Հովանոցներ (նկար, Ռենուար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովանոցներ
ֆր.՝ Les Parapluies
տեսակգեղանկար
նկարիչՊիեռ-Օգյուստ Ռենուար
տարի1881-1886
բարձրություն180
լայնություն115
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ, կտավ
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ և Dublin City Gallery The Hugh Lane?[2]
սեփականատերՀյու Լեյն
http://emuseum.pointblank.ie/online_catalogue/work-detail.php?objectid=1707 կայք
Ծանոթագրություններ
 Parapluies by Renoir Վիքիպահեստում

Հովանոցներ (ֆր.՝ Les Parapluies, անգլ.՝ The Umbrellas), ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, 1841-1919) կտավը։ Նկարի վրա Ռենուարը հավանաբար սկսել է աշխատել 1880-1881 թվականներին և ավարտել է այն 1885-1886 թվականներին։ Նկարված է յուղաներկով կտավի վրա, նկարի չափերը՝ 180,3 × 114,9 սմ[3][4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված են մարդիկ Փարիզի փողոցներից մեկում։ Նրանցից շատերը հովանոցներով են, բայց ոչ բոլորը. հավանաբար անձրևը հենց նոր դադարել է կամ դեռ նոր է սկսվում։ Նկարի ձախ կողմում՝ առջևի պլանում, պատկերված է երիտասարդ կին՝ ձեռքին զամբյուղ, իսկ նրանից քիչ հետ՝ աջ կողմում, կին երկու աղջիկների հետ, որոնցից կրտսերը (ինչպես և զամբյուղով կինը) նայում է ուղիղ նկարը դիտողին։ Նկարի կոմպոզիցիան հիշեցնում է լուսանկար, ինչի պատճառը մասնավորապես նկարը կողքերին պատկերված մարդկանց կերպարների ոչ լրիվ լինելն է։ Նկարելու այդ ձևը մեծ տարածում ուներ այդ ժամանակվա իմպրեսիոնիստների մոտ[5]։

Նկարի աջ հատվածի մարդիկ պատկերված են իմպրեսիոնիստական մեղմ, թեթև ոճո, այնինչ կինն ու տղամարը, որ գտնվում են նկարի ձախ կողմում, ունեն ավելի հստակ ուրվագծեր։ Նկարի ռենտգենյան վերլուծությունը ցույց է տվել, որ նախապես բոլոր կերպարները նկարված են եղել նույն ոճով։ Հետագայում՝ մի քանի տարի անց, Ռենուարը նշանակալի փոփոխություններ է կատարել նկարի ձախակողմյան հատվածում՝ գրեթե չփոփոխելով նրա աջ հատվածը։ Մասնավորապես զգալի փոփոխվել է երիտասարդ կնոջ հագուստը (նախնական տարբերակում նա այլ զգեստով էր ու գլխարկով, որը նկարիչը ջնջել է). կնոջ հագուստը համապատասխանեցվել է արագ փոփոխվող նորաձևության պահանջներին[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականին նկարը Ռենուարից գնել է ֆրանսիացի հայտնի հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը (ֆր.՝ Paul Durand-Ruel)։ Վերջինս հետագայում նկարը վաճառել է իռլանդացի հավաքորդ, արվեստի գործերի վաճառքով զբաղվող Հյու Լեյնին (Hugh Lane), ով հիմնադրել է Դուբլինի պատկերասրահը, որ կրում է իր անունը (անգլ.՝ Dublin City Gallery "The Hugh Lane")։ Այն բանից հետո, երբ Հյու Լեյնը 1915 թվականին զոհվեց «Լուզիտանիայի» շոգենավի՝ գերմանական սուզանավի կողմից խորտակման ժամանակ, 1917 թվականին «Հովանոցներ» (38 այլ նկարների հետ միասին), համաձայն հավաքորդի կտակի, հանձնվեց Թեյթի պատկերասրահին, իսկ 1935 թվականին փոխանցվեց Լոնդոնի ազգային պատկերասրահին, որտեղ էլ այն պահվում է ներկայում[6]։

Հյու Լեյնի կտակի վերաբերյալ գոյություն ունեն մի շարք տարակարծություններ։ 1915 թվականին «Լուզիտանիա» նավով ճանապարհորդության մեկնելուց կարճ ժամանակ առաջ նա գրել է լրացուցիչ որոշում կտակի ի կատար ածման վերաբերյալ, համաձայն որի՝ նա իր նկարները թողնում է Դուբլինի պատկերասրահին։ Սակայն Լեյնը չի հասցրել վավերացնել կտակում կատարված փոփոխությունները վկաների ներկայությամբ։ Արդյունքում նկարները հանձնվել են Լոնդոնի պատկերասրահին, չնայած բոլոր ջանքերին՝ ապացուցելու Իռլանդիայի իրավունքը պահելու այդ նկարները[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://artuk.org/discover/artworks/the-umbrellas-115884
  2. http://emuseum.pointblank.ie/online_catalogue/work-detail.php?objectid=1707
  3. «The Umbrellas — Pierre-Auguste Renoir» (HTML). The National Gallery, www.nationalgallery.org.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 03.06.2012-ին.
  4. «The Umbrellas — Key Facts». The National Gallery, www.nationalgallery.org.uk. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 03.06.2012-ին.
  5. 5,0 5,1 «The Umbrellas — Primary Teachers' Notes» (PDF). The National Gallery, www.takeonepicture.org. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 03.06.2012-ին.
  6. «Pierre Auguste Renoir — French Impressionist, Painter & Sculptor» (HTML). hoocher.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 03.06.2012-ին.
  7. William Crawley. «Who own's Hugh Lane's pictures?» (HTML). BBC, www.bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 03.06.2012-ին.