Հովհաննես Հովհաննիսյան (դերասան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Հովհաննես Գրիշայի Հովհաննիսյան (հոկտեմբերի 18, 1962, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2011)[1]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին ավարտել է տեղի Գեղամ Սարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը։ 1980-1982 թվականներին սովորել է Լենինականի թիվ 10 Գեղարվեստի ուսումնարանում և ստացել նկարիչ-մետաղադրվագողի մասնագիտություն։ 1980-1982 թվականներին զուգահեռ սովորել է նաև Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից Գրիգոր Մկրտչյանի ղեկավարած դերասանական ստուդիայում և ստացել դերասանի մասնագիտություն։ 1985-1989 թվականներին եղել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։ 1989 թվականից Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, այնուհետև՝ ռեժիսոր։
1990-1995 թվականներին սովորել է Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտում` ստանալով «դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան» մասնագիտություն, 2004-2006 թվականներին՝ ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնում։ 1991-1995 թվականներին եղել է «Մենք» սատիրայի թատրոնի դերասան, 1992-1993 թվականներին՝ «Տեսիլք» նորարական թատրոնի դերասան, 1996-2001 թվականներին՝ Գյումրու «Շանթ» հեռուստաընկերությունում նկարահանվելով երգիծական մանրապատումներում, 1996-2003 թվականներին՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում դասավանդել է արվեստի պատմություն և դերասանի վարպետություն, 2003-2010 թվականներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալի ամբիոնում դասավանդել է դերասանի վարպետություն և ռիթմիկա։ 1998 թվականից ղեկավարում և դասավանդում է ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնում։ 2004 թվականին մասնակցել է «Արմմոնո» մոնո-ներկայացումների երևանյան երկրորդ փառատոնին՝ «Մենախոսություն մինչև լուսաբաց» ներկայացումով, 2006 թվականից՝ «Արմմոնո» միջազգային շեքսպիրյան փառատոնին՝ «Շայլոկ» մոնո-ներկայացումով։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Բելգիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Սիրիայում, Ռուսաստանում և այլուր[2]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիսակյան՝ Նար-Դոսի «Սպանված աղավնի»
- Ռոմուլի Կալանտաձե՝ Նոդար Դումբաձեի «Ես, Տատիկը, Իլիկոն և Իլարյոնը»
- Կոմիտաս՝ Պարույր Սևակի «Եռաձայն Պատարագ»
- Վարդան՝ Ժորա Հարությունյանի «Բախտավոր մարդիկ»
- Մստո՝ Հրաչյա Քոչարի «Կարոտ»
- Աշոտ Տայեցի՝ Լևոն Շանթի «Շղթայվածը»
- Ֆլորինդո Արետուզի՝ Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»
- Սերգեյ՝ Ա. Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»
- Ուստա Մկրտիչ՝ Մկրտիչ Արմենի «Հեղնար Աղբյուր»
- Ռոբերտ՝ Ա. Պապայան «Գնա մեռի, արի սիրեմ»
- Աքրիպաս աղա՝ Երվանդ Օտյանի «Խնդանք անցնինք»
- Պաղդասար՝ Հակոբ Պարոնյանի «Պաղդասար Աղբար»
- Հաբեթ Սերոբյան՝ Ժիրայր Անանյանի «Իմ տունը քո տունը չէ»
- Հրաչ՝ Վ. Մովսիսյանի «Փախուստ»
- տնօրեն՝ Ա. Կասոննայի «Ծառերը կանգնած են մահանում»
- Սահակ՝ Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ»
- Օյինբազով՝ Գաբրիել Սունդուկյանի «Փուղի զորութինը»
- Սիմոն՝ Ս. Խալաթյանի «Սիմոն թագավոր»
- Շայլոկ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Շայլոկ»
- Խոմուտով՝ Ա. Վամպիլովի «Գավառային անեկդոտներ»
- Սահակ Պարթև՝ Գ. Սարգսյանի «Մեսրոպ Մաշտոց»
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ՝
- Ռ. Կաշաուսկասի «Երազանքների տունը»
- Ս. Խալաթյանի «Լիրբը»
- Վ. Փափազյանի «Ժայռը»
- Ա. Լինդգրենի «Մանչուկն ու Կարլսոնը»
- Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները»
- Հ. Հովհաննիսյանի «Իրատրոն-0102»
- Ուստինովի և Տոբակովի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»
- Օ. Բոգաևի «Ճանապարհ դեպի ներքև»
- Չ. Դիքենսի «Դեյվիդ Կոոպերֆիլդ»
- Վ. Այգեկցու «Խելոքներն ու հիմարները»
- Գ. Սարգսյանի «Մեսրոպ Մաշտոց»
- «Հրեշը լուսնի վրա»[3]
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ПR2»
- «Տիկնիկ Ամալյայի համար»
- «Տերտերը»
- «Դաշնամուրը»
- «Իմ խաչը»