Տատիկի հովանոցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատիկի հովանոցը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼև Միլչին
ՍցենարիստՅուրի Յակովլև
Բեմադրող նկարիչՏամարա Պոլետիկա
ԵրաժշտությունՅան Ֆրենկել
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1969

«Տատիկի անձրևանոցը», մուլտֆիլմ Լև Միլչինի կախարդական անձրևանոցի մասին, որը սովորական աշխարհը վեր է ածել հեքիաթի։ Սցենարի հեղինակը գրող Յուրի Յակովլևն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ ուժեղ անձրև է սկսել։ Այն, սակայն, քաղաքի բնակիչներին չի խանգարել ժպիտով անցնել իրենց գործերին։ Բայց շուտով վատ եղանակն ավարտվել է և մի անուշադիր ծեր տատիկ նստել է նստարանին՝ հանգստանալու։ Բայց ահա անձրևանոցը չէր ուզում հանգստանալ և ընկավ կայտառ տղայի ձեռքը։ Այդ պահից գլխավոր հերոսի համար սկսվում է անսովոր արկածների շարք և նրանցից յուրաքանչյուրը շատ հետաքրքիր է դառնում։ Կախարդական անձրևանոցի շնորհիվ տղան դառնում է նավապետ, կրկեսի դերասան, նույնիսկ սլանում է երկինք։ Սակայն շուտով երկինքը նորից ամպում է, և տղան ցատկոտելով վերադառնում է ծեր տատիկի մոտ, որպեսզի նրան վերադարձնի կորած անձրևանոցը։

Արտադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված հարցազրույցից.

  • Սերգեյ Կապկով. Ամեն նոր աշխատանքի դուք լավատեսությամբ ե՞ք սկսել
  • Թամարա Պոլետիկա. Կասեմ մի գաղտնիք, ամեն ֆիլմից առաջ ես վախեցել եմ։ Կասկածել եմ, իսկ եթե չստացվի։ Իսկ հետո, ոչինչ, ստացվել է։ Կերպարները շատ հեշտ են ծնվել։ Թեկուզ վերցնենք «տատիկի անձրևանոցը». մակագրերը անձրևի ֆոնին։ Մարդկանց խումբ է գնում։ Ես նկարել եմ մի քանի թերթ. գնում են կանայք, տղամարդիկ, բոլորը տարբեր կերպ են հագնված, տարբեր բնավորություններով։ Ես շատ հետևողական եմ, ինչպես հարիր է նկարչին։ Երբ նկարում ես, հաճախ ինչ–որ մեկին հիշում ես։ Եվ հակառակը. մտածում ես՝ հետո ամբոխի մեջ նկատում ես. օյ, միթե հնարավոր է, ահա իմ հերոսը գալիս է։
  • Սերգեյ Կապկով. «Տատիկի անձրևանոցը»  միակ ֆիլմն է, որի մակագրում նշվել է ռեժիսոր Լև Միլչին և նկարիչ Թամարա Պոլետիկա։ Ինչու դուք այլևս երկուսով չե՞ք աշխատել
  • Թամարա Պոլետիկա. Նա Կալյաևսկոյում ֆիլմ էր նկարում։ Մենք նրա հետ լավ ենք աշխատել, երբեք չենք վիճել։ Սովորաբար զանգի հետ բոլորը ցրվել են, իսկ մենք՝ ընդհակառակը. իրար ենք նայել և նկարել ևս մեկ տեսարան։ Ես շատ եմ սիրում այդ ֆիլմը։ Այնտեղ ոչ մի բառ չեն ասում, և ամեն ինչ հասկանալի է։ Եվ հերոսներն էլ համակրելի են։

Սերգեյ ԿապկովՀարցազրույց Թամարա Պոլետիկոյի հետ[1]}}

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էկրանի հրաշագործները» գրքում կինոգետ Սերգեյ Ասենինը, խոսելով խորհրդային մուլտֆիլմում ռոմանտիկայի առկայության մասին, նշել է մուլտֆիլմում արտահայտչական լեզվի կոնկրետ և հստակ, տիկնիկների արտահայտչական լինելու, նրանց մուլտիպլիկացիոն «վարման» վարպետության մասին, որը թույլ է տալիս միավորել երևակայությունն ու իրականությունը։[2]։

Հրտարակչություն VHS–ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս հրատարակվել է VHS–ում մուլտֆիլմերի հավաքածուի մեջ։

  • «Ամենասիրելի մուլտֆիլմեր» 18, «Սոյուզմուլտֆիլմ», մուլտֆիլմ տեսաերիզների մեջ.

«Կարկանդակ» (1956), «Կռվարար–արջուկը» (1955), «Ամեն ինչ հակառակ» (1974), «Տատիկի անձրևանոցը» (1969), «Երկու հեքիաթ» (1962), «Ճարպիկ–մրջյունիկը» (1961), «Ծովային–Ստյոպան» (1955), «Գայլն ու յոթ ուլիկները» (1957).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Интервью с Тамарой Полетикой «ГАЗЕТА» 30.08.2004
  2. Ասենին, 1974

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Яковлев Ю. Бабушкин зонтик / Художник Т. Полетика. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1970. — 12 с. — (Фильм-сказка). — 300 000 экз.
  • Сергей Асенин Первые в жизни фильмы. Воспитание без нравоучения // Волшебники экрана. Эстетические проблемы современной мультипликации. — М.: «Искусство», 1974. — 288 с. — 10 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]