Մասնակից:Գարնան ծաղիկ 18/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավիցեննա

Ավիցեննա՝ պարսիկ գիտնական (Աբու Ալի Սինա, 980-1037), հայտնի է որպես Ոսկե դարի խոշորագույն ֆիզիկոս, աստղագետ, փիլիսոփա և գրող։ Նա հայտնի է որպես վաղ ժամանակակից բժշկության հայր: Նա գրել է մոտ 450 աշխատություն, որոնցից մեզ են հասել 240-ը՝ 150-ը փիլիսոփայության և 40-ը բժշկության թեմաներով:

Նրա հեղինակած աշխատություններից ամենահայտնիներն են Բժշկության Գիրքը, որը փիլիսոփայական և գիտական հանրագիտարան է, և Կանոն բժշկության ձեռնարկը, որը 1650 թթ սկսած հիմնական ուղեցույց է հանդիսացել Արևելքի և Եվրոպայի առաջավոր բժշկական համալսարանների համար։: Վերջին աշխատությունը մի անի անգամ վերահրատարակվել է Նյու-Յորքում: Ավիցեննայի ուսմունքը հիմնվում էր գալենյան ուսմունքի, արիստոտելյան մետաֆիզիկայի, ինչպես նաև ավանդական պարսկական ու արաբական բժշկության վրա։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիցեննան արաբական Իբըն ՍԻնա անվան լատինական նշանակությունն է, ինչը նշանակում է Սինայի որդի- հազվագյուտ պարսկական անուն, որ տրվում էր արական սեռի ներկայացուցիչներին: Ինչևէ, Ավեցիննան ոչ թե Սինայի որդին էր, այլ նրա հեռավոր ծոռը: Նրա ամբողջական անունն էր Աբու Ալի ալ-Հուսեյն իբըն Աբդ Ալլահ իբըն ալ Հասան իբըն Սինա:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիցեննան իսլամական Ոսկե դարի շրջանում ստեղծել է աշխատությունների ընդարծակ ժողովածու, ինչի ընթացքում խորապես ուսումնասիրվել են հունահռոմեական, պարսկական և հնդկական աշխատություններ: Հինդիի դպրոցի կողմից թարգմանված հունահռոմեական նյութերը մեկնաբանվում և հիմնովին զարգացում էին ստանում Իսլամիկ մտավորականների կողմից և վերամշակվում էին հիմնվելով պարսկական և հնդկական մաթեմատիկական համակարգերի , աստղագիտության և բժշկության վրա.[1] :

Ղուրանի և Հադիսի ուսումնասիրությունները զարգացել են այս դպրոցների ազդեցության ներքո: Աստվածաբանությունն ու փիլիսոփայությունը հետագայում ավելի խորապես են ուսումնասիրվել մասնավորապես Ավիցեննայի և նրա գաղափարակիցների կողմից: Ալ-Ռազին և Ալ-Ֆարաբին ապահովել են բժշկության և փիլիսոփայության մեթոդոլոգիական և գիտական հատվածը: Ավիցեննային հասանելի էին Բալխի, Խորեզմի, Գորգանի, Սպահանի և Համադանի հսկայական գրադարանները: Տարբեր նյութերից կարելի է տեսնել , որ նա վիճաբանում էր փիլիսոփայական տեսակետները այդ ժամանակի մեծագույն ուսուցիչների հետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի դեռահաս շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Աֆշանա գյուղում (Բուխարայի մոտ), պետական պաշտոնյայի ընտանիքում։ Նրա մայրը՝ Սիտարան, Բուխարայից էր [2], իսկ հայրը՝ հարգարժան իսմայիլական[3] գիտնական էր Բալխից: Նրա հայրը Սամանիների պետության Խարմազան գյուղի կառավարության անդամ էր: Հինգ տարի անց ծնվել է Ավիցեննայի կրտսեր եղբայրը՝ Մահմուդը: Ավիցեննան փոքր տարիքից է սկսել սովորել Ղուրանը և գրականությունը, ընդ որում այնպիսի խորությամբ, որ արդեն 10 տարեկան հասակում ամբողջովին ուսումնասիրել էր այն[4]: Նա սովորել էր հնդկական թվաբանությունը հնդիկ մրգավաճառ Մահմուդ Մասահիից[5] իսկ հետո ավելի խորացրեց մի թափառող գիտնականից, ով վաստակում էր իր ապրուստը հիվանդներին բուժելով և երիտասարդներին ուսուցանելով: Նա նաև ուսումնասիրել է Ֆիքը՝ իսլամական իրավաբանությունը Սուննի իսլամիստական գիտնական Իզմաիլ ալ-Զահիդի օգնությամբ:[5] Ավիցեննան մի ոչ այդ քան հայտնի փիլիսոփա Աբու Աբդուլա Նաթելիի օգնությամբ ուսումնասիրել է որոշ փիլիսոփայական գրքեր, ինչպիսիք են Պորփյուրի ծանոթությունները, Էվկլիդեսի սկզբունքները, Կլավդիոս Պտղոմեոսի Ալմագեստը[6]: Լինելով դեռահաս նա շատ մտահոգված էր Արիստոտելի Մետաֆիզիկայով , որը մինչև Ալ-Ֆարաբիի մեկնաբանությունը կարդալը նա չէր կարողանում հասկանալ:[7]

Հաջորդող մեկուկես տարվա ընթացքում նա ուսումնասիրեց միայն փիլիսոփայություն, որտեղ հանդիպեց ավելի մեծ դժվարությունների: Խուճապի նման պահերին նա թողնում էր գրքերը, գնում էր մզկիթ եւ շարունակում էր աղոթել, մինչև լույսը պայծառատեսություն էր բացում իր իր դժվարությունների վրա: Մինչ ուշ գիշեր նա շարունակում էր իր ուսումնասիրությունները և նույնիսկ երազի մեջ խնդիրերը հետևում էին նրան և գտնում էին իրենց լուծումները: Ասում են, որ նա 40 անգամ կարդացել է Արիստոտելի Մետաֆիզիկան, մինչև որ բառերը մխրճվել են նրա հիշողության մեջ, բայց դրանց նշանակությունը անհուսալի անհասկանալի էին, մինչև որ մի օր նա կարդաց Ֆարաբիի մեկնաբանությունների ժողովածուն, որը նա ձեռք էր բերել գրախանութից շատ էժան՝ 3 դիհրամով: Այնքան մեծ էր նրա ուրախությունը բացահայտման ժամանակ, որն ըստ իրեն միայն առեղծվածային ձևով կարող էր լուծվել, որ նա շտապեց շնորհակալություն հայտնել Աստծուն և սաղմոսներ կարդաց աղքատների օգնության համար:

Նա անդրադարձավ բժշկությանը 16 տարեկան հասակում և ոչ միայն սովորեց բժշկական տեսությունը, այլև բացահայտեց բուժման նոր մեթոդներ հիվանդներին անվճար հետազոտելով և բժշկելով: Դեռահասը հասավ որակավորված ֆիզիոլոգի կոչմանը 18 տարեկան հասակում և բացահայտեց, որ ՙՙԲժշկությունը բարդ գիտություն չէ, ինչպես մաթեմատիկան և մետաֆիզիկան, այնպես, որ ես շուտով մեծ հաջողության կհասնեմ, ես կդառնամ արտակարգ բժիշկ և կբուժեմ հիվանդներին օգտագործելով փորձարկված միջոցներ՚՚: Երիտասարդ բժիշկի համբավը շատ արագ տարածվեց և նա սկսեց անվարձահատույց ձևով բուժել շատ հիվանդների:

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբըն Սինայի առաջին նշանակումն այն էր, որ էմիր Նուհ II-ը նրան վստահեց իր բուժումը վտանգավոր հիվանդությունից (997): Այս ծառայության համար Իբըն Սինայի կարևոր պարգևը այն էր, որ նրան հասանելի դարձան Սամանիդների թագավորական գրադարանը, որտեղ պահպանվում էին մեծագույն գիտնականների հայտնի աշխատությունները: Երբ գրադարանը ոչնչացվեց կրակով, Իբըն Սինայի թշնամիները մեղադրեցին նրան այն այրելու համար՝ իբր իր գիտելիքի սկզբնաղբյուրները թաքցնելու համար է նա այդ արել: Մինչդեռ նա օգնում էր իր հայրիկին իր ֆինանսական գործերում, կարողանում էր ժամանակ գտնել իր առաջին ստեղծագործությունները գրելու համար: Երբ Իբըն Սինան 22 տարեկան էր, նա կորցրեց իր հորը: Սամանիդների դինաստիան անկում ապրեց 1004 թ. դեկտեմբերին: Իբըն Սինան, կարծես թե, հրաժարվեց Մահմուդ Ղազնևիի առաջարկներից և տեղափոխվեց արևմտյան շրջան՝դեպի Ուրգեչ, որը գտնվում է ներկայիս Թուրքմենստանում, ուր գիտնականների բարեկամը համարվող վեզիրը նրան փոքր ամսական կրթաթոշակ նշանակեց: Վճարը շատ փոքր էր, այնուամենայնիվ, Իբըն Սինան տեղից տեղ էր անցնում Նիշապուրի և Մերվի շրջաններով դեպի Խորասանի սահմանները, փնտրելով հնարավորություն իր շնորհքները ցուցաբերելու համար: Թաբարիստանի առատաձեռն կառավարիչ Քաբուսի,ինքնուս բանաստեղծի եւ գիտնականի, մոտ Իբըն Սինան ակնկալում էր ապաստան գտնել, բայց հենց այդ օրերին (1012) նույն կառավարիչը սպանվել իր ապստամբած զորքերի կողմից: Իբն Սինան հենց ինքն էլ տառապում էր մի քանի հիվանդություններից: Ի վերջո, Գորգանում, Կասպից ծովի մոտ, Իբըն Սինան հանդիպեց մի ընկերոջ հետ, ով անշարժ գույք էր գնել սեփական տան մոտ, որտեղ Իբըն Սինան սկսեց դասախոսություններ կարդալ տրամաբանության և աստղագիտության թեմաներով: Իբըն Սինայի մի քանի դաշնագրեր գրվել են այս հովանավորի համար: Նրա Բժշկության Կանոնի մեկնարկը նույնպես թվագրվում է Հիրքանիայում գտնվելու ժամանակաշրջանի հետ:

Իբըն Սինան ժամանակավորապես բնակվեց Ռեյում, ժամանակակից Թեհրանի հևեւանությամբ, որտեղ վերջին Բույիհիդ էմիրի որդի Մահդ Ալ Ադդաուլան էր ղեկավարում իր մ՝որ Սեյեդեն Խաթունի հովանու ներքո:Ավիցեննան ի մոտ 30 կարճ աշխատանքնեգրեցեն Ռեյում: Այնուհանդերձ, ռեգենտևեւ նրա կրտսեր եղբոր՝ Շամս ալ-Դաուլայի մևեւ տեղի ունեցած մշտական ​​բռնություննեածհոգնեցրեցին նրան և , ստիպեցին գիտնականին հեռանալ այդ տարածաշրջանից: Ղազվինում կարճևեւ ժամանակ բնակվելուց հետո նա տեղափոխվեց դեպի հարավ՝դեպի Համադան, որտեղ կառավարում էր Շամս Ալ Դաուլա էմիրը: Սկզբում Իբըն Սինան աշխատանքի անցավ բարձաշխարհիկ մի կնոջ մոտ, բայց Էմիրը լսելով նրա ժամանման մասին, նրան կարգեց որպես բժիշկ : Իբըն Սինան աշխատեց նույնկիս վեզիրի մոտ: Բայց մի օր Էմիրը որոշում կայացրեց վտարել նրան երկրից: Այնուամենայնիվ Իբըն Սինան քառասուն օր մնաց թաքնված Շեյխ Ահմեդ Ֆահելի տանը, միևեւ նոր հիվանդության բացահատումը չստիպեց էմիրին վերականգնել Ավիցեննային իր պաշտոնում: Նույնիսկ այս խայտառակ ժամանակահատվածում Իբն Սինան հորդորեց ուսումը եւ ուսուցումը: Ամեն երեկո, իր մեծ գործերից՝ Կանոնից և Սանատիոյից հատվածներ էին մեկնաբանվում և բացատրվում իր աշակերտներին: Էմիրի մահվանից հետո Իբն Սինան այլևս վեզիր չէր ստիպված և թաքնվեց դեղագործի տանը, որտեղ նա ինտենսիվ ջանքերով շարունակեց աշխատել իր գոի իերվ:ար

Մինչ այդ, նա գրել էր զարգացող քաղաք Սպահանի վերատեսուչ Աբու Յաֆարին, առաջարկելով իր ծառայությունները: Համադանի նոր Էմիրը, լսելով այս նամակագրության մասին և բացահայտելով, թե որտեղ էր Իբըն Սինան թաքնվում, անմիջապես բանտարկում է նրան: Իսկ մինչ այդ պատերազմը շարունակվում էր Սպահանի եւ Համադանի ղեկավարների միջեւ՝ 1024 թ.-ին նախորդ ղեկավարը գրավել էր Համադանն ու նրա քաղաքները `հեռացնելով տաջիկ վարձկաններին: Երբ փոթորիկը անցավ, Իբըն Սինան էմիրի հետ վերադարձավ Համադան և շարունակեց իր գրական աշխատանքները: Հետագայում, սակայն իր եղբոր, որոշ համախոհների, սիրած աշակերտի եւ երկու ստրուկների ուղեկցությամբ Իբըն Սինան քաղաքից փախել է սուֆիստական ճգնավորների հագուստով: Վտանգավոր ճանապարհորդությունից հետո նրանք հասել են Սպահան, ստանալով պատվավոր հյուրերի ընդունելություն իշխանի կողմից:

Ավիցեննայի Բժշկության Կանոն աշխատության առաջին էջը , 1596/7թթ (Յալե, Բժշկական պատմական գրադարան, Ցւսհինգի արաբական թանգարան 5)
Ավիցեննայի շիրմաքարը,Համադան, Իրան

Կյանքի վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբըն Սինայի կյանքի վերջին տաս-տասներկու տարիները անցել են Քաքույեդի իշխան Մուհամմեդ Իբըն Ռուստամ Դուշմանզյարի (որը հայտնի է նաև Ալլա Ալ-Դավլա) մոտ աշխատելով, որին նա ծառայել է որպես բժիշկ , ընդհանուր գրական եւ գիտական ​​խորհրդատու՝ նույնիսկ իր բազմաթիվ արշավների ընթացքում:

Այս տարիների ընթացքում նա սկսեց ուսումնասիրել գրական հարցեր և բանասիրություն՝ դրանք մեկնաբանելով իր ոճին հարիր քննադատական խոսքերով: Համադանի դեմ ծավալվող արշավի ժամանակ նրա մոտ սրացան որովայնային ցավերը, որոնց նա հազիվ էր կարողանում դիմանալ: Այս պայմաններում նրա հիվանդությունը գլուխ հանեց, նա դժվարությամբ հասավ Համադան, հրաժարվեց հնազանդվել կիրառվող ռեժիմներին և իրեն հանձնեց իր ճակատագրին:

Նրա ընկերները նրան խորհուրդ տվեցին հանգստանալ և կյանքը չափավոր դարձնել: Նա հրաժարվեց, ասելով, որ «ես նախընտրում եմ ապրել կարճ կյանքը նեղ լայնությամբ իր ամբողջ երկարության մեջ».[8]: Մահվան մահճին զղջման զգացողությունը տիրել էր նրան, նա իր ունեցվածքը նվիրեց աղքատներին, վերականգնել անարդարացի ձեռքբերումները, ազատեց իր ստրուկներին և մինչև մահը կարդաց Ղուրան:[9] Նա մահացել է 1037թ-ի հունիսին, հիսունութ տարեկան հասակում, Ռամադան ամսվա ընթացքում եւ թաղվել է Իրանի Համադան քաղաքում:[9]

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբըն Սինան լայնորեն գրեց իսլամական վաղ փիլիսոփայության մասին, հատկապես սուբյեկտների տրամաբանության, բարոյագիտության եւ մետաֆիզիկայի մասին: Նրա ստեղծագործությունների մեծ մասը գրվել է արաբերեն, այնուհետև Մերձավոր Արեւելքի գիտական լեզուներով իսկ որոշները պարսկերեն: Լեզվական նշանակության մասին նույնիսկ մինչեւ այս օր կան պահպանված մի քանի գրքեր են, որոնք նա գրել է մաքուր պարսկերեն լեզվով :

Ավիցեննայի "պոռթկումների" Նեոպլատոնիկ սխեման դարձավ Քալամի (աստվածաբանական դիսկուրսի դպրոց) հիմնաքարը[10]:

Նրա բժշկության գիրքը հասանելի դարձավ Եվրոպայում մասնակի լատիներեն թարգմանությամբ՝ «Sufficientia» անվանումով և որոշ հեղինակներ «Լատինական Ավիցենիզմը» որոշակի ընթացքում բնորոշում էին որպես ՙ՚ծաղկող՚՚ , զուգահեռներ տանելով Լատինական Ավերոյիզմի հետ, որը ճնշվել էր Փարիզի 1210թ և 1215թ հրամանագրերով[11]:

Ավիցեննայի հոգեբանությունը և գիտելիքների տեսությունը ազդեցություն ունեցավ Վիլյամ Օուվերթենի[12], Փարիզի եպիսկոպոսի[12] , Ալբերտ Մագնուսի[12] վրա , մինչդեռ նրա մետաֆիզիկան ազդեց Թոմաս Աքվինասի[12] մտածելակերպի վրա:

Փաստեր Աստծո գոյության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիցեննան առաջ բերեց Աստծո գոյության մասին փաստարկ, որը հայտնի է որպես ՙՙՃշմարտության ապացույցը՚՚ : Ավիցեննան պնդում էր, որ պետք է լինի «անհրաժեշտ գոյություն» (արաբերեն, վաժիբ ալ վուդ), մի անձ, որը չի կարող գոյություն ունենալ[13] և մի շարք փաստարկների միջոցով նա նույնացրեց այն իսլամի Աստծո հետ[14]: Փիլիսոփայության ներկա պատմաբան Փիթեր Ադամսոնը այս փաստարկը անվանեց Աստծո գոյության ամենակարևոր միջնադարյան փաստարկներից մեկը և Ավիցեննայի փիլիսոփայության պատմության մեջ ամենամեծ ներդրումը:[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Major periods of Muslim education and learning». Encyclopædia Britannica Online. 2007. Արխիվացված է օրիգինալից 12 December 2007-ին. Վերցված է 2007-12-16-ին. {{cite encyclopedia}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. "Avicenna"Encyclopædia Britannica, Concise Online Version, 2006 ([1]); D. Gutas, "Avicenna", in Encyclopædia Iranica, Online Version 2006, (LINK); Avicenna in (Encyclopedia of Islam: © 1999 Koninklijke Brill NV, Leiden, The Netherlands)
  3. Corbin, Henry (1993) [First published French 1964)]. History of Islamic Philosophy, Translated by Liadain Sherrard, Philip Sherrard. London; Kegan Paul International in association with Islamic Publications for The Institute of Ismaili Studies. էջեր 167–175. ISBN 0-7103-0416-1. OCLC 22109949.
  4. Khorasani, Sharaf Addin Sharaf, Islamic Great Encyclopedia.p1.1367 solar
  5. 5,0 5,1 Khorasani Sharaf, Islamic Great Encyclopedia, vol.1.p.1.1367 solar
  6. Sharaf Khorasani, Islamic Great encyclopedia, vol.1.p.1. 1367 solar
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Corbin19932» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. Aisha Khan. Avicenna (Ibn Sina): Muslim Physician And Philosopher of the Eleventh Century. The Rosen Publishing Group. էջ 85.
  9. 9,0 9,1 Osler, William (2004). The Evolution Of Modern Medicine. Kessinger Publishing. էջ 72. ISBN 1-4191-6153-9.
  10. Nahyan A. G. Fancy (2006), p. 80–81, "Pulmonary Transit and Bodily Resurrection: The Interaction of Medicine, Philosophy and Religion in the Works of Ibn al-Nafīs (d. 1288)", Electronic Theses and Dissertations, University of Notre Dame [Հղում աղբյուրներին]
  11. c.f. e.g. Henry Corbin, History of Islamic Philosophy, Routledge, 2014, p. 174. Henry Corbin, Avicenna and the Visionary Recital, Princeton University Press, 2014, p. 103.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «The Internet Encyclopedia of Philosophy, Avicenna (Ibn Sina) (c. 980–1037)». Iep.utm.edu. 2006-01-06. Վերցված է 2010-01-19-ին.
  13. 13,0 13,1 Adamson, 2013, էջ 170
  14. Adamson, 2013, էջ 171