Հրանտ Բագրազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրանտ Բագրազյան
Ծնվել էհուլիսի 4, 1914(1914-07-04)
ԾննդավայրԿողբ, Սուրմալու, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 2, 1995(1995-12-02) (81 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ և սցենարիստ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներՃանապարհ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
ԱշխատավայրՄոսկվայի մետրոպոլիտեն, Կոմսոմոլեց, Հայաստանի հանրային ռադիո և Լիտերատուրնայա Արմենիա
ՊարգևներՀայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
Հրանտ Բագրազյան Վիքիդարանում

Հրանտ Բագրազյան (1914, հուլիսի 8, Կողբ - 1995, դեկտեմբերի 2, Երևան), հայ արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1973 թվականից, ՀԽՍՀ կինոմատոգրաֆիստների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կարսի մարզի Սուրմալուի գավառի Կողբ գյուղում։ 1931-1938 թվականներին աշխատել է Մոսկվայում որպես խառատ, Մոսկվայի մետրոյի առաջին հերթի շինարարության հորատանցող։ 1939-1940 թվականներին մասնակցել է սպիտան ֆինների դեմ մղած մարտերին, ապա՝ 1941-1945 թվականներին՝ Հայրենական մեծ պատերազմին։ 1948-1952 թվականներին սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում (մինչև չորրորդ կուրսը)։ 1947-1948 թվականներին աշխատել է «Կոմսոմոլեց» թերթում, 1952-1966 թվականներին՝ հանրապետական ռադիոյի, 1966-1971 թվականներին՝ «Հայաստանի արդյունաբերություն» ամսագրի, 1971-1972 թվականներին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի խմբագրություններում։ 1972 թվականից աշխատել է «Հայաստանի արդյունաբերություն» ամսագրում։

Հայաստանի շրջանային թատրոնները 1951 թվականին բեմադրել են նրա «Կյանքը թելադրում է» պիեսը։

«Հայֆիլմ» կինոստուդիան Բագրազյանի սցենարով 1962 թվականին նկարահանել է «Ճանապարհ» գեղարվեստական կինոնկարը։ Երևանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիան նրա սցենարով (հեղինակակից Գևորգ Հայրյան) նկարահանել է «Լույսը Արագածի վրա» վավերագրական կինոնկարը։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Նա կգտնի իր ճանապարհը» (Մոսկվա, 1961), «Հրաբորբ խարույկ» (Մոսկվա, 1971), «Երևանի մարդիկ և երկինքը» (Երևան, 1975), «Հիշողության բոլոր գույները» (Երևան, 1985)[1]։

Հ. Բագրազյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ճշմարտություն (վիպակ), Երևան, «Հայաստան», 1967, 224 էջ։
  • Հրաբորբ խարույկ (վեպ՝ նվիրված Լուսիկ Լիսինյանին), Երևան, «Հայաստան», 1971, 296 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրանտ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 90