Վառարանային ծղրիդի գաղտնիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վառարանային ծղրիդի գաղտնիքը
ռուս.՝ Тайна запечного сверчка
Տեսակմուլտֆիլմ
ԺանրԳեղարվեստական ֆիլմ
ՌեժիսորՎադիմ Կուրչևսկի
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19 րոպե
Թվական1977

Վառարանային ծղրիդի գաղտնիքը (ռուս.՝ Тайна запечного сверчка), 1977 թվականին նկարահանված խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մանկության մասին։ Ռեժիսոր Վադիմ Կուրչևսկին նկարահանել է մուլտֆիլմը «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում՝ ըստ Գենադի Ցիֆերովի հեքիաթի։ Ֆիլմում օգտագործվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը ծնվել է Զալցբուրգ քաղաքում, որն այդ ժամանակ ավստրիական փոքր իշխանության մայրաքաղաք էր։ Չորս տարեկանում նա լսում է վառարանային ծղրիդների երաժշտությունը և սկսում է նվագել այն կլավիսինի վրա։ Նա շուտով նա սովորում է նվագել։ Ուրախացած հայրը շատ է աշխատում որդու հետ, սովորեցնում է նրան ջութակ նվագել, և նրան տանում է նախ Վիեննա, ապա` Փարիզ։ Ամենուրեք խանդավառությամբ են ընդունում երիտասարդ երաժիշտի կատարումը։ Եվ Հռոմի տաճարում երիտասարդ Մոցարտը լսում է երաժշտություն, որը տարին մեկ անգամ էր կատարվում տոնի ժամանակ, այնուհետև նոտաները պահվում էին պահակախմբի հսկողության տակ։ Մոցարտը հիշում է մեղեդին և ձայնագրում այն, հաջորդ օրը ամբողջ երաժշտությունը տարածվում է քաղաքով մեկ։ Հռոմի պապը զայրանում է և հրամայում ձերբակալել Մոցարտի ականջները, բայց հետո նա ավելի երկար է մտածում և ներում է նրան։ Մոցարտն իսկական հաջողության է հասնում այն ժամանակ, երբ գրում է իր առաջին՝ «Բաստիեն և Բաստիենա» օպերան։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ և ռեժիսոր` Վադիմ Կուրչևսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Ի. Կլիմենկո
  • Օպերատոր` Յան Տոպպեր
  • Կոմպոզիտոր` Միխայիլ Մեերովիչ
  • Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
  • Մուլտիպլիկատորներ՝ Լիդիա Մայատնիկովա, Վյաչեսլավ Շիլոբրեև, Յոզեֆ Դոուկշա, Մայա Բուզինովա, Նատալյա Դաբիժա, Նատալյա Տիմոֆեևա
  • Տիկնիկներ և դեկորացիաները պատրաստել են՝ Վլադիմիր Ալիսով, Ե. Դարիկովիչ, Ալեքսանդր Մաքսիմով, Նինա Անդրեևա, Պավել Գուսև, Սվետլանա Զնամենսկայա, Միխայիլ Կոլտունով, Վլադիմիր Աբակումով, Մարինա Չեսնովովա, Գ. Ֆիլիպովա, Սեմյոն Էթլիս, Գ. Ստուդենկինա, Վ. Կիմի ղեկավարությամբ
  • Մոնտաժող՝ Նադեժդա Տրեշչևա
  • Խմբագիր՝ Ռաիսա Ֆրիչինսկայա
  • Մուլտֆիլմի տնօրեն՝ Գ. Կովրով
  • Դերերը հնչյունավորել են՝ Ռոստիսլավ Պլյատ, Վսևոլոդ Լարիոնով, Մարիա Վինոգրադովա, Լև Լյուբեցկի, Գարրի Բարդին

Նկարահանող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գույների խնդիրը ծավալներում, հարթությունից ծավալայինի և հակառակն անցնելու տեխնիկան, կադր-նատյուրմորտի կոմպոզիցիան, մի խոսքով, այն ամենը, ինչ ռեժիսորը պայմանականորեն վերագրում է «տարածական նկարչությանը», կենտրոնացած էին «Վառարանային ծղրիդի գաղտնիքը» ֆիլմում (1977)։ Սակայն տխուր և միայնակ հրաշամանուկ Մոցարտի պատմության վրա, որը ֆիլմում նկարչի ստեղծագործական ուղու այլաբանությունն է դառնում, ռեժիսորն ավելի շուտ ուղղակի ընդհանրացրել է գեղանկարչական խնդիրների իր լուծումները, քան թե լուծումներ է փնտրել։
- Ա. Պրոխորով, Խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչներն ու ռեժիսորները, Մոսկվա, 1984[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]