Մայա Բուզինովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայա Բուզինովա
Ծնվել էհուլիսի 23, 1929(1929-07-23)
ԾննդավայրՕրյոլ, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 29, 2022(2022-01-29) (92 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմուլտիպլիկատոր, մուլտիպլիկացիոն տնօրեն, ռեժիսոր և նկարչուհի

Մայա Բուզինովա (ռուս.՝ Бузинова, Майя Николаевна, հուլիսի 23, 1929(1929-07-23), Օրյոլ, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 29, 2022(2022-01-29), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և նկարիչ-մուլտիպլիկատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայա Բուզինովան ծնվել է 1929 թվականի հուլիսի 23-ին։ 1947-1954 թվականներին սովորել է Մ. Կալինինի անվան գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում։ 1956-1977 թվականներից աշխատել է Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիայում, սկզբում` նկարված մուլտֆիլմերի, այնուհետև` տիկնիկային մուլտֆիլմերի վրա։ 1977 թվականին տեղափոխվել է «Մուլտտելեֆիլմ» («Էկրան» ստեղծագործական միություն) ստուդիա։ Որպես ռեժիսոր իր դեբյուտն է նշել 1978 թվականին՝ «Փոստային հեքիաթ» մուլտֆիմով։ 1977-1992 թվականներից որպես ռեժիսոր նկարահանել է տիկնիկային մուլտֆիլմեր իր ամուսնու` Իոսիֆ Դոուկշայի հետ համահեղինակությամբ։ Եղել է Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի անդամ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թվական` Երիտասարդ կինեմատոգրաֆիստների Մոսկվայի 1-ին փառատոնի երկրորդ մրցանակ` «Փոստային հեքիաթ»
  • 1979 թվական` Տամպերի մուլտիպլիկացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակ` «Քեռի Աուն»
  • 2011 թվական` շնորհակալագիր Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունից` ռուսական անիմացիայում մեծ ներդրման, երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար և անիմացիոն ֆիլմերի 100-ամյակի կապակցությամբ[1].[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Приказ Министерства культуры Российской Федерации от 2 декабря 2011 года
  2. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 135. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]