Աշխատանքի պաշտպանություն
Աշխատանքի պաշտպանություն, աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգ։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպատեխնիկական, սանհիգիենիկ, բուժման, կանխարգելման, վերականգնողական միջոցառումներ։ ՀՀ օրենսդրությամբ աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն։ Ղեկավարը կազմակերպության մեծությանը և աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանին համապատասխան կազմակերպությունում կամ ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն, կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ։ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգրքով և այլ իրավավական ակտերով սահմանվել են պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների ապահովմանը վերաբերող նորմեր, որոնց պահպանման նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունն իրականացնում է աշխատանքի պետական տեսչությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |