Մաթևոս Ղամազյան
Մաթևոս Ղամազյան | |
![]() | |
Կրթություն՝ | Institute of Oriental Languages of the Ministry of Foreign Affairs? |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մարտի 6, 1812[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | մայիսի 7, 1893 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Թաղված | Սմոլենկայի հայկական գերեզմանոց |
Դինաստիա | Սահառունիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
Մաթևոս Աբելի Ղամազյան (ռուս.՝ Матвей Авелевич Гамазов, մարտի 6, 1812[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մայիսի 7, 1893, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), հայազգի արևելագետ, թարգմանիչ և դիվանագետ Ռուսական կայսրությունում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաթևոս Ղամազյանը ծնվել է 1812 թվականի մարտի 6-ին Սանկտ Պետերբուրգում։ Սերվում է Սահառունիների հայկական իշխանական տոհմից։ 1825 թվականին ընդունվել է ինժեներական ուսումնարան, 1829 թվականին տեղափոխվել է զինվորական դասարան։ 1831-1835 թվականներին, որպես սպա ծառայել է Կովկասում։ 1832 թվականին մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» երկի բեմադրությանը, որն առաջին անգամ բեմադրվել է Երևանում, ռուսական բանակի զինվորների կողմից, իսկ պրեմիերային ներկա է եղել նաև Ալեքսանդր Գրիբոյեդովը։ Խաղացել է Ֆամուսովի դերը։ 1835 թվականին թողել է զինվորական ծառայությունը և սկսել ուսումնասիրել արևելագիտություն, սովորել արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն և այլ լեզուներ։ Տիրապետել է 15 լեզուների։ 1839 թվականին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ եղել է ռուսական դեսպանատան թարգմանիչը։ 1842 թվականին Ալեքսանդրիայում նշանակվել է թարգմանիչ։ 1848 թվականին և 1857 թվականին եղել է թուրք-պարսկական սահմանագծի հաստատման հանձնաժողովի քարտուղարը և թարգմանիչը, 1854 թվականին՝ Ռուսաստանի դեսպանը Գիլանում (Պարսկաստան)։ 1856 թվականին հետ է կանչվել Պետերբուրգ և ընդունվել աշխատանքի Արտաքին գործերի նախարարությունում։ 1865 թվականին ընտրվել է Մոսկվայի Լազարյան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 1872 թվականին նշանակվել է Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարությանը կից արևելագիտության ամբիոնի վարիչ։ Եղել է դեսպան Իտալիայում և Հունաստանում։
Մահացել է Պետերբուրգում 1893 թվականի մայիսի 7-ին։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1860-ական թվականներին մասնակցել է հայտնի գրողների երեկոներին, գրական իրադարձություններին։ Ռուսերեն է թարգմանել Պարսկաստանին և Օսմանյան կայսրությանը վերաբերող մի շարք պատմական գրքեր, հոդվածներ, Ֆիրդուսու, Սաադիի, Հաֆեզի, Շեքսպիրի երկերից, գրել է հրապարակախոսական հոդվածներ, կազմել բառարաններ։
Ստորագրել է Մ.Ա.Գ. և Սահառունի Մ.Ա.:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արժանացել է Ռուսական կայսրության Սբ. Ստանիսլավի, Սբ. Աննայի առաջին աստիճանի շքանշանների։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- "О Турции и Персии, из записок путешественника" ("Соврем.", 1857 г., №№ 7 и 8)
- перевел на русский язык извлечение из сочинения Джевдет-паши "История Турции", под заглавием: "Описание событий в Грузии и Черкесии по отношению к Оттоманской империи от 1192 г. по 1202 г. Жиджры (1775-1784 гг.)" ("Русский Архив", 1888 г., т. I), "Описание путешествия по турецко-персидской границе" Хуртид-Эффенди и "Турецкий документ из эпохи греческого восстания" ("Русский Архив", 1886 г., т. II).
- В "Русском Архиве" (1886 г., т. III) напечатал "Драгоман (из записок старого дипломата)". Составил "Военно-технический русско-французско-персидско-турецкий словарь". Новое Время, 1893 г., № 6175
- Гамазов М. А. Первые представления комедии "Горе от ума". .1827-1832. -BE, 1875, т. 54, № 7, с. 319-332.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|