Jump to content

Մայքլ Ջեյ Ֆոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մայքլ Ջ. Ֆոքսից)
Մայքլ Ջեյ Ֆոքս
անգլ.՝ Michael Andrew Fox
Ծնվել էհունիսի 9, 1961(1961-06-09)[1][2][3][…] (63 տարեկան)
ԾննդավայրԷդմոնտոն, Կանադա
ԿրթությունBurnaby Central Secondary School? և Widdifield Secondary School?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, հնչյունավորող, ինքնակենսագիր, բլոգեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Ուիլյամ Ֆոքս, մայր՝ Phyllis Piper?
Ամուսին(ներ)Tracy Pollan?
Երեխա(ներ)Sam Fox?, Aquinnah Fox?, Schuyler Fox? և Esmé Fox?
Պարգևներ և մրցանակներ
Կանադայի միաբանության սպա[4]

Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Ժողովրդի ընրտություն պարգև

Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար

Կանադայի Փառքի ծառուղի

Կարոլինյան համալսարանի պատվավոր դոկտոր

[5]

honorary doctor of the State University of New York at Stony Brook?

[6]

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի պատվավոր դոկտոր

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

«Էմմի» մրցանակ «Լավագույն հրավիրված դերասան դրամատիկական հեռուստասերիալում» կատեգորիայում

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

[7]

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանական խաղի համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանական խաղի համար

Սատուրն մրցանակաբաշխություն լավագույն դերասան անվանակարգի համար

Kids' Choice Award for Favorite Male TV Star?

Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Ջին Հերշոլտի անվան մրցանակ

[8][9]

Գրեյթ իմիգրանտս

[10]
և

lifetime achievement award?

[11]
michaeljfox.org

Մայքլ Էնդրյու Ֆոքս(անգլ.՝ Michael Andrew Fox, հունիսի 9, 1961(1961-06-09)[1][2][3][…], Էդմոնտոն, Կանադա), ավելի հայտնի է որպես Մայքլ Ջեյ Ֆոքս (անգլ.՝ Michael J. Fox), կանադա-ամերիկյան դերասան, գրող, ակտիվիստ, պրոդյուսեր, ֆիլմերի և հեռուստատեսության ռեժիսոր։ Սկսել է նկարահանվել դեռևս 1970-ական թվականներին, սակայն ավելի հայտնի է դարձել «Ետ դեպի ապագա » ֆանտաստիկ տրիլոգիայում Մարթի Մաքֆլայի դերը տանելով, ինչպես նաև հանդես գալով «Ընտանեկան կապեր» սերիալում , որը հեռարձակվել է 1982 թվականից 1989 թվականների ընթացքում։ Այս սերիալում իր լավ դերակատարության համար երեք մրցանակ է ստացել` «Էմմի», մեկ «Ոսկե գլոբուս», ինչպես նաև 2 «ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ»։

1991 թվականին դերասանի մոտ ախտորոշում են Պարկինսոնյան հիվանդությունը, որի մասին Ֆոքսը հրապարակավ խոստովանել է 1998 թվականին։ 2 տարի անց նա դադարեցնում է իր ակտիվ գործունեությունը կինոյում և հեռուստատեսությունում, որը կապված էր իր հիվանդության խորացման հետ։ Լքում է նաև «Սպին-Սիթի» շոուն, որտեղ 4 հեռուստաեթերաշրջանների ընթացքում դերակատարել է գլխավոր կերպարին։

Այդ ժամանակից ի վեր նա դեղամիջոցներ է փնտրում իր հիվանդության կանխարգելման համար, որն էլ պատճառ հանդիսացավ «The Michael J. Fox Foundation for Parkinson's Research» բարեգործական ֆոնդը ստեղծելու համար, իսկ 2010 թվականի մարտի 5-ին շվեդական Կառոլինսկա ինստիտուտը Ֆոքսին շնորհեց «պատվավոր բժիշկ»(անգլ.՝ honoris causa) կոչումը` հիվանդությունների հետազոտությունների մեջ իր ներդրումներն ունենալու համար[12]։

2000 թվականից դերասանը հիմնականում աշխատում է կինոյում ու հեռուստատեսությունում` հնչյունավորելով անիմացիոն կերպարներին, որոնց թվում են նաև «Ատլանտիդա։ Մոռացված երկիր» և «Ստյուարտ Լիթլ» ֆիլմերի հերոսները, ինչպես նաև հայտնվում է «Բոստոնի իրավաբանները», «Լավ կին», «Կլինիկա» սերիալների անցողիկ դերերում և այլն։ Բացի դրանից, Մայքլ Ջեյ Ֆոքսը թողարկել է երեք ինքնակենսագրական ֆիլմեր` «Lucky Man: A Memoir» (2002), «Always Looking Up: The Adventures of an Incurable Optimist» (2009) և «A Funny Thing Happened on the Way to the Future: Twists & Turns & Lessons Learned» (2010): Հետազոտությունների ոլորտում իր ներդրումներն ունենալու համար 2011 թվականի մայիսի 27-ին դերասանին շնորհում են «Կանադայի շքանաշան»[13]։

Դերասանը համարվում է «Էմմի» մրցանակի հնգապատիկ դափնեկիր, «Ոսկե գլոբուս» մրցանակի քառապատիկ դափնեկիր, ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակի կրկնակի դափնեկիր, «Գրեմմի» և շատ այլ հեղինակավոր մրցանակների կրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Էդրյու Ֆոքսը ծնվել է 1961 թվականի հունիսի 7-ին Կանադայի Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաքում` զինվորական Բիլլ ֆոքսի, ով ծառայում էր Կանադայի զինված ուժերում և դերասանուհի ու գագիր Ֆիլլիս Ֆոքսի(մինչ ամուսնանալը` Փայփեր) ընտանիքում[14][15]։ Հոր աշխատանքի պատճառով, ընտանիքը, որտեղ բացի Մայքլից կային նաև էլի 5 երեխա, հաճախ էր տեղափոխվում` ապրելով Կանադայի քաղաքներից շատերում։ Երբ Մայքլը 13 տարեկան էր, հայրը պաշտոնաթող է լինում (դերասանի հայրը մահացել է 1990 թվականի հունվարի 6-ին սրտի կաթվածից[16]), և ընտանիքը տեղավորվում է Վանկուվերի արվարձաններից մեկում, որը կոչվում է Բերնաբի, որտեղ տղան սովորել է Բրայան Ադամսի (ով Ֆոքսից 1,5 տարով մեծ էր) հետ միևնույն դպրոցում։ Այժմ Հարավային Բերնաբիի թատերական դպրոցներից մեկը կրում է Ֆոքսի անունը։ Այն ժամանակ Մայքլը հետաքրքրված էր հոկկեյով, և իր ապագան կապում էր հենց դրա հետ, սակայն իր ցածրահասակության պատճառով` մոտ 1,64 մ, ստիպված էր թողնել այդ սպորտը, և որոշում է իրեն փորձել թատերական արվեստում։

Դերասանական արվեստի դասավանդող ուսուցիչը գոհ էր Մայքից, համարելով, որ նա տաղանդ ունի։ 15 տարեկան հասակում Մայքլը հայտնվում է Société Radio-Canada հեռուստաալիքի «Լեոն և ես» սերիալում (արդյունքում պարզվում է, որ շոուի 4 դերասանների, այդ թվում նաև Ֆոքսի մոտ զարգացել է Պարկինսոնյան հիվանդություն, որը հարց է առաջացնում` հնարավո՞ր է արդյոք, որ էկոլոգիական գործոնը ազդի հիվանդության զարգացման վրա[17][18][19]):

Սկզբում ֆիլմի ստեղծողները չէին ցանկանում լսել 15-ամյա դեռահասին, քանի որ նրանց հարկավոր էր 10-ամյա տղա։ Սակայն Մայքլը միշտ իր տարիքից ավելի փոքր է երևացել և վերջ ի վերջո կարողացել է ստանալ այդ դերը։ Հենց այդ ժամանակ, սերիալի վերջանալուց հետո, Մայքլը վերջնականապես որոշում է դերասան դառնալ։ «Նամակ Ֆրենկից» ֆիլմի ստեղծողը` պրոդյուսեր Ռոնալդ Շեդլոն, ում մոտ նույնպես նկարահանվել էր երիտասարդ դերասանը, ասել է, որ Մայքլը պետք է իրեն փորձի Հոլլիվուդում, որտեղ հայտնի դառնալու հավանականությունը ավելի մեծ է։ 1979 թվականին, երբ դեռ դերասանը 18 տարն նոր էր լրացել, նա ծնողներին ապշեցնոց որոշում է կայացնում` դպրոցը թողնելով տեղափոխվում է Ամերիկա, ավելի կոնկրետ Լոս Անջելես (միայն ամուսնությունից հետո է դերասանը վերադառնում հարազատ քաղաք)[14]։ Եթե չլիներ դերասանի տատիկը, հազիվ թե նա կարողանար իրագործել իր մտահղացումը։ Միակ բանը, որի համար Մայքլը ափսոսում է, դա այն է, որ իր տատիկը չապրեց այնքան, որպեսզի տեսնի իր հաջողությունները «Ընտանեկան կապեր» ֆիլմում։

Մայքլը մտադրվել էր օգտագործել Մայքլ Ֆոքս անունը (այդպես էր նրա անունը «Նամակ ֆրենկից» ֆիլմում) նաև հետագայում, սակայն երբ գրանցվեց «ԱՄՆ-ի Գիլգիայի կինոդերասանների» ցանկում, պարզ դարձավ, որ ցանկում արդեն կա Մայքլ Ֆոքս անունով դերասան, ով ուներ վաստակավոր դերասանի համբավ[14]։ Իր հեղինակած «Lucky Man: A Memoir» գրքում և մի քանի հարցազրույցներում դերասանը բացատրում է, որ իրեն դուր չէր գալիս Էնդրյու Ֆոքս կամ Էնդի անունը, այդ իսկ պատճառով նա իր համար որպես երկրորդ անուն վերցրել է «Ջեյ» անունը` ի պատիվ դերասան Մայքլ Ջեյ Պոլլարադայի[16]։

Սկզբում Ֆոքսի կարիերան Հոլլիվուդում լավ ընթացք չունէր։ Փորձելով կոծկել իր կարճահասակությունը, նա բավականին գիրանալուց հետո ստիպված է եղել խիստ դիետա պահել, որպեսզի վերադարձնի իր նախկին տեսքը։ Մի քանի անհաջողությունից հետո ֆոքսը շատ պարտքեր է կուտակում և արդեն պատրաստվել էր վերադառնալ Կանադա, երբ մի հեռախոսային զանգը ամբողջովին փոխեց նրա կյանքը. Ֆոքսին առաջարկում են նկարահանվել «Ընտանեկան կապեր» հեռուստասերիալում։ Սերիալը գրեթե ամբողջ աշխարհում դառնում է շատ հայտնի և լավագույն դերի համար Մայքլին երեք «Էմմի» մրցանակ է բերում։

Կարիերայի սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայքլ Ջեյ Ֆոքսը և Թրեյսի Պոլլան «Էմմի» մրցանակաբաշխության[20] 40-րդ ամենամյա շնորհման արարողությունից հետո, 1988 թվականի օգոստոսին` անմիջապես իրենց ամուսնությունից հետո

Ֆոքսի առաջին նշանակալից աշխատանքները եղել են «Լիովին խելագարություն»(1980) և «Դասարան-1984» (1982), որոնցում դերասանը հիշատակվում է որպես Մայքլ Ֆոքս։ Անմիջապես այդ աշխատանքների դուրս գալուց հետո Մայքլը «Ընտանեկան կապեր» սերիալում, որը հեռարձակվել է 1982-1989 թվականների ընթացքում NBC հեռուստալիքով` ստանում է երիտասարդ հանրապետական Ալեքս Պ. Կիտոնի դերը։ Մայքլը այդ դերը ստանում է, քանի որ Մեթյու Բրոդերիկը չի կարողանում նկարահանվել այդ շոուում[21]։ Սերիալի հայտնիության գագաթնակետը եղավ այն, որ Ամերիկայի բոլոր ընտանիքների մեկ երրորդ մասը ամեն շաբաթ դիտում էր այդ հեռուստասերիալը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. https://www.gg.ca/en/honours/recipients/146-893Governor General of Canada.
  5. Michael J. Fox blir hedersdoktor på Karolinska InstitutetKarolinska Institutet, 2010.
  6. https://www.newswise.com/articles/stony-brook-to-confer-honorary-degree-to-actor-philanthropist-michael-j-fox
  7. Michael J. FoxHollywood Walk of Fame.
  8. https://www.hollywoodreporter.com/movies/movie-news/governors-awards-honor-michael-j-fox-diane-warren-euzhan-palcy-peter-weir-1235169274/
  9. https://www.oscars.org/governors/ceremonies/2022
  10. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2011-great-immigrants/
  11. https://people.com/michael-j-fox-supported-by-his-family-as-he-s-honored-with-a-lifetime-achievement-award-7509282
  12. http://www.eonline.com/uk/news/170318/michael-j-fox-gets-doctored
  13. http://www.gg.ca/document.aspx?id=14116
  14. 14,0 14,1 14,2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  15. https://ru.wikipedia.org/wiki/Служебная:Источники_книг/0786888741
  16. 16,0 16,1 https://www.michaeljfox.org/foundation/michael-story.html
  17. https://www.theguardian.com/education/2002/apr/04/medicalscience.healthandwellbeing
  18. http://www.seattlepi.com/news/article/Michael-J-Fox-part-of-B-C-Parkinson-s-cluster-1083793.php
  19. http://www.imdb.com/title/tt0074017/news
  20. http://www.emmys.com/bios/michael-j-fox
  21. http://www.slate.com/articles/arts/dvdextras/2007/03/reagans_favorite_sitcom.single.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ջեյ Ֆոքս» հոդվածին։