Հոուարդ Ուոլտեր Ֆլորի
Հոուարդ Ուոլտեր Ֆլորի (անգլ.՝ Howard Walter Florey, Baron Florey; սեպտեմբերի 24, 1898[1][2][3][…], Ադելաիդա, Ավստրալիա[4] - փետրվարի 21, 1968[4][1][2][…], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ախտաբան, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1941), նախագահ (1960–65), ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան (1966), ԱՄՆ–ի Ազգային ԳԱ անդամ։
Ավարտել է Ադելաիդայի (Ավստրալիա) համալսարանը 1921 թվականին, ապա սովորել Օքսֆորդի համալսարանում (1921–24)։
Աշխատանքները հիմնականում վերաբերում են մազանոթների արյան շրջանառության ախտաբանությանը, բորբոքային պրոցեսներին, լիմֆոցիտների ֆունկցիային, անտիբիոտիկների բուժիչ հատկություններին։
1940 թվականին առաջինն է մաքուր պենիցիլինն օգտագործել մարդկանց և կենդանիներին բուժելու համար։ 1945 թվականին Ալեքսանդր Ֆլեմինգի և Էռնստ Չեյնի հետ միասին ստացել է Նոբելյան մրցանակ Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում[10]:
Ստացել է ԽՍՀՄ ԳԱ Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ (1965), Քեմբրիջի համալսարանի փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում:
Ադելաիդայի համալսարանում ուսանելու տարիներին հանդիպել է իր ապագա կնոջ և գործընկեր հետազոտողի` Էթել Ռիդի հետ: Նրանց ամուսնությունը սակայն հաջող չէր կապված Էթելի վատառողջ լինելու և Ֆլորիի անհամբեր բնավորության հետ[11]:
Էթելի մահից հետո Ֆլորին 1967 թվականին ամուսնացել է իր նախկին գործընկեր Մարգարետ Ջենինգսի հետ (1904-1994): Հոուարդ Ֆլորին մահացել է Սրտամկանի ինֆարկտից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Парижская медицинская академия — 1820.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Флори Хоуард Уолтер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1945/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ Большая золотая медаль РАН имени М.В.Ломоносова — Russian Academy of Sciences.
- ↑ Liste complète des récipiendaires de 1864 à aujourd'hui — Université Laval.
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1945. nobelprize.org
- ↑ Fenner Frank։ «Mary Ethel Hayter Florey»։ Australian Dictionary of Biography
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- York, Barry (September 2001)։ «Howard Florey and the development of penicillin»։ National Library of Australia News XI (12): 18–20։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-20-ին
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 682)։ ![]() |
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Ավստրալիայում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 1968 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի կենսաբաններ
- Անգլիացի բժիշկներ
- Անգլիացի գիտնականներ
- Անգլիացի քաղաքական գործիչներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Անգլիացի քիմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ