կրոնը, ապրող Սուլավեսի իդոնեզիական կղզու հարավ-արևմտյան հատվածի բարձր լեռնային շրջաններում: Փաստորեն այս ժամանակահատվածում նրանք չէին զբաղվում գլուխների որսով. դրա փոխարեն օգտագործվում էին կոկոսից պատրաստված սուռոգատ գլուխներ: Այս ծեսը, որը կոչվում է pangngae, իրականացվում էր բրնձի բերքահավաքից հետո: Նրա նշանակությունը կայանում էր նրանում նրանում, որ ավարտեն անցած տարվա զահվածների համար հանրային սուգը, ցույց տան տարբերությունները ցեղերի և մշակույթների միջև, թույլ տան դրսևորել իրենց քաջությունը, անցնեն հանրային բարիքների բաշխմանը, դիմակայել մարրուպոնդոների նկատմամբ արտաքին ճնշումներին` ստիպելով նրանց հրաժարվել իրենց հիմնական ապրելակերպից:

Անցյալում Նոր Գվինեայի մարինդ-անիմ ցեղը հայտնի էր գլուխներ որսալու իր ավանդույթով: Այս ավանդույթը արմատավորվել է իրենց աշխարհայացքում և կապվել է նորածիններին տրվող անունների հետ: Գանգը համարվում էր մանանայի` մոգական ուժի կենտրոնացում: Գլուխների որսը չի հիմնավորվել կաննիբալիզմով, սական մահացածի մարմինը կերել են:

Մոտ 1930-ական թվականներին գլուխների որսի ավանդույթը ճնշվել է Ֆիլիպիններում` իլոնգոտների շրջանում, ԱՄՆ-ի իշխանությունների կողմից:

Վա ժողովուրդը, բնակեցված Մյանմայի և Չինաստանի սահմանի երկու կողմերում, ինչ-որ ժամանակ եղել է հայտնի որպես «վայրի վա», մինչև 1970-ական թվականները զբաղվել են գլուխների որսով[1]:

Սարավակում` Բոռնեո կղզու վրա Բրուքների եվրոպական դինաստիայի ժամանակաշրջանում Ջեյմս Բրուքը և նրա ժառանգները փորձում էին վերացնել գլուխների որսը Երկրորդ համաշխարհային պատերազմից ավելի քան հարյուր տարի առաջ (1830-ականներից մինչև 1940-ականները):

Կալիմանտանում 1997 թվականին տեղի են ունեցել միջմշակութային լուրջ բռնկումներ բնիկ դայակների և Մադուրայի ներգաղթյալների միջև: 2001 թվականին Կալիմանտանի կենտրոնում գտնվող Սամպիտ քաղաքում առնվազն 500 մադուրցիներ սպանվեցին, և մինչև 100.000-ը ստիպված եղան փախչել: Որոշ մասի մարմինները գլխատվել են ծեսի հետևանքով, որը հիշեցնում է դայակների գլուխների որսի հին ավանդույթը:

Նոր Գվինեայի արևմտյան մասի (Ինդոնեզիայի մի մասն է կազմում) հարավ-արևելքում են բնակվում կորովայները, ապրում են ծառերի վրա կառուցված տներում, որոնցից մի քանիսը տեղակայված են գրեթե 40 մետր բարձրության վրա, հավանաբար որպես պաշտպանություն գլուխների որսով զբաղվող հարևան ցեղից` սիտակներից: Ոմանք կարծում են, որ Մայքլ Ռոքֆելլերը կարող է սպանված լինել 1961 թվականին արևմտյան Նոր Գվինեայում:

Ամազոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվարո ժողովուրդը, որը բնակվում է Էկվադորում և Պերուում, ինչպես նաև Ամազոնի ամբողջ տարածքում, զբաղվում է գլուխբերի որսով, որպեսզի ստեղծեն չորացած գլուխներ ծեսերի համար: Հիվարոները դեռևս ստեղծում են գլուխների կաղապարներ, որոնք վաճառում են զբոսաշրջիկներին, և կան նաև հիվարոյի մի քանի անջատված ցեղեր, որոնք շարունակում են գլուխների իրական որսը:

Նոր Զելանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայում մաորիները պահպանում էին սպանված թշնամիների կամ նախահայրերի գլուխները, առանձնացնելով գանգը ապա ծխահարելով գլուխները կրակի վրա: Այս գլուխներից շատերը տարբեր ճանապարհներով հայտնվել են Նոր Զելանդիայից դուրս` թանգարաններում և մասնավոր հավաքածուներում. ներկայումս մաորիները փորձում են վերադարձնել իրենց նախնիների չորացրած գլուխները:

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չունցու շրջանում և Պայքարող թագավորությունների ժամանակաշրջանում Ցին թագավորության զինվորները հակված էին հավաքել իրենց թշնամիների գլուխները: Զինվորագրված զինվորների մեծ մասը ճորտ գյուղացիներ էին և աշխատավարձ չէին ստանում: Փոխարենը զինվորները պաշտոնի բարձրացում և պարգևներ էին ստանում` հավաքելով իրենց թշնամիների գլուխները: Ցինի զինվորների կողմից գլուխները կտրելու ծեսը սովորաբար սարսափեցնում էին իրենց թշնամիներին, և այդպիսի գլուխների որսը այն գործոններից է, որոնց շնորհիվ Ցինի դինաստիան հաղթել է վեց այլ թագավորությունների և միավորել է Չինաստանը: Ցինի զինվորների տեսքը, իրենց իրաններից կախված մարդկանց գլուխներով, շատ դեպքերում բավարար էին այլ թագավորությունների բանակները բարոյազրկելու համար: Ցին դինաստիայի անկումից հետո գ չինական ժողովուրդը դադարեց զբաղվել գլուխների որսով:

Թայվան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխների որսը Թայվանի բնիկների շրջանում հասարակ զբաղմունք է եղել: Գրեթե յուրաքանչյուր ցեղ, բացի յամոները (դաո), ունեին այդպիսի ավանդույթ: Չինացի նորաբնակները հաճախ գլուխների որսորդների արշավների զոհ, քանի որ նրանք բնիկների պատկերացումների ստախոս էին և թշնամի: Այդպիսի արշավները հաճախ ուղղված էին դաշտում աշխատողներին կամ բնակելի տների այրմանը, որից հետո բնիկները գլխատում էին այրվող կառույցներից փախչող բնակիչներին: Այդ զբաղմունքը ավարտվել է միայն 1930-ական թվականներին Թայվանի ճապոնական օկուպացիայի ժամանակ:

Հարավային Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխների որսը տարածված զբաղմունք էր Հնդկաստանում և Մյանմայում բնակվող նագա խմբի ցեղերի շրջանում: Զբաղմունքը լայն տարածում է գտել մինչև 20-րդ դարը և դեռևս կարող է շարունակվել Մյանմայի մեկուսացած նագայի ցեղերի մեջ: Նագայի մարտիկներից շատերը առաջվա պես մարմիններին ունեն նշաններ (դաջվածքներ և այլն) գլուխների հաջողված որսերից: Ասսամ նահանգում` Հնդկաստանի հյուսիս-արևելքում, Բրահմապուտրա գետի հարավում ապրող գարի, կհասի, նագա և կուկի հարավային բոլոր ժողովուրդները, առաջ գլուխների որսորդներ էին, ներառյալ միզոները Լուսեյական բլուրներից, որոնք նույնպես զբաղվում էին իրենց թշնամիների գլուխների որսով, սակայն հետագայում այն չեղյալ է հայտարարվել տարածաշրջանում քրիստոնեության տարածման պատճառով:

Կելտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելտտերը Եվրոպայում զբաղվել են գլուխների որսով, համարելով, որ գլուխը մարդու հոգու զետեղման վայրն է: Հին հռոմեացիները և հույներընկարագրել են կելտերի` սեփական թշնամիների գլուխները տան պատերից մեխելու կամ դրանք ձիու վզից կախելու ավանդույթը: Այս զբաղմունքը շարունակվել է մինչև Միջնադարի ավարտը Իռլանդիայում և անգլո-շոտլանդական սահմանի շրջանում: Գլուխների հավաքման կրոնական պատճառները, հավանաբար, կորցրել են իրենց նշանակությունը կելտերի քրիստոնյա դառնալուց հետո: Գլուխների որսը իրականացվել է նաև գերմանական ցեղերի և իբերիացիների շրջանում, սակայն նրա նպատակները մնում են անհայտ:

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերը (առաջին հերթին ամերիկացիները) երբեմն հավաքում էին սպանված ճապոնացի զինվորների գանգերը որպես սեփական ավար` ինչպես ընկերների և ընտանիքի համար հուշանվերներ, ինչպես նաև ուրիշներին վաճառելու համար (այս զբաղմունքը յուրահատուկ էր ռազմական գործողությունների խաղաղօվկիանոսյան թատերաբեմում. գերմանական կամ իտալական գանգեր երբեք չեն հավաքվել): Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությունը 1942 թվականի սեպտեմբերին հրամայեց խստորեն պատժել հակառակորդի մարմնի մասը որպես հուշանվեր վերցրած ցանկացած զինվորի: Այնուամենայնիվ, ռազմավարական որսը պահպանվեց. 1944 թվականի մայիսի 22-ին «Life» ամսագրում հրապարակվեց մի երիտասարդ կնոջ լուսանկար, ով կեցվածք էր ընդունել ինքնագրով գանգով, ուղարկված նրա նավաստի ընկերոջ կողմից, ինչը հանգեցրեց զգալի հանրային աղաղակի:

Բոռնեոյում դայակները ուժ ձևավորեցին, որպեսզի օգնեն դաշնակիցներին, նրանից հետո, երբ զգացին ճապոնացիների դաժան վերաբերմունքն իրենց նկատմամբ: Ավստրալիական և բրիտանական հատուկ օպերաշխատողները վերափոխել են դայակներ մի քանի ցեղ գլուխների որսորդների իսկական բանակի` մոտավորապես հազար մարդ քանակությամբ: Այս վայրիների բանակը սպանել կամ գերի է վերցրել մետ 1500 ճապոնացի զինվորների:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Headhunting days are over for Myanmar's "Wild Wa"", Reuters, Sep 10, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]