Հռոդոսի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոդոսի ամրոց
Παλάτι του Μεγάλου Μαγίστρου*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Հռոդոսի ամրոցի արտաքին տեսքը
Երկիր Հունաստան Հունաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iv, v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա, Հս․ Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1988  (12-րդ նստաշրջան)
Հռոդոսի ամրոց (Հունաստան)##
Հռոդոսի ամրոց (Հունաստան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Հռոդոսի ասպետների մեծ վարպետի պալատ կամ պարզապես՝ Հռոդոսի ամրոց (հունարեն՝ Παλάτι του Μεγάλου Μαγίστρου), միջնադարյան Հռոդոս քաղաքի գլխավոր պաշտպանական ամրությունը, որտեղ հանգրվանել է Հիվանդախնամների հոգևոր ասպետական միաբանության մեծ մագիստրը։ Ներկայումս այն ներառված է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում որպես միջնադարյան ամրոց, բացօթյա սրճարան և Հռոդոս կղզու զբոսաշրջային գլխավոր այցեքարտ։

Ամրոցը կառուցվել է միջնադարյան ժամանակահատվածում՝ կղզի մուտք գործած Հիվանդախնամների միաբանության ասպետների կողմից։ Իսլամադավան արաբների կողմից Երուսաղեմի վերստին գրավումից հետո Հիվանդախնամները հաստատվում են ամրոցում և ապա տեղափոխվում Մալթա։ Այդ շրջանի պատմիչների հավաստմամբ՝ Հռոդոսի ամրոցը եղել է ժամանակի ամենաանառիկ և վեհաշուք քրիստոնեական շինություններից մեկը տարածաշրջանում։ Ասպետական միաբանություններն ամրոցի անառիկությունը մուսուլմանների հարձակումներից կարողանում են պահպանել ոչ ավելի քան 213 տարի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկ է նշել, որ ամրոցը 1444 և 1480 թվականներին հերոսական դիմադրություն է ցույց տվել և կղզու տարածքից դուրս մղել քոչվոր եգիպտաբերբերական ցեղերին։ Պատմական փաստերը վկայում են, որ Հռոդոսի ամրոցը պաշարվել է Կոստանդնուպոլսի անկումից 70 տարի անց։ Ամրոցն ունեցել է լավ զարգացած ներքին պաշտպանական ենթակառուցվածքներ, ինչպես նաև դժվարանցանելի տեղագրություն։

Ամրոցը գրավելու հերթական փորձը կատարում են 1480 թվականին Հռոդոս ներխուժած և կղզին պաշարած թուրքերը, որոնք խոշոր պարտություն կրելով կարճ ժամանակ անց լքում են կղզին[1]։ Ըստ ավանդության՝ թուրքերի փախուստի պատճառներից մեկն ամրոցի պատերից կախված Քրիստոսի պատկերով դրոշներներն էր։ Իսլամն արգելում էր պատկերել մարդուն, և դա շատ զավեշտալի տեսարան էր թուրքերի համար։

1520 թվականին Հռոդոսը վերստին հայտնվում է թուրքական ներխուժման վտանգի տակ։ Դրանից առաջ դեպի Հռոդոս թուրքական արշավանքը հետաձգվել էր Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ II-ի մահվան պատճառով։ Գիտակցելով այս ամենը՝ կղզում իրենց իշխանությունը վայելող հիվանդախնամները Իտալիայից Հռոդոս են հրավիրում հայտնի մագիստր Ֆաբրիցիո դել Կարետտոյին, ով իր խմբով գրեթե ամբողջությամբ վերանորոգում է ամրոցի վնասված ենթակառուցվածքները։ Այնուամենայնիվ, անգամ այս հանգամանքը կղզաբնակներին չի ազատում թուրքական արշավանքից։ Օսմանյան թուրքերը կղզի ներխուժում են 1522 թվականին և սկսվում է Սուլեյման I-ի հարյուրհազարանոց բանակի վեցնամյա պաշարումը[2]։

Արդյունքում՝ ամրոցն ընկնում է, իսկ շուտով ամբողջ կղզին գրավվում է թուրքերի կողմից։ Հռոդոսը Օսմանյան կայսրության կազմում մնացել է մինչև 1912 թվականը, այնուհետև անցել Իտալիային։ 1856 թվականին ամրոցը վնասվել է աղետալի պայթյունի հետևանքով։ Իտալական վարչակարգի օրոք այն 1930 թվականին վերակառուցվել է՝ Բենիտո Մուսոլինիի հրամանագրով։ 1948 թվականին Հռոդոսն անցել է Հունաստանին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոդոսի ամրոց» հոդվածին։