Սահառունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սահառունիներ, Սահառունիք իշխանական (նախարարական) տոհմ Հին Հայաստանում։ Ժառանգական տիրույթը եղել է Արևմտյան Շիրակի և Երասխաձորի միջև ընկած տարածքը՝ Սրեն իշխանանիստ կենտրոնով (մյուս բնակավայրերից հիշվում է Սահառունիք ավանագյուղը)։ Ըստ Գահնամակի, Սահառունիք արքունիքում զբաղեցրել են 25-րդ «բարձը», իսկ ըստ Զորանամակի, հայկական զորաբանակում կռվել են 300 հեծելամարտիկով։

Ծննդաբանության մասին տեղեկություններ չեն պահպանվել, առաջին անգամ աղբյուրներում հիշատակվում են 4-րդ դարից։ Սահառունյաց իշխանը հիշատակվում է Հուսիկ Ա Պարթև կաթողիկոսին (341-347) Կեսարիա ուղեկցող հայ մեծամեծ իշխանների թվում։ Իսկ Սահառունիքի նահապետ Մուշկ իշխանը հիշատակվում է Արշակ Բ արքայի (350 - 367) Հռոմ առաքած դեսպանության կազմում։ Վերջինիս հսջորդել է հավանաբար ավագ որդին՝ Բստ Սահառունին, որը եղել է Վարազդատ արքայի (374 - 378) դայակն ու ուսուցիչը, իսկ Մուշեղ Մամիկոնյանի սպանությունից հետո վարել է Հայոց սպարապետության գործակալությունը։

Մանվել Մամիկոնյանի դեմ Կարինի ճակատամարտում (378) պարտվելուց հետո, Բատ Սահառունին ձերբակալվել և որդու հետ գլխատվել է։ 5-րդ դ․ ազատագրական շարժումների ժամանակ Սահառունյաց իշխան Կարենը մարտնչել է Վարդան Մամիկոնյանի զորաբանակում։ Քաջաջը հերոսաբար զոհվել է քխոսրովակերտ անտառի մոտ պարսկական զորքերի դեմ ճակատամարտում (4827-րդ դ․ Սահառունիքի նշանավոր ներկայացուցիչներից հիշատակվում է Դավիթ Սահառունին, որն առժամանակ (613 - 616) ճանաչվել է Հայոց մարզպան, իսկ 635 - 638-ին՝ Հայոց իշխանապետ՝ մեծարվելով բյուզանդական կյուրոպաղատ տիտղոսով։ Զբաղվել է շինարարական աշխատանքներով (Մրենում, Աղթամար կղզում)։ Հավանաբար թաղվել է իր կերտած Մրենի կաթողիկե եկեղեցում։ Այնուհետև Սահառունիների մասին տեղեկություններ չեն հանդիպում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 139 CC-BY-SA-icon-80x15.png