Իոսիֆ Դոուկշա
Իոսիֆ Դոուկշա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1928 |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2010 (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Moscow Academic Art Liceum? և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Մասնագիտություն | մուլտիպլիկատոր և մուլտիպլիկացիոն տնօրեն |
Աշխատավայր | Սոյուզմուլտֆիլմ և Էկրան |
Իոսիֆ Դոուկշա (ռուս.՝ Доукша, Иосиф Осипович, դեկտեմբերի 12, 1928 - սեպտեմբերի 29, 2010, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և մուլտիպլիկատոր-նկարիչ, տիկնիկավար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իոսիֆ Դոուկշան ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 12-ին։
1943-1949 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստի միջնակարգ դպրոցում։
1949-1951 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայում։ Իոսիֆ Դոուկշան մուլտիպլիկացիայում իր գործունեությունն սկսել է 1955 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Որպես նկարիչ-մուլտիպլիկատոր նա մասնակցել է նախ նկարված, այնուհետև` տիկնիկային 60 մուլտֆիլմների ստեղծմանը, սկսած 1964 թվականին «Նվագախմբի երկիր» մուլտֆիլմից մինչև 1977 թվականին նկարահանված «Ամենափոքրիկ գնոմը» մուլտֆիլմը։
50 տարեկան հասակում Իոսիֆ Դոուկշան աշխատանքի է անցել հեռուստատեսությունում, «Մուլտտելեֆիլմ» ստուդիայում (Էկրան ստեղծագործական միություն), որտեղ և «Փոստային հեքիաթ» մուլտֆիլմով որպես ռեժիսոր նշել է իր դեբյուտը։
1977 թվականից սկսած մինչև 1992 թվականը որպես ռեժիսոր իր կնոջ` Մայա Բուզինովայի հետ համահեղինակությամբ տիկնիկային ֆիլմեր է նկարահանել։
Իոսիֆ Դոուկշան մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին, Մոսկվայում, 82 տարեկան հասակում, սրտի կաթվածի պատճառով։
Ֆիլմիոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1978` Փոստային հեքիաթ
- 1979` Քեռի Աուն
- 1980` Խոզարածը
- 1981` Պալեն մենակ է աշխարհում
- 1982` Խորամանկ հեքիաթ կամ համառ աղվեսիկը
- 1982` Փոքրիկ Շեկոն
- 1984` Ուզում եմ լուսինը
- 1985` Երկնագույն նետ
- 1986` Եղբայր Ճագարիկի նորամուտը
- 1987` Սպիտակ ձկնկուլ
- 1988` Տնային ոգին և տիրուհին
- 1990` Թագավորի նոր զգեստը
- 1991` Սոխակը
Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1961` Վիշապը
- 1961` Մուլտիպլիկացիոն կոկորդիլոս № 4: Ջրի երեսին
- 1961` Ֆունտիկը և վարունգները
- 1962` Ատամի խոզանակ թագուհին
- 1962` Միայն ոչ հիմա
- 1964` Նվագախմբի երկիրը
- 1965` Օրացույցի էջերը
- 1966` Գնա՛ այնտեղ, չգիտեմ, թե ուր
- 1967` Ձեռնոցը
- 1967` Լեգենդ Գրիգի մասին
- 1967` Բարոն Մյունխաուզենի արկածները
- 196` Ֆրանտիշեկ
- 1968` Կծիկ
- 1968` Երջանկությունը գլխարկի մեջ չէ
- 1968` Ոչինչ չի մոռացվում
- 1969` Նկարչություն ավազի վրա
- 1970` Վարուգի արկածները
- 1970` Քաղցր հեքիաթ
- 1971` Գեներալ Տոպտիգին
- 1972` Քամին
- 1972` Վարպետը Կլամսից
- 1973` Այբոլիտը և Բարմալեյը
- 1973` Ո՞վ լինել
- 1973` Նեմուխինյան երաժիշտները
- 1974` Ամեն ինչ հակառակն է
- 1974` Չիչիկովի արկածները. Մանիլով
- 1975` Հարուստ Սադկոն
- 1975` Ճանապարհն ինձ զիջեք
- 1976` Մեծամիտ նապաստակը
- 1976` Ինչպես պապը խաթարեց մեծ հավասարակշռույանը
- 1976` Պետյան և գայլը
- 1977` Կար-չկար, մի հավիկ կար
- 1977` Վառարանի հետևում ապրող ծղրիդի գաղտնիքը
- 1977` Ամենափոքրիկ գնոմը
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1978 թվական` Մոսկվային երիտասարդ կինեմատոգրաֆիստների առաջին փառատոնի երկրորդ մրցանակի դափնեկիր («Փոստային հեքիաթ»)
- 1979 թվական` Տամպերում արժանացել է Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի առաջին մրցանակի` «Քեռի Աուն» մուլտֆիլմի համար[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 243. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իոսիֆ Դոուկշա — animator.ru
- Իոսիֆ Դոուկշա (անգլ.) Internet Movie Database կայքում
- Скончался режиссёр кукольных мультфильмов Иосиф Доукша.29.09.2010
|