Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ39

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
А.А. Андрей/Ավազարկղ39
Ծնվել է05․09․1951
ԾննդավայրԿորաոպոլիս, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
ԿինոՊոիսկID 1732143

Մայքլ Ջոն Դուգլաս (անգլ.՝ Michael John Douglas), առավել հայտնի, որպես Մայքլ Քիթոն (անգլ.՝ Michael Keaton; ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 5-ին Կորաոպոլիսում, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Հայտնի է, որպես Բեթմենի, Բիթլջուսի դերերի կատարող, ռեժիսյոր Թիմ Բարթոնի համանուն ֆիլմերում։ Նաև նա խաղացել է չարագործ Անգղի դերը, Ջոն Ուոթսի «Սարդ-մարդ: Տունդարձ» ֆիլմում[1]։

2014 թվականին ձեռք է բերել ավելի մեծ համբավ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» սև կատակերգության դերասան Ռիգան Թոմսոնի դերակատարումից հետո։ Ֆիլմը ավելի քան դրական էր ընդունվել համաշխարհային քննադատների կողմից, իսկ Քիթոնի խաղը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին`«Տղամարդու լավագույն դեր՝ կատակերգության կամ մյուզիքլի մեջ» կատեգորիայում և BAFTA ու «Օսկարի» առաջադրումներին։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 5-ին Կորաոպոլիս քաղաքում (Փենսիլվանիա, ԱՄՆ)։ Քիթոնը յոթ երեխաներից ամենափոքրն է։ Նրա հայրը՝ Ջորջ Ա․ Դուգլասը, ինժեներ-շինարար էր, իսկ մայրը՝ Լեոնա Էլիզաբեթը տանտիրուհի էր։ Մայքլը մեծացել է կաթոլիկ ընտանիքում և ունի իռլանդական ու շոտլանդական արմատներ։ Երկու տարի նա ուսոմնասիրել է հռետորաբանություն Քենթի համալսարանում Օհայո նահանգում, սակայն թողել է ուսումը և մեկնել Փիթսբուրգ։ 1975 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ սկսել է նկարահանվել հեռուստասեիալներում։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քիթոն» կեղծանունը փոխ առված է համր ֆիլմի մեծագույն կոմիկ Բաստեր Քիթոնից (իրական անունը Ջոզեֆ Ֆրենսիս Քիթոն)։ Քիթոնը վերցրել իր համար կեղծանունը, որպեսզի չշփոթեն դերասան Մայքլ Դուգլասի և ռադիովարող Մայքլ Դուգլասի հետ։ Որպես ստենդափ դերասան, հանդես գալուց մի քանի անհաջող փորձերից հետո, Քիթոնը սկսել է աշխատել WQED ալիքում, որպես օպերատոր Փիթսբուրգում։ Նաև սկսել է հայտնվել տարբեր ծրագրերում և հեռուստահաղորդումներում։ Զուգահեռ, նա խաղում էր Փիթսբուրգի թատրոնում։ Որոշում կայացնելով թողել Փիսբուրգը, Մայքլը տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ սկսում է խաղալ տարբեր սերիալներում։

Քիթոնի դեբյուտը մեծ կինոյում կայացել է 1982 թվականին «Գիշերային հերթափոխը» կատակերգության շնորհիվ, որից հետո դերասանը սկսել է հետևել կոմիկ հարմարադերին։ խաղացել է բավականին հաջողակ «Միսթր Մամա» կատակերգության մեջ, Թերի Գար դերասանուհու հետ։ Ֆիլմում Քիթոնը ստիպված է զբաղվել ընտանիքով, իսկ նրա կինը կարիերայով։ Հետո նկարահանվել է «Վտանգավոր Ջոննին», «Էնտուզիաստ», «Վերցրու և փախիր» և «Հերյուրանք» ֆիլմերում։ Բոլոր ֆիլմերը նկարահանվել են կատակկաերգական ժանրով։

Բիթլջուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակայն, Քիթոնի համար մեծ առաջընթաց է դարձել ուրվականի դերը՝ Թիմ Բարթոնի «Բիթլջուս» ֆիլմում և թմրամոլի դերով «Սթափ մտքում և ամուր հիշողության մեջ» ֆիլմում։ Բարթոնի ֆիլմում նա խաղացել է աներես Բիթլջուսին, պրոֆեսիոնալ «բիո-էկզորսիստ», որին օհնության են դւմում Ջինա Դեյվիսի և Ալեք Բոլդուինի հերոսները, բայց անմիջապես զղջում են։ «Սթափ մտքում և ամուր հիշողության մեջ» ֆիլմում, Մայքլը խաղացել է անշարժ գույքի բրոքերին, որը կախված է ալկոհոլից և կոկաինից։ Քիթոնի խաղը այս երկու ֆիլմերում քննադատների կողմից բարձր է գնահատվել։ ԱՄՆ-ի քննադատների ազգային հասարակությունը ճանաչել է Մայքլին 1988 թվականի լավագույն դերասան, այս երկու ֆիլմերի դերերի համար։

Քիթոն հրաժարվեց ռեժիսյոր Դևիդ Քրոնենբերգի առաջարկից խաղալ «Ճանճը» ֆիլմում գիտնական-բնագետի գլխավոր դերը։ Արդյունքում, այս դերը փառավորվեց Ջեֆ Գոլդբլումին։

Բեթմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների վերջերին Թիմ Բարթոնը նորից է հրավիրել Քիթոնին խաղալ իր նոր նախագծի մեջ՝ «Բեթմեն» ֆիլմում, որտեղ նա կատարել է հանցագործության դեմ մարտիկի դերը, չղջիկի կոստյումով, որը դարձել է նրա առավել հայտնի դերը։ Բեթմենի դերի համար դիտարկվել են շատ հայտնի դերասաններ, բայց պրոդյուսեր Ջոն Փիթերսը առաջարկել է Քիթոնին, պնդելով, որ նա ունի «ճիշտ հատկանիշներ»։ «Փորձարկելով» նրան «Բիթլջուսի» մեջ, Բարթոնը համոզվել է նրան, որ Մայքլը խաղա Բեթմենին։ Երկար ժամանակ այն փաստը, որ Քիթոնը հաստատվել է Բեթմենի դերին, թաքնվում էր, Բարթոնի պնդմամբ։ Քանի որ, միչ այդ, Քիթոնը հայտնի է դարձել իր կատակերգական դերով «Բիթլջուսում», Բարթոնը խուսափում էր, որ երկրպագուների ակնհայտ բացասական արձագանքը կարող է պատճառ դառնալ ֆիլմի ձախողման համար։

«Բեթմենից» հետո, Քիթոնը խաղացել է երկու ֆիլմերում։ Առաջինը դարձել է Ջոն Շլեզինգերի ««Պասիֆիկ-Հայթս» շրջան» ֆիլմը, որտեղ նա կերպարանափոխվել է Քարտեր Հեյսին՝ պրոֆեսիոնալ մոլագար-աֆերիստին։ Երկրորդ ֆիլմը դարձել է «Լավ ոստիկանը», որտեղ նա խաղացել է խաղացել է ազնիվ ոստիկանի դերը, որտեղ նրա զուգընկերոջ մահից հետո վերցնում է նրա երեք զավակներին իր խնամքի տակ։

1990 թվականին դերասանը խզել է ամուսնությունը դերասանուհի Քերոլայն Մաքուիլյամսի հետ, որի հետ նա ապրել է 8 տարի։ Այդ ամուսնությունից նրանք ունեցան երեխա՝ Շոնին։

1992 թվականին նա նորից վերադարձավ Բեթմենի դերին «Բեթմենը վերադառնում է» ֆիլմում։ Այն նկարահանում էր Բարթոնը։ Ֆիլմը, չնայած դրամարկային հավաքումներից, քննադատներից ստացել է սառը դիտարկներ։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Բարթոնը չափազանց շահագրգռված էր գոթիկայով, և ֆիլմը դարձել է ավելի մռայլ։ Հետագայում դրանով խոստովանում էր ինքը Բարթոնը։

Քիթոնը հնչունավորել է Հայաո Միյաձակիի «Պորքո Ռոսսո» մուլտֆիլմի ամերիկյան հրատարակչության գլխավոր կերպարին՝ ավիատորին, խորը հոգևոր ճգնաժամի հետևանքով վերածված խոզի։

1995 թվականին Warner Bros. կրկին կապվել է դերասանի հետ, որպեսզի նա երրորդ անգամ խաղա Բեթմենին։ Բարթոնին փոխարինեցին Ջոել Շումախերով, և դրա պատճառով Քիթոնը նույնպես որոշեց լքել նախագիծը։ Պատճառներից մեկը դարձավ այն, որ Քիթոնին դուր չեկավ նոր ֆիլմի սցենարը, և նա հրաժարվելէ դերից։

Հետագա կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բեթմենը վերադառնում է» ֆիլմից հետո, հետևեց մի շարք ֆիլմեր, որոնք հայտնվել են անհաջող ինչպես առևտրային, այնպես էլ ստեղծագործական բաղադրիչներում։ Նրանց թվում չի կարելի դասել 1993 թվականի «Իմ կյանքը» դրաման։ Այնտեղ Քիթոնը խաղացել է մարդու դեր, ով իմանում է իր մոտալուտ վախճանի մասին, և փորձում է հասկանալ հիվանդության պատճառը և վերացնել դրանք: Նրա կերպարը միանգամից չէ, բայց, այնուամենայնիվ, հավատաց, որպեսզի վերականգնվի, նա պետք է հեռացնել զայրույթն ու վիրավորանքը, ապրող մանկությունից իր սրտում։ Այս աշխատանքից հետո ի հայտ են եկել «Շատ աղմուկ ոչնչից» (Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիեսի էկրանավորում), «Բազմություն» և Ջինա Դեյվիսի հետ «Լռություն» ֆիլմերը։ Նար նա նորից աշխատել է ռեժիսյոր Ռոն Հովարդի հետ, «Թերթ» ֆիլմում։

1997 թվականին Քիթոնը փորձել է դուրս գալ տևական ստեղծագործական ճգնաժամից, մասնակցելով Քվենտին Տարանտինոյի «Ջեքի Բրաուն» քրեական դրամայում։

Հետո Քիթոնը կարահանվել է փոփոխական հաջողությամբ։ Այդ ժամանակահատվածում նա հայտնվել է Ռոբերտ Դյուվալի հետ «Հաղթանակի գինը» սպորտային դրամայում, Հելենա Բոնեմ Քարթերի հետ «Ուղիղ եթեր Բաղդադից» և Մայքլ Քեյնի հետ «Սորուն ավազներ» մարտաֆիլմում։ «Ուղիղ եթեր Բաղդադից» հեռուստաֆիլմի համար, Քիթոնը առաջոդրվել է «Ոսկե գլոբուսին»։

Նաև հարկ է նշել կոմերցիոն հաջող «Սպիտակ աղմուկ» միստիկ թրիլերը, որում Քիթոնը խաղացել է ճարտարապետին, որի կյանքը խափանվում է կնոջ անհեթեթ անհետացումից հետո։

2007 թվականին Քիթոնը փորձել է իրեն կինոյում, որպես ռեժիսյոր։ Նրա «Ուրախ ջենտլմեն» ֆիլմի պրեմիերան կայացել է 2008 թվականին։

2007 թվականին խաղացել է «Կոնտորա» մինի-սերիալում գլխավոր դերը, որտեղ ցույց է տրվում սառը պատերազմի շրջանը։ Դրանից հետո դերասանը խաղացել է հիմնականում երկրորդական դերերում և զբաղվում էր մուլտֆիլմների հնչունվորմամբ։

Մայքլը հնչունավորել է Կենին «Խաղալիքների պատմություն 3» մուլտֆիլմում, որը դուրս է եկել 2010 թվականին։ Նույն թվականին, նա խաղացել է կապիտան Ջին Մաուխին, «Ոստիկանները խորը պահեստում» կատակերգության մեջ։

Նոր փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Քիթոնը խաղացել է հանցագործ-սադիստին, Ջոզեֆ Ռուբենի «Հյուսիսային տեսարանով պենտհաուս» հոգեբանական թրիլերում։ Նաև նա խաղացել է «Ավարտել պատմությունը» հեռուստաֆիլմում էքսցենտրիկ օպերատորին:

Նույն թվականին Քիթոնը նկարահնվել է ևս երեք ֆիլմերում, որոնց պրեմիերան կայացել է 2014 թվականին։

2016 թվականի հուլիսի 28-ին Քիթոնը դարջել է «Հոլիվուդյան փառքի ծառուղում» աստղի սեփականատեր[2]։

Ընտրված ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Դեր Ծանոթագրություն
1982 Գիշերային հերթափոխը Բիլ Բլեյցեսկի Կանզաս Սիթիի կինոքննադատների մրցանակ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար
1983 Միսթր Մամա Ջեք Բաթլեր
1984 Վտանգավոր Ջոննին Ջոնաթան «Ջոնի» Քելի
1986 Էնտուզիաստ Հանթ Սթիվենսոն
Վերցրու և փախիր Ռոբերտ «Բոբի» Բարբատո
1987 Հերյուրանք Հարոլդ «Հարրի» Բերգ
1988 Նա կունենա երեխա Խաղում է ինքն իրեն
Բիթլջուս Բիթլջուս Առաջադրում՝ «Սատուրն» մրցանակ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար
Սթափ մտքում և ամուր հիշողության մեջ Դերիլ Փոինթեր
1989 Երազանքի թիմ Ուիլյամ «Բիլի» Քոֆիլդ
Բեթմեն Բրյուս Ուեյն / Բեթմեն
1990 «Պասիֆիկ-Հայթս» շրջան Քարտեր Հեյս
1991 Մի Լավ Ոստիկան Артур «Арти» Льюис
1992 Բեթմենը վերադառնում է Բրյուս Ուեյն / Բեթմեն Առաջադրում՝ MTV Movie Award
Պորքո Ռոսսո Պորքո Ռոսսո Հնչունավորում
1993 Շատ աղմուկ ոչինչից Դոգբերի
Իմ կյանքը Ռոբերտ Ջոնս
1994 Լրագիր Հենրի Հեքեթ
Լռություն Քևին Վալիկ
1996 Բազմություն Дуглас «Дуг» Кинни
1997 Աբոթս հնարելով Պատմող
Ջեքի Բրաուն Ռեյմոնդ «Ռեյ» Նիկոլետո
1998 Հուսահատ միջոցներ Փիթեր ՄաքԿեյբ
Տեսադաշտից դուրս Ռեյմոնդ «Ռեյ» Նիկոլետո Կամեո
Ջեք Ֆրոստ Ջեք Ֆրոստ
2000 Հաղթանակի գինը Փիթեր Քեմերոն
2002 Ուղիղ եթեր Բաղդադից Ռոբերտ Վյիներ Առաջադրում՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ` տղամարդու լավագույն դերի համար, մինի-սերիալում կամ հեռուստատեսային ֆիլմում
2003 Սորուն ավազներ Մարտին Ռեյկես
2004 Առաջին դուստր Նախագահ Մաքկենզի
2005 Սպիտակ աղմուկ Ջոնաթան Ռիվերս
Որոշիչ խաղը Նիկոլաս «Նիկի» Ռոգան
Խենթ մրցարշավներ Ռեյմոնդ «Ռեյ» Նիկոլետո
2006 Մեքենաներ Չիկո Հիքս Հնչունավորում
Վերջին անգամ Թեդ «Թեոդոր» Ռայկեր
2007 Կոմպանիա Ջեյմս Էնգլթոն
2009 Ուրախ ջենտլմեն Ֆրանկլին «Ֆրենկ» Լոգան Ռեժիսյոր, դերասան
Շրջանավարտների գոյատևման դպրոց Վալթեր Մալբի
Նոյան Տապան․ Նոր սկիզբ Նոյ Հնչունավորում
2010 Խաղալիքների պատմություն 3 Կեն Հնչունավորում
Ոստիկանները խորը պահեստում Կապիտան Մաուխ
2011 Մեքենաներ 2 Չիկո Հիքս Հնչունավորում
2013 Հյուսիսային տեսարանով պենտհաուս Հոլանդերր
Ավարտել պատմությունը Ջո Ստամպո
2014 Ռոբոկոպ Ռեյմոնդ Սելարս
Need for Speed․ Արագության ծարավ Միապետ
Բըրդմեն Ռիգան Թոմսոն / Բըրդմեն
  • «Ոսկե գլոբուս» մրցանակ` տղամարդու լավագույն դերի համար, կատակերգության կամ մյուզիքլի մեջ
  • ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ՝ կինոյում լավագույն դերասանական կազմի համար
  • «Անկախ ոգին» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար
  • «Արբանյակ» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար- կինոֆիլմ
  • ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար
  • Բոստոնյան կինոքննադատների հասարակության մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար
  • Վաշինգտոնի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար
  • Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների շրջանակի մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար
  • Կանզասի կինոքննադատների շրջանակի մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար
  • Critics’ Choice Movie Awards մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար
  • Ֆինիքսի կինոքննադատների շրջանակի մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար
  • Առաջադրում- Օսկար լավագույն դերասանի համար
  • Առաջադրում- BAFTA մրցանակ տղամարդու լավագույն դերի համար
  • Առաջադրում- ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ լավագույն դերի համար
2015 Մինիոններ Ուոլտեր Նելսոն Հնչունավորում
Ուշադրության կենտրոնում Ուոլտեր «Ռոբի» Ռոբինսոն ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ՝ կինոյում լավագույն դերասանական կազմի համար
2016 Հիմնադիրը Ռեյմոնդ «Ռեյ» Կրոկ
2017 Սարդ-մարդ: Տունդարձ Էդրիան Թումս / Անգղ
Ամերիկացի մարդասպան Ստեն Հյորլի

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օսկար» մրցանակ
    • 2015՝ Տղամարդու լավագույն դեր, «Բըրդմեն» ֆիլմի համար
  • «Ոսկե գլոբուս» մրցանակ
    • 2003՝ Տղամարդու լավագույն դեր (մինի-սերիալ կամ հեռուստատեսային ֆիլմ), «Ուղիղ եթեր Բաղդադից» ֆիլմի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Spider-Man: Homecoming (2017)». Վերցված է 2017-07-29-ին.
  2. «Hollywood Walk of Fame». Hollywood Walk of Fame. Վերցված է 15 November 2016-ին.