Լուսիկ Լիսինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսիկ Լիսինյան
Ծնվել էմայիսի 22, 1897(1897-05-22)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 1 (14), 1917[1] (20 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՊլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1917)[1]
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Լուսիկ Հարությունի Լիսինյան (մայիսի 22, 1897(1897-05-22)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 1 (14), 1917[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]), բանվոր երիտասարդության միությունների կազմակերպիչ, Մոսկվայում՝ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության ակտիվ մասնակից։

ԽՄԿԿ անդամ՝ 1916 թվականից։ Թիֆլիսի օրիորդաց գիմնազիայում սովորելիս մերձեցել է պատմության ուսուցիչ, ընդհատակյա հեղափոխական գործիչ Ելենա Ստասովայի հետ, որի ազդեցությամբ էլ հետագայում ներգրավվել է հեղափոխական գործունեության մեջ։ 1915-1917 թվականներին, Լիսինյանը սովորել է Մոսկվայի առևտրական ինստիտուտում։ Մասնակցել է ուսանողական ընդհատակյա խմբակների հավաքույթներին, պրոպագանդիստական աշխատանք արել Միխելսոնի, Բրոկարի և Դանիլովյան գործարաններում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Զամոսկվորեչիե շրջանի խորհրդի քարտուղար։ 1917 թվականի հունիսին մասնակցել է «III Ինտերնացիոնալ» բանվոր երիտասարդության միության ստեղծմանը։ Մոսկվայում հոկտեմբերյան հեղաշրջման ժամանակահատվածում եղել է Ռազմահեղափոխական կոմիտեի հետախույզն ու կապավորը։ Սպանվել է յունկերների հետ Օստոժենկե փողոցում ունեցած զինված բախումներից մեկի ժամանակ։

Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պարսպի մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 623