Այբոլիտը և Բարմալեյը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Այբոլիտը և Բարմալեյը
Айболит и Бармалей. Сборник мультфильмов.jpg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ և հեքիաթ
Հիմնված էԱյբոլիտ
ՌեժիսորNatalya Chervinskaya?
ՀնչյունավորումԳարրի Բարդին[1], Վասիլի Լիվանով, Լեոնիդ Կուրավլյով և Կլարա Ռումյանովա
ՕպերատորՄիխայիլ Կամենեցկի
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1973

«Այբոլիտը և Բարմոլեյը» (ռուս.՝ Айболит и Бармалей), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը ստեղծվել է 1973 թվականին Նատալյա Չերվինսկայայի կողմից՝ ըստ Կոռնեյ Չուկովսկու «Այլբոլիտ» համանուն հեքիաթի[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Այլբոլիտը թիմը՝ շունը, կապիկը, խոզուկը, բուն և կոկորդիլոսը, առավոտյան զբոսնում էին կլինիկայի շուրջը: Սակայն շուտով նրանք ձանձրանում են, քանի որ շրջանի բոլոր գազաններին իմաստուն բժիշկը բուժել էր, աշխատանք չկար: Անսպասելիորեն նրանց մոտ է թռչում ծիծեռնակը, ուրախությունից բժիշկները նրան կապում են գագաթից մինչև պոչը: Բայց թռչունը հավաստիացրեց, որ նա առողջ է և նամակ փոխանցեց ընկերներին:

Աֆրիկայից նրանց օգնության են կանչում հիվանդ կապիկները: Այբոլիտի թիմը աշխույժ կերպով պատրաստվում է ճանապարհորդությանը դեպի Լիմպոպո: Հրաշալի երկրում նրանց դիմավորում են տարօրինակ կենդանիները: Պարզվում է, Բարմալեի ավազակախումբն էր, որոնք կապիկներ էին ձևացել, որպեսզի գրավեն բժշկին: Բժիշկները սկսում են պայքարել, գլորվելով սահում են հարթակի վրա, կապիկը փորձում է բարձրանալ ծառը, կոկորդիլոսը փորձում է կծել, բայց այնուամենայնիվ, նրանց կապում են: Բժիշկը ավազակներին օգնություն է առաջարկում, սակայն ատամնացավով Բարմոլեյը ատում է բժիշկներին և ցանկանում է նրանց պատժել:

Բանտում Այբոլիտը բացատրում է կապիկին, որ ավազակները չար են, քանի որ մանկուց չեն բուժվել:  Թութակը գողանում է բանալին և ազատում ընկերներին:  Նրանք շարունակում են ճանապարհը մինչև Լիմպոպո և գտնում են հիվանդ կապիկներին: Թերապիան ընթանում էր հաջողությամբ, բայց բժիշկներին կրկին շրջապատում էր ոճրագործների խումբը: Հիվանդներից մեկը փռշտում է նրանց ուղղությամբ, և բոլոր սրիկաները վարակվում են: Թուլացած ավազակներին կապում են ու սկսում են հարկադրաբար բուժել: Շուտով կառուցում են բուժական վրանային ճամբարը, որտեղ կողմնակիցները Բարմալեին ապաքինում են և սովորեցնում են հիգիենայի հիմունքները: Այդ ժամանակ վրանից դուրս է գալիս նրանց պարագլուխն առողջ ատամներով, որը բուժել էր մեծն Այլբոլիտը: Հիվանդները և բժիշկները սկսում են ուրախ-ուրախ պարել և գովաբանել բարի բժիշկներին[3]:

Ֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ և ռեժիսոր Նատալյա Չերվինսկայա
բեմադրող նկարիչ Օլգա Գվոզդևա
Օպերատոր Միխայիլ Կամենեցկի
Կոմպոզիտոր Միխայիլ Մեյերովիչ
Ձայնային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Մուլտիպլիկատորներ Պավել Պետրով, Յուրի Նորշտեյն, Մայա Բուզինովա, Իոսիֆ Դոուկշա, Գալինա Զոլոտովսկայա
Դեկորացիաներ և տիկնիկներ Վլադիմիր Աբբակումով, Սվետլանա Զնամենսկայա, Վլադիմիր Ալիսով, Լիլիաննա Լյուտինսկայա, Ա․ Բարտ, Գ․ Ֆիլիպովովա, Պավել Գուսև, Ռ․ Չեսնոկովա, Օլեգ Մասաինով, Սեմյոն Էտլիս, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
Տնօրեն Նատան Բիտման

Դերերը կրկնօրինակել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Գարրի Բարդին Այբոլիտ Այբոլիտ
Վասիլի Լիվանով Բարմալեյ Բարմալեյ
Յուրի Սոկովնին Կոկորդիլոս Կոկորդիլոս
Լեոնիդ Կուրավլյով Հաստլիկը Հաստլիկը
Կլարա Ռումյանովա Չիչի Չիչի

Հրատարակչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին մուլտֆիլմը թողարկվել է «Վիդեո Միություն» հրատարակչության կողմից տնային վիդեո համակարգի միջոցով։

Մուլտֆիլմը 2004 թվականին թողարկվել է DVD «Խոշոր պլան» ընկերության կողմից: Ձայնագրության ժամանակ օգտագործվել է պատկերի և ձայնի թվային ռեստավրացիա[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]