Հովսեփ Աթաբեկյանց
Հովսեփ Աթաբեկյանց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1871[1] |
Ծննդավայր | Դաղ Քասաման, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1916[2] |
Մահվան վայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա[1] և Հոենհայմի համալսարան[1] |
Մասնագիտություն | թարգմանիչ, հրապարակախոս, քաղաքական գործիչ և գյուղատնտես |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ |
Կուսակցություն | Կադետներ |
Երեխաներ | Anaida Iosifovna Atabekova? և Գրիգոր Աթաբեկով |
![]() |
Հովսեփ Ներսեսի Աթաբեկյանց (հոկտեմբերի 20, 1871[1], Դաղ Քասաման, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1916[2], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն), հայ հրապարակախոս, թարգմանիչ, սոցիալ-դեմոկրատ։ Մասնագիտությամբ՝ գյուղատնտես։
Հայտնի բժիշկ Ալեքսանդր Աթաբեկյանի հորեղբոր որդին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիֆլիսում ավարտել է գիմնազիա, ապա սովորել Սանկտ Պետերբուրգի համալսարանում և Հոհենհայմի (Գերմանիա) գյուղատնտեսական ակադեմիայում։ Գերմանիայում ուսումնառության տարիներին ծանոթացել է գիտական սոցիալիզմի ուսմունքին, կապեր հաստատել Կ. Կաուցկու, Կլարա Ցետկինի, Հ. Պարվուսի հետ, նրանց մասնակցությամբ կազմել Թուրքիայում հայկական ջարդերը դատապարտող կոչեր, որոնք տպագրվել են գերմանական և ավստրիական մամուլում։ Աթաբեկյանցի ղեկավարությամբ բնագրից առաջին անգամ հայերեն է թարգմանվել Ֆրիդրիխ Էնգելսի «Սոցիալիզմի զարգացումն ուտոպիայից դեպի գիտություն» աշխատությունը, որը հրատարակվել է 1894 թ.-ին, «Գիտական սոցիալիզմ» խորագրով։ Նույն թվականին նրա մասնակցությամբ թարգմանվել է Կ. Մարքսի ու Ֆ. Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։
Աթաբեկյանցը նամակով դիմել Է (1894 թ.-ի նոյեմբերի 1-ին) Ֆրիդրիխ Էնգելսին՝ «Մանիֆեստի» հայերեն հրատարակության համար առաջաբան գրելու խնդրանքով, որը, սակայն Ֆ. էնգելսը մերժել է՝ պատճառաբանելով, որ չի կարող գրել մի գրքի նախաբան, որի լեզուն իրեն անծանոթ է։ Հիշյալ նամակում Աթաբեկյանցը էնգելսին հաղորդել է տեղեկություններ հայոց պատմության, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների մասին։ 1904 թ.-ին վերադարձել է Հայաստան։ Հեռանալով սոցիալ-դեմոկրատներից ընտրվել է (Կարսի կայազորի կողմից) 2-րդ Պետական դումայի անդամ, հարել նրա սահմանադրական-դեմոկրատական (կադետական) ֆրակցիային։ Հետագա տարիներին Հայաստանում զբաղվել է գյուղատնտեսությամբ։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
1916 թվականի հունվարի 15-ին անհայտ պատճառներով իքնասպան է լինում Կարս քաղաքում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եղիազարյան Ա., Հովսեփ Աթաբեկյան, «ՊԲՀ», 1959, № 2-3
- Иоаннисян А. Г., Письмо Иосифа Атабекянца Ф. Энгельсу по поводу перевода на армянский язык «Коммунистического манифеста»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 126.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 126)։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |