Հունաստանի Գերագույն հատուկ դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունաստանի գերագույն հատուկ դատարան
Ανώτατο Ειδικό Δικαστήριο
Հիմնադրված է1975 թվական
Լուծարված էլուծարված չէ
ԵրկիրՀունաստան Հունաստանի Հանրապետություն
ՏեղագրությունԱթենք, Հունաստան
Իրավասության աստիճանարտակարգ բարձրագույն դատական մարմին
Իրավազորության աղբյուրՀունաստանի սահմանադրություն, հոդված 100
Հաստիքների թիվ11 անդամ
Հունաստանի Հանրապետության գերագույն հատուկ դատարանի նախագահող դատավոր

Հունաստանի Հանրապետության գերագույն հատուկ դատարան (հունարեն՝ Ανώτατο Ειδικό Δικαστήριο), արտակարգ բարձրագույն դատական մարմին, որի իրավասության շրջանակներն ու ձևավորման հիմքերը սահմանվում է Հունաստանի սահմանադրության «հոդված 100»-ով[1]։ Գերագույն հատուկ դատարանը մշտապես գործող մարմին չէ և ձևավորվում է միայն բացառիկ դեպքերում, երբ առաջանում են սահմանադրությամբ սահմանված և այս դատարանի իրավասության շրջանակներին պատկանող վարույթներ։

Ըստ Հանրապետության մայր օրենք սահմանադրության՝ ՀԳՀԴ-ն համարվում է Հունաստանի Հանրապետության բարձրագույն «սահմանադրական» և «ընտրովի» դատարանը։ Այսուհանդերձ, գերագույն հատուկ դատարանը հիերարխիկ որևէ կապ չունի Հունաստանի երեք մշտական գերագույն դատարանների՝ վճռաբեկ դատարանի, պետական խորհրդի և հաշվառնական պալատի հետ։

Ըստ իր լիազորությունների շրջանակի՝ այն գտնվում է ավելի բարձր աստիճանասանդղակին, քան վերոնշյալ երեք դատարանները։ Հարկ է նաև նշել, որ իր բնույթով գերագույն հատուկ դատարանը չի պատկանում արդարադատության համակարգի որևէ ճյուղին (քաղաքացիական, քրեական, վարչական)։

Սահմանադրական հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի հատուկ գերագույն դատարանը ստեղծվել է 1975 թվականին՝ նոր ընդունված սահմանադրության համաձայն։ Դրա կազմակերպումն ու գործառույթները կարգավորվում են «սահմանադրություն» մայր օրենքի 100-րդ հոդվածով և «գերագույն հատուկ դատարանի մասին» սահմանադրական օրենքի թիվ 345 հատուկ կետով։ Նմանատիպ դատարանի ստեղծման համար որոշակի նախադրայլներ գոյություն են ունեցել 1952 թվականի համահունական սահմանադրությունում ևս։ Այն ներկայացված էր 73-րդ հոդվածում, որը նախատեսում էր հատուկ արտակարգ և ընտրովի դատարանի ստեղծում։

Դատարանի ձևավորման հիմքն ամփոփված է եղել նաև «սև գնդապետների» ռազմական վարչակարգի օրոք գործող սահմանադրությունում։ Այն իր հերթին նախատեսում էր Հունաստանի բարձրագույն դատարանների միջև ծագած վեճերի լուծում այլ դատական ատյանում։

Դատարանի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի Հանրապետության մայր օրենք «սահմանադրության» 100-րդ հոդվածը, ինչպես նաև «գերագույն հատուկ դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է գերագույն հատուկ դատարանի իրավասությունները, լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը, ինչպես նաև վերջինիս կազմը։ Ըստ դրա՝ Հունաստանի գերագույն հատուկ դատարանը կազմված է տասնմեկ անդամներից․

  • գերագույն դատարանների նախագահներ․
  • վճռաբեկ դատարանի չորս անդամներ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով․
  • պետական խորհրդի չորս անդամներ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով։

Դատարանը նախագահում է վճռաբեկ դատարանի կամ պետական խորհրդի նախագահը։ Դատարանի կազմը կարող է լուծարվել ներքին հակասությունների և հակասահմանադրական գործունեության պայմաններում կամ հատուկ կառավարական որոշմամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հունաստանի սահմանադրություն (հոդված 100)` բարձրագույն հատուկ դատարանի մասին սահմանադրական օրենք». www.hri.org. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]