Մասնագիտական հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մասնագիտական հիվանդություններ, հիվանդություններ, որոնք առաջանում են օրգանիզմի վրա պրոֆեսիոնալ վնասակարությունների ազդեցության հետևանքով։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ հիվանդություններ կարող են առաջանալ փոշու, թունավոր նյութերի (բենզոլ, կապար, սնդիկ), ֆիզիկական գործոնների (վիբրացիա, աղմուկ, աշխատավայրի օդի բարձր և ցածր ջերմաստիճաններ, մթնոլորտային բարձր կամ ցածր ճնշում, իոնացնող ճառագայթներ և այլն) ազդեցությունից։

Պրոֆեսիոնալ հիվանդություններ են համարվում նաև վարակիչ հիվանդների և վարակված կենդանիների հետ շփվող, կենդանիների մորթու և կաշվի մշակմամբ զբաղվող անձանց մոտ առաջացող վարակիչ ու մակաբուծական հիվանդությունները (օրինակ՝ բրուցելոզ, սիբիրյան խոց, տուլարեմիա և այլն)։

Կլինիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ հիվանդությունների կլինիկական ձևերը բազմազան են և պայմանավորված են ազդող գործոնի բնույթով, առավելապես նկատվում են տարբեր օրգանների և համակարգերի (շնչառական, նյարդային, սիրտանոթային, արյունաստեղծ, ոսկրահոդային ապարատ, լյարդ, տեսողության և լսողության օրգաններ, մաշկ և այլն) ախտահարումներ։

ԽՍՀՄ-ում պրոֆեսիոնալ հիվանդություններով տառապող բանվորների և ծառայողների համար սոցիալական ապահովության և ապահովագրության համակարգում սահմանված են արտոնություններ, նպաստ աշխատավարձի 100%-ի չափով՝ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, բարձր չափերով հաշմանդամության թոշակ՝ առանց աշխատանքի անհրաժեշտ ստաժ պահանջելու, փոշեգարությամբ տառապող բանվորների և ծառայողների համար թոշակ՝ հատուկ արտոնյալ չափերով։ Պրոֆեսիոնալ հիվանդությունների դեպքում (բացառությամբ փոշեգարության) տուժողին իրավունք է վերապահվում ձեռնարկությանը ներկայացնել վնասների հատուցման հայց։

Պրոֆեսիոնալ հիվանդություններ, պրոֆեսիոնալ ախտաբանություն, թերապիայի բաժինների ուսումնասիրում է արտադրական վնասակար գործոնների հետևանքով օրգանիզմում առաջացած հիվանդությունների պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկական ընթացքը և բուժումը (կանխարգելման ուսումնասիրությամբ զբաղվում է աշխատանքի հիգիենան)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանիզմի վրա աշխատանքային անբարենպաստ պայմանների ազդեցության վերաբերյալ տեղեկություններ կան դեռևս Հին Հունաստանի և Հռոմի հեղինակների (Արիստոտել, Հիպոկրատ, Դալեն և այլն) և վաղ միջնադարի հայ բժիշկների աշխատություններում։ Պրոֆեսիոնալ հիվանդություններին նվիրված առաջին աշխատանքները հանդես են եկել 16-րդ դարում (Ագրիկոլա, Պարացելս)։

Հիմնադիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ հիվանդությունների և աշխատանքի հիգիենայի, որպես ինքնուրույն գիտության, հիմնադիրը իտալացի բժիշկ Բեռնարդինո Ռամացինին է։ Ռուս բժիշկ Ա․ Նիկիտինի «Բանվորների հիվանդությունները՝ կանխարգելման միջոցառումների ցուցումներով» (1847) աշխատությունը պրոֆեսիոնալ հիվանդությունների, առաջին ինքնատիպ ձեռնարկն է։

Պրոֆեսիոնալ հիվանդությունների մասնագիտացված առաջին կլինիկան բացվել է Միլանում, 1910 թվականին։ ԽՍՀՄ-ում խիստ նվազել են պրոֆեսիոնալ հիվանդություններ և թունավորումները, ստեղծվել են աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների մասնագիտացված ԳՀԻ-ներ (առաջինը կազմակերպվել է Մոսկվայում, 1923 թվականին, այնուհետև՝ Լենինգրադում, Կիևում, Սարկովում և այլ խոշոր քաղաքներում ու արտադրության կենտրոններում)։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ախտաբանության խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտություններ են տարվում բժիշկների կատարելագործման ինստների կլինիկական և հիգիենային ամբիոններում։ Պրոֆեսիոնալ հիվանդությունների վերաբերյալ ուսմունքի զարգացմանը նպաստել են Ի․ Գելմանի, Վ․ Լևիցկու, Ն․ Վիգդորչիկի, Ե․ Տարեևի, Ա․ Լետավետի, Կ․ Մոլոկանովի և այլոց աշխատանքները։ Պրոֆեսիոնալ հիվանդությունների խնդիրները լուսաբանվում են ԽՍՀՄ ԲԴԱ «Աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ ախտաբանության գիտական հիմունքները» պրոբլեմային հանձնաժողովի նիստերում և բժշկական, գիտական ընկերություններում։ 1957 թվականից հրատարակվում է «Դիգիենա տրուդա ի պրոֆեսիոնալնիյե զաբուեվանիյա» («Гигиена труда и профессиональные заболевания») ամսագիրը։

Արտասահմանյան մի շարք երկրներում (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, ԱՄՆ, Իսպանիա, ԳԴՀ) գործում են արտադրության բժշկական ինստիտուտներ (կլինիկաներով)։

Կլինիկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ-ում պրոֆեսիոնալ հիվանդությունների մասնագիտացված առաջին կլինիկան բացվել է 1959 թվականին՝ Հրազդանի աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստիտուտում (այժմ՝ Ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստիտուտ Ն․ Հակոբյանի անվան)։

Պրոֆեսիոնալ հիվանդությունների ամբիոններ են գործում Երևանի բժշկական և բժիշկների կատարելագործման ինստիտուտներում։ ՀՍՍՀ-ում Պրոֆեսիոնալ հիվանդությունների բնագավառում արժեքավոր ուսումնասիրություններ են կատարել Հ․ Սիրզաբեկյանը, Ռուբեն Գյանջեցյանը, Վ․ Ավագյանը, Հ․ Մուրադյանը, Ե․ Գասպարյանը, Ս․ Յոլյանը, Ս․ Երամյանը, Մ․ Խաչատրյանը, Լ․ Մարգարյանը և ուրիշներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 449 CC-BY-SA-icon-80x15.png