Ճագարի բնակարանամուտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ճագարի բնակարանամուտը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՄայա Բուզինովա և Իոսիֆ Դոուկշա
ՍցենարիստKonstantin Sergiyenko?
ԵրաժշտությունՎիկտոր Բաբուշկին
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան

Ճագարի բնակարանամուտը (ռուս.՝ Новоселье у Братца Кролика), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ[1], որը նկարահանվել է «Էկրան» ստուդիայում, 1986 թվականին, ռեժիսորներ Մայա Բուզինովայի և Իոսիֆ Դոուկշայի կողմից: Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ջ. Հարիսի «Քեռի Ռիմուսի հեքիաթներ» գրքի, որը հիմնված է ամերիկյան սևամորթների ժողովրդական հեքիաթների վրա: Տևողությունը 19 րոպե, 23 վայրկյան է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայր ճագարը նոր տուն է ստանում և որոշում է ընկերներին հրավիրել նորամուտի երեկույթի: Ճագարն իր ճանապարհին նա հանդիպում է Եղբայր աղվեսին, որն ուզում էր ճագարից «ապուր պատրաստել»: Եվ որքան էլ Աղվես եղբայրը փորձում էր նրան թակարդի մեջ գցել, ճագարը, որն առանձնանում էր իր խելքով և սրամտությամբ, հիմարացնում է աղվեսին: Նրանց մեջ թշնամություն է մնում, բայց նորամուտը պսակվում է հաջողությամբ:

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորներ Մայա Բուզինովա, Իոսիֆ Դոուկշա
Սցենարի հեղինակներ Կոնստանտին Սերգիենկո
Բեմադրող նկարիչ Գալինա Բեդա
Օպերատոր Իգոր Ռոգաչևսկի
Կոմպոզիտոր Վիկտոր Բաբուշկին
Հնչյունային օպերատոր Վ. Ազարովսկի
Անիմատորներ Ա. Սոլովյովա, Օ. Անաշկինա
Մոնտաժող Ս. Սիմուխինա
Խմբագիր Ալիսա Ֆեոդորիդի
Տնօրեն Է. Բոբրովսկայա
Դերերը հնչյունաորել են
  • Գեորգի Բուրկով` Եղբայր աղվես
  • Յուրի Մեդվեդև` Եղբայր ճագար
  • Լյուդմիլա Գնիլովա` Մորաքույր կրիա
  • Ալեքսանդր Լենկով` Եղբայր մորաճուռա
  • Նկարահանվող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ճագարի բնակարանամուտը» մուլտֆիլմը «Аниматор.ру» կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]