Ֆրանտիշեկ (մուլտֆիլմ)
![]() | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Վադիմ Կուրչևսկի |
Սցենարիստ | Վլադիմիր Լիֆշից |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1967 |
«Ֆրանտիշեկ» (ռուս.՝ «Франтишек»), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որ ստեղծվել է ռեժիսոր Վադիմ Կուրչևսկու կողմից 1967 թվականին Միլոշ Մացոուրեկի հեքիաթի հիման վրա։ Փոքրիկ փիլիսոփայական դրամա է, որ պատմում է տաղանդի նորարարական բնույթի, ինչպես նաև Մորոզի կերպարի բոլորովին նոր մեկնաբանություն[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում ուշ աշուն է, ծառերից թափվում են վերջին տերևները։ Ուսուցիչ Մորոզն իր աշակերտներին՝ փոքրիկ Մորոզիկներին տանում է գործնական պարապմունքների քաղաքում։ Աշակերտները սովորում են ստեղծել ջինջառ և սառցալեզվակներ, պատուհաններին նկարել սառցե սպիտակ նախշեր։ Մորոզիկ Ֆրանտիշեկն այգում ծանոթանում է մի աղջկա՝ Վլաստայի հետ, և նրանք երկուսն էլ սիրում են նկարել։ Վլաստան Ֆրանտիշեկին նվիրում է ներկերի տուփ և տանում Բուսաբանական այգի, որտեղ Ֆրանտիշեկն առաջին անգամ տեսնում է իսկական ծաղիկներ։ Երախտապարտ Ֆրանտիշեկը գիշերն աղջկա պատուհանին նկարում է ծաղկանախշեր ու ծաղիկներ։ Առավոտյան աղջիկը տեսնում է և ասում. «Ֆրանտիշե՛կ, դու իսկական նկարիչ ես»։ Իսկ ուսուցիչ Մորոզն ասում է, որ թեև գեղեցիկ է, բայց կարգը թույլ չի տալիս, և այդպես նկարել ընդունված չէ։ Նա վերցնում է ներկերը, իսկ հետո ինքն է փորձում նկարել դրանցով։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր | Վադիմ Կուրչևսկի |
Սցենարիստ | Վլադիմիր Լիֆշից |
Բեմադրող նկարիչ | Օլգա Գվոզդևա |
Մուլտիպլիկատորներ | Մայա Բուզինովա, Իոսիֆ Դոուկշա, Յուրի Կլեպացկի, Պավել Պետրով |
Օպերատոր | Վլադիմիր Սարուխանով |
Կոմպոզիտոր | Միխայիլ Մեերովիչ |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են | Վ. Կուրանով, Գենադի Լյուտինսկի, Պավել Գուսև, Վ. Կալաշնիկովա, Վլադիմիր Աբակումով, Մարինա Չեսնոկովա, Վալերի Պետրով, Գալինա Գետինգեր, Ռոման Գուրովի ղեկավարությամբ |
Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Մոնտաժող | Նադեժդա Տրեշչյովա |
Տնօրեն | Նաթան Բիտման |
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլարա Ռումյանովա – Ֆրանտիշեկ
- Մարիա Վինոգրադովա – Վլաստա, Վլաստայի մայրը, ուսուցչուհի
- Անատոլի Պապանով – Մորոզ
Հնչյունավորողների անունները տիտրերում նշված չեն։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 – Անիմացիոն ֆիլմերի II միջազգային փառատոն Մամայայում (Ռումինիա) — «Արծաթե հավալուսն» մրցանակ[2]
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.
- «Фантазёры», «Սոյուզմուլտֆիլմ», տեղայնացնող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝
«Ֆրանտիշեկ» (1967), «Բարոն Մյունհաուզենի արկածները» (1967), «Միստր Թվիստր» (1963), «Մենք Շերլոկ Հոլմսի հետ» (1985), «Богатырская каша» (1987), «Фантазёры из деревни Угоры» (1994)։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վադիմ Կուրչևսկին մեր տիկնիկային մուլտիպլիկացիայում աշխատող առանձնահատուկ վարպետներից մեկն է։ Չեխոսլովակ հայտնի գրող Միլոշ Մացոուրեկի հեքիաթի հիման վրա նրա կողմից բեմադրված «Ֆրանտիշեկ» մուլտֆիլմը (1967) համարձակորեն կարող է վերագրվել վերջին տարիներին հետաքրքիր տիկնիկային ֆիլմերի շարքին։ Այդ հեքիաթի զարմանալիորեն ամբողջական, պարզ ու միևնույն ժամանակ խորը մտքով դրամատուրգիան, որ նվիրված է արվեստում կեղծի ու շինծուի մասին մտորումներին, տաղանդի նորարարական բնույթին ու էպիգոնի ստեղծագործական կուրությանը, ստույգ համապատասխանություն է գտնում պարզ և տոնական ձևավորման ու ստեղծագործական լուծման, տիկնիկների ժլատ ու լակոնիկ-արտահայտիչ «խաղի» մեջ։ Ըստ էության, դա փոքրիկ փիլիսոփայական դրամա է, վառ օրինակ այն բանի, թե ինչքան շատ բան կարող է անել ռեժիսորը, երբ նա որպես հիմք ունենում է ժամանակակից, ժողովրդական լավագույն ավանդույթներով ստեղծված հեքիաթի գերազաց դրամատուրգիայի վրա։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Вадим Курчевский — один из оригинальных мастеров, работающих в нашей кукольной мультипликации. Поставленный им по сказке известного чехословацкого писателя Милоша Мацоурека мультфильм «Франтишек» (1967) смело может быть отнесен к числу интересных кукольных картин последних лет. Удивительно цельная, простая и в то же время глубокая по мысли драматургия этой сказки, посвященной раздумьям о подлинном и мнимом в искусстве, о новаторской природе таланта и творческой слепоте эпигона, находит точное соответствие а ясном и празднично нарядном и изобретательном решении, скупой и лаконично-выразительной «игре» кукол. В сущности, эта маленькая философская драма — яркий пример того, как много может сделать режиссёр, когда он опирается на превосходную драматургию современной, созданной в лучших народных традициях сказки.
— Ս. Ասենին[3]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 378-379. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ Асенин С.В. Волшебники экрана: Драматургия мультфильма. Богатство сюжетных решений
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանտիշեկ մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Журнал «Советский экран» Արխիվացված 2016-10-07 Wayback Machine № 6 март 1985.
|