Պալեն մենակ է աշխարհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալեն մենակ է աշխարհում
դան․՝ Palle alene i Verden
Տեսակկինոնկար
Ժանրֆիլմ-հեքիաթ
Հրատարակվել է1942

«Պալեն մենակ է աշխարհում» (դան․՝ Palle alene i Verden), դանիացի գրող Ենս Սիգսգորդի (դան․՝ Jens Sigsgaard) նկարազարդ մանկական գիրքը, որ լույս է տեսել 1942 թվականի հոկտեմբերի 10-ին Առնե Ունգերմանի նկարազարդումներով։ Հեքիաթը պատմում է Պալե անունով տղայի մասին, որը հայտնաբերում է, որ մնացել է բոլորովին մենակ։ Այն արժանացել է մեծ ճանաչման և թարգմանվել բազմաթիվ լեզուներով։ Ստեղծագործության հիման վրա նկարահանվել են մուլտֆիլմեր, ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմ, որ արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակի 1949 թվականին և ընդգրկվել Դանիական մշակութային կանոնում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Պալեն, որ փոքրիկ տղա է, առավոտյան արթնանում է և տեսնում, որ հայրն ու մայրը տանը չեն։ Նա դուրս է գալիս փողոց, բայց այնտեղ էլ ոչ ոք չկա։ Պալեն շրջում է քաղաքում, մտնում տարբեր խանութներ. նա կարող է վերցնել այն ամենը, ինչ կցանկանա, որովհետև աշխարհում իրենից բացի ոչ ոք չի մնացել։ Պալեն շարժման մեջ է դնում տրամվայը, սակայն չի կարողանում արգելակել, և այն բախվում է մեկ այլ տրամվայի։ Բանկում նա վերցնում է մի պարկ փող, բայց հետո թափում է այն, որովհետև ինքը կարիք չունի գնելու ինչ-որ բան։ Նա միայնակ խաղում է խաղահրապարակում, ինքն է պատրաստում իր ուտելիքը, բայց զգում է, որ կարոտել է ծնողներին ու ընկերներին։

Վերջապես Պալեն նստում է ինքնաթիռ ու թռչում տիեզերք։ Այնտեղ ինքնաթիռը բախվում է լուսնի հետ, Պալեն ընկնում է ներքև... ու արթնանում։ Նա իր երազի մասին պատմում է մորը և ուրախությամբ վազում բակում խաղալու երեխաների հետ։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալեի մասին պատմող գիրքն արդեն 1940-ական թվականներին թարգմանվել է եվրոպական մի քանի լեզուներով։ Այն թարգմանվել է անգերեն (Paul is alone in the world), գերմաներեն (Paul allein auf der Welt), հոլանդերեն (Paultjie Alleen in die Wêreld), իսլանդերեն (Palli var einn í heiminum), շվեդերեն (Palle är ensam i världen), նորվեգերեն (Lasse alene i verden), ֆիններեն (Ypö yksin maailmassa), հունգարերեն (Palkó egyedül), իտալերեն (Paolo solo al mondo), պորտուգալերեն (Paulinho sòzinho no mundo), լատվիերեն (Palle viens pats pasaulē), խորվաթերեն (Pale sam na svijetu), չեխերեն (Míta sám na svete), ռուսերեն (Палле один на свете)[1] և այլ լեզուներով։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է դանիական սև-սպիտակ համանուն ֆիլմը[2], որը արժանացել է մրցանակի Կաննի կինոփառատոնում որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։

1958 թվականին Խորհրդային Միությունում թողարկվել է գրքի հիման վրա ստեղծված դիաֆիլմ այլ նկարներով (նկարիչ՝ Ա. Մակարով)[3]։

1958 թվականին «Տալլինֆիլմ» ստուդիայում Պալեի մասին գրքի հիման վրա նկարահանվել է «Փոքրիկ Պետերի երազը» (ռեժիսոր՝ Էլբերտ Տուգանով)[4]։ Այն եղել է էստոնական առաջին մուլտֆիլմը։ 2013 թվականին մուլըֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնում՝ «Ի՞նչ գիտեք դուք էստոնական անիմացիայի մասին» հետահայաց ցուցադրության շրջանակներում[5]։

1981 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն տիկնիկային մուլտֆիլմը (ռեժիսորներ՝ Մայա Բուզինովա, Իոսիֆ Դոուկշա)[6], որի սյուժեն տարբերություններ ունի գրքից։ Այսպես, Պալեն երազում լինում է կրկեսում, որտեղ գտնում է լքված թավշե խաղալիք, իսկ վերջում տիեզերք թռչելու տեսարանը չկա։

Գրքի հիման վրա ներկայացում է բեմադրվել Լատվիական տիկնիկային թատրոնում[7][8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сигсгорд Иенс. Палле один на свете. / Пер. с датск. В. Островского и Ю. Яхниной. Рис. Арне Унгерманна. М.: Детгиз 1957.
  2. Palle alene i verden
  3. Детский кинозал Диафильм Палле один на свете — YouTube
  4. Российская анимация в буквах и фигурах | Фильмы | ╚СОН МАЛЕНЬКОГО ПЕЭТЕРА╩
  5. «Сон маленького Пеэтера :: Каталог фильмов :: Московский Международный кинофестиваль». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  6. Российская анимация в буквах и фигурах | Фильмы | ╚ПАЛЛЕ ОДИН НА СВЕТЕ╩
  7. «Спектакль Palle viens pats pasaulē | Латвийский кукольный театр». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  8. «Palle viens pats pasaulē» Latvijas Leļļu teātris — YouTube

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]