Ալեքսանդր Աթաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Աթաբեկյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1869(1869-02-02)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 5, 1933(1933-12-05) (64 տարեկան)
Մահվան վայրԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան և Ժնևի համալսարան (1896)
Մասնագիտությունգրող, խմբագիր, լրագրող, ակտիվիստ, քաղաքական գործիչ և բժիշկ
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն և ՀՅԴ
 Alexander Atabekian Վիքիպահեստում

Ալեքսանդր Մովսեսի Աթաբեկյան (փետրվարի 2, 1868, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1933, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ականավոր անարխիստ, բժիշկ։

Հովսեփ Աթաբեկյանցի հորեղբորորդին։ Պյոտր Կրոպոտկինի մտերիմ գործակիցը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել 1868 թվականի փետրվարի 2-ին Շուշի քաղաքում (Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն), Աթաբեկյանների մելիքական տոհմի շառավիղ բժշկի ընտանիքում։ 1886 թվականին ավարտել է Շուշիի հիմնական դպրոցը։ 1889-ից 1896 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Անդամակցել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը, ներդրում է ունեցել Ավետիս Նազարբեկյանի խմբագրությամբ հրատարակվող «Հնչակ» թերթի տպագրության գործում[1], սակայն շուտով դուրս է գալիս դրա կազմից և դառնում է անիշխանական։ Ժնևում դասավանդել է անարխիստական գրականություն՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։ 1891 թվականին (ոչ թե 1893 թվականին, ինչպես ինքն է նշում իր հիշողություններում) բուլղարական անարխիստ Պ. Ստոյանովի հետ միասին մեկնում են Լոնդոն՝ Պյոտր Կրոպոտկինի մոտ՝ հրատարակչական նախագծերի մասին պայմանավերվելու։ Հետագայում, գտնվելով վտարանդիության մեջ, ակտիվ քաղաքական գործունեությունից հեռանում է։ 1914 թվականի վերջից ռուսական բանակի բժիշկ, կովկասյան ճակատի հոսպիտալում հրամանատար։ 1917 թվականի օգոստոսին ժամանում է Մոսկվա, վերականգնում կապերը անարխիստների հետ, այդ թվում և Պյոտր Կրոպոտկինի և սկսում է համագործակցել նրանց հետ։ Հոկտեմբերին մասնակցում է «Անարխիա» (ռուս.՝ «Анархия») թերթում լուսաբանված քննարկմանը, որտեղ խոսվում էր անարխիստների՝ Ժամանակավոր կառավարության կոնկրետ գործողությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։

Աթաբեկյանը ձեռբակալվել է 1930-ականներին և համարվում է գուլագում մահացած[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է բժիշկ Եկատերինա Սոկոլովայի հետ, ունեցել է 3 երեխա՝ Ալեքսանդրը (1896-1952), Արսենը (1902-1960) և Արիանան (1910-1977)։ Երեխաների ազգանունը եղել է «Աթաբեկ»։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

(Ռուսերեն)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Возможна ли анархическая социальная революция?, М., 1918;
  • Вопросы теории и практики, М., 1918;
  • Против власти. Сборник статей, М., 1918.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Selbuz, Cemal (2006 թ․ հուլիս). «An anarchist on the roads of freedom». Abolishing the Borders from Below (25). Վերցված է 2008 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Alexander Atabekian papers». International Institute of Social History. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 29-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бирюков А., Кривенький В. Атабекян А. М. // Политические деятели России. 1917: Биографический словарь. М.: Большая Российская энциклопедия, 1993. С. 26-27.
  • Maiz Jordi. Ni zares ni sultanes // Anarquistas y revolucionarios del Caucaso 1890 - 1925. Madrid, 2019.