Հովհաննես Ղանալանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Ղանալանյան
Ծնվել էփետրվարի 19, 1911(1911-02-19)
Ախալցխա, Վրաստան
Մահացել էմարտի 28, 1994(1994-03-28) (83 տարեկանում)
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1948) և ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինհայերեն
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Հովհաննես Տիգրանի Ղանալանյան (փետրվարի 19, 1911, Ախալցխա - մարտի 28, 1994, Երևան), հայ սովետական գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1948ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից:

ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, բանագետ Արամ Ղանալանյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ղանալանյանը ծնվել է 1911 թվականի դեկտեմբերի 19-ին, Ախալցխա քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի աշխատանքային դպրոցում: Մեկ տարի ուսուցիչ է աշխատել Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում: 1931 թվականին տեղափոխվում է Երևան և աշխատանքի անցնում Մաքսիմ Գորկու անվան դպրոցում: 1937 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում: 1940-1942 թվականներին «Խորհրդային գրականություն» ամսագրի բաժնի վարիչն էր: 1942 թվականին «Իսահակյանի լիրիկան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1947 թվականին «Ավետիք Իսահակյանի կյանքն ու ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: 1946-1977 թվականներին եղել է Վ․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը։ Հեղինակ է «Ավետիք Իսահակյան» (1955, ռուս․ 1975), «Պետրոս Դուրյան» (1957), «Միսաք Մեծարենց» (1958), «Վահան Տերյան» (1960), «Դանիել Վարուժան» (1961), «Մտերիմ դեմքեր» (1965) երկերի։ Ուսումնասիրություններ ունի Վ․ Բրյուսովի, Յ․ Վեսելովսկու, Վ․ Զվյագինցևայի, Վ․ Նեմիրովիչ Դանչենկոյի և ռուս այլ գրողների մասին։ Ռուսերեն լույս են տեսել «Ակնարկներ XIX-XX դարերում հայ քնարերգության» (1964), «Հայաստանը ռուս բանաստեղծների ստեղծագործություններում» (1972), XV1II-XX դդ․ Հայաստանի բանաստեղծները» (1976) գրքերը[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսահակյանի լիրիկան, Երևան, Պետհրատ, 1940, 163 էջ:
  • Հ. Հովհաննիսյան, Երևան, Հայպետհրատ, 1946, 42 էջ:
  • Նյութեր հայ գրականության պատմությունից, Երևան, հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1947, 320 էջ:
  • Խաչատուր Աբովյան, Երևան, Հայպետհրատ, 1948, 95 էջ:
  • Թումանյանի լիրիկան, Երևան, Հայպետհրատ, 1954, 100 էջ:
  • Ավետիք Իսահակյան, Երևան, Հայպետհրատ, 1955, 144 էջ:
  • Պետրոս Դուրյան, Երևան, Հայպետհրատ, 1957, 112 էջ:
  • Միսաք Մեծարենց, Երևան, Հայպետհրատ, 1958, 90 էջ[2]:
  • Դանիել Վարուժան, Երևան, Հայպետհրատ, 1961, 195 էջ:
  • Մտերիմ դեմքեր, Երևան, «Հայաստան», 1965, 105 էջ:
  • Վահան Տերյան, Երևան, «Գիտելիք», 1960, 50 էջ:
  • Ավետիք Իսահակյան, Հուշեր, Երևան, «Հայաստան», 1975, 54 էջ:
  • Հոդվածներ և հուշեր, Երևան, «Սովետական գրող, 1979, 164 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 273-274
  2. Ղանալանյան Հովհաննես Տիգրանի (1958)։ Միսաք Մեծարենց (հայերեն)։ Հայպետհրատ 
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 25 CC-BY-SA-icon-80x15.png