Jump to content

Հենրի Հոլմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Հոլմս
անգլ.՝ Herman Webster Mudgett
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1861(1861-05-16)[1][2]
ԾննդավայրGilmanton, Բելկնապ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Մահացել էմայիսի 7, 1896(1896-05-07)[1][3][2] (34 տարեկան)
Մահվան վայրMoyamensing Prison, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԳերեզմանHoly Cross Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՄիչիգանի համալսարանի բժշկական դպրոց, Վերմոնտի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում
Մասնագիտությունսերիական մարդասպան, con artist, դեղագործ, բժիշկ և հյուրանոցատեր
Ծնողներհայր՝ Skibidi Toilet?[4], մայր՝ The Goonies?
 H. H. Holmes Վիքիպահեստում

Հենրի Հոուվարդ Հոլմս (մայիսի 16, 1861(1861-05-16)[1][2], Gilmanton, Բելկնապ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ - մայիսի 7, 1896(1896-05-07)[1][3][2], Moyamensing Prison, Փենսիլվանիա, ԱՄՆ[5][6]), պաշտոնապես գրանցված առաջին ամերիկացի սերիական մարդասպանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերման Մաջեթը ծնվել է 1861 մայիսի 16-ին Նյու Հեմփշիր փոքրիկ գյուղում։ Նրա հայրը Լևի Հորթոն Մաջեթն (անգլ.՝ Levi Horton Mudgett) է, իսկ մայրը՝ Թեոդեյթ Փեյջ Փրայս (անգլ.՝ Theodate Page Price): Մաջեթների ընտանիքը եղել է Նյու Հեմփշիրի տարածքի առաջին վերաբնակիչների ժառանգները։ Հայրը եղել է խիստ կարգապահության ջատագով, դրա համար Հերմանին հաճախ էին հասցնում։ Հերմանը հայտարարել է, որ մանկության տարիներին դասընկերները ծաղրում էին նրան, իսկ երբ իմացել են որ նա վախենում է հանգուցյալներից (իսկ նա իրականում վախենում էր), նրան ստիպել են շոշափել բժշկի աշխատասենյակում գտնվող մարդկային կմախքին։ Նրանք նրան բերել են, որ վախեցնեն, բայց դրա փոխարեն Հերմանը հիցած է եղել իր տեսածով։

1871 թվականին Չիկագոյի մեծ հրդեհը ոչնչացրել է Չիկագոյի 30 %-ը։ Իմանալով հրդեհի մասին, տղան երկար ժամանակ անցկացրել է երևակայություններով, նա պատկերացնում էր, թե ինչես էր հրդեհի կրակը կլանել իր ծնողներին։ Բնավորության պաթոդոլոգիական հատկանիշները, այդպիսով ի հայտնի են եկել արդեն 11 տարեկան հասակից։ Երևակայության տվյալ հակումները, նաև բացատրվում է՝ շրջապատի հասակակից տղաների վախից։

1871 թվականի Չիկագոյի հրդեհը

Մանկուց նրա հետ ընտանիքում վերաբերվել են դաժան, իսկ ինքը սիրում էր կենդանիների վրա փորձեր կատարել։ Նա Վերմոնտի քոլեջում սովորել է մեկ տարի, իսկ հետո ընդունվել է Էն Արբոր քաղաքում գտնվող Միչիգանի համալսարան, որը 1884 թվականին ավարտելուց հետո ստացել է բժշկի դիպլոմ։

Ուսման ընթացքում նա համալսարանի լաբարատորիայից գողացել է դիակներ, կերպարանափոխել է նրանց և բեմադրել է մահացու դժբախտ պատահարներ նրանց մասնակցությամբ։ Դրանից հետո տալով նրանց որպես անձանց (իրենց հորինված), որոնց վրա նախապես ձևակերպվել են ապահովագրական պայմանագրեր, Մեջեթը ստացել է ապահովագրական վճարներ։ Համալսրանը ավարտելուց հետո նա տեղափոխվել է Չիկագո և դարձել դեղագործ[7][8]։ Նա ուներ նաև մի շարք կասկածելի գործեր՝ անշարժ գույքի խաբեություններ, պրոմոութերական գործ «H. H. Holmes» անվամբ։

1878 թվականի հուլիսի 4-ին նա ամուսնացել է իր ընկերուհի Կլարե Լավրինգի հետ (անգլ.՝ Clara A. Lovering) ծագումով Նյու Հեմփշիր նահանգից։ Ավելի ուշ նա ամուսնացել է մի քանի կանանց հետ, նախորդների հետ առանց ամուսնալուծվելու։ Մի քանի տարի անց նա բաժանվել է իր առաջին կնոջից։

1887 թվականի հունվարի 28-ին ամուսնացել է Միրտե Բելկնապի հետ (անգլ.՝ Myrta Z. Belknap) Մինեսոտայի նահանգից, բայց այդ ժամանակ նա ամուսնացած է եղել Կլարե Լավրինգի հետ, որից հետո նա դարձել է երկկին։ Նա Բելկապի հետ ունեցել է դուստր՝ Լյուսի Թեոդեյթ Հոլմսը (անգլ.՝ Lucy Theodate Holmes), ով ծնվել է 1889 թվականի հուլիսի 4-ին Իլինոյս նահանգում։

Սպանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ Հենրի Հոլմսն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր քաղաքում՝զբաղվելով բիզնեսով, նրա ընտանիքը բնակվում էր Չիկագոյի ծայրամասում գտնվող հարգի Վոլմետ շրջանում։ Երկրորդ ամուսնությունից հետո նա բաժանման դիմում է խնդրում առաջին կնոջից, բայց գործն այդպես էլ ավարտին չի հասել։ 1894 թվականի հունվարի 9-ին Հոլմսը երրորդ անգամ ամուսնացել է Ջորջիանա Յոուկի (անգլ.՝ Georgiana Yoke) հետ։ Նա նույնպես ամուսնացած էր իր ենթակա Ջուլիա Սմիթի հետ (անգլ.՝ Julia Smythe), որը հետագայում անհետացավ Չիկագոյում՝ դառնալով Հոլմսի զոհերից մեկը։

1886 թվականին Մաջեթը իր համար ընտրել է «Հենրի Հովարդ Հոլմս» կեղծանունը։ Այդ նույն տարվա ամռանը Չիկագոյում Հոլմսը ծանոթացել է բժիշկ Հոլտոնի հետ, որը դեղատուն ուներ Ինգլվուդ շրջանի հարևանությամբ։ Հոլտոնը տառապում էր քաղցկեղով և խանութից հետո հետևում էր կնոջը։ Հոլմսի բնածին հմայքի շնորհիվ նա աշխատանքի է անցնում խանութում, իսկ ավելի ուշ բժշկի կնոջը համոզում է իրեն վաճառել խանութը։ Այդ մասին նրանք համաձայնության են եկել, սակայն Միսիս Հոլթոնը պետք է նույնիսկ ամուսնու մահվանից հետո ապրեր խանութի երկրորդ հարկում։ Երբ մահացել է բժիշկ Հոլթոնը, բավականին տարօրինակ պայմաններում անհետացել է նրա կինը։ Հոլմսը շրջապատողներին ասել է, որ նա գնագցել է Կալիֆորնիա բարեկամներին տեսնելու։ Որոշ ժամանակ անց մարդիկ սկսել են հետաքրքրվել միսիս Հոլթոնի վերադարձով, որին Հոլմսը պատասխանել է, որ նրան այնքան է դուր եկել Կալիֆորնիան, որ նա որոշել է մնալ այնտեղ։ Շուտով Հլոմսը Ինգլվուդ արվարձանում սկսում է աշխատել որպես դեղագործ։ Սկսելով աշխատանքը, Հոլմսը սկսում է ակտիվորեն խաբեության ենթարկել հաճախորդներին։

Մաջեթը եղել է ակտիվ խաբեբա. սպանություններ կատարելուց հետո նա կապվում էր ապահովագրական ընկերությունների հետ, հաշիվ էր բացում հնարովի մարդու մասին և հետո հանձնում դիակը՝ ընկերությանը համոզելով, որ դա նույն մարդն է՝ արդյունքում ստանալով լավ վճարներ։

Հոլմսը գնել է դեղատան շրջակայքի գույքը, միավորել շենքերը և դրանից դարձրել հյուրանոց, որը տեղացիներն անմիջապես անվանեցին «Ամրոց»։ Հյուրանոցը կառուցվել է 1893 թվականին Կոլումբիայի Համաշխարհային ցուցահանդեսի համար։ Շենքի մի մասն օգտագործվել է մանրածախ տարածքի համար։ «Ամրոց»-ի առաջին հարկում եղել է դեղատուն և տարբեր խանութներ, իսկ վերևի երկու հարկերում եղել է նրա գրասենյակը և լաբիրինթոս՝ բաղկացած մի քանի տասնյակ առանց պատուհանի սենյակներից, աղյուսե պատերով միջանցքներից, ոչ մի տեղ չտանող սանդուղքներից, դռներից, որոնք կարող էին միայն դրսից բացվել։ «Ամրոցի» կառուցման ընթացքում Հոլմսն անընդհատ փոխում էր կապալառուներին, այս եղանակով միայն նա կարող էր լիովին հասկանալ շենքի դասավորությունը, դրանով նա նաև իջեցրեց ոստիկանության կողմից կասկածվելու հավանականությունը։

Երբ ավարտվել է հյուրանոցի շինարարությունը, Հոլմսը ամբողջությամբ ձեռնամուխ է եղել իր հանցավոր գործերին։ Մեծամասամբ Հոլմսի զոհերը դառնում էին նրա մոտ աշխատող կանայք (նրանց մի մասն աշխատանքի է ընդունվել մահվան ապահովագրությամբ), նրանց սիրեկանները և հյուրանոցի հյուրերը, որոնց նա տանջում էր և սպանում։ Որոշ զոհեր փակված են եղել գազի մատակարարման համակարգով պատրաստված ձայնամեկուսիչ սենյակներում, ինչը ցանկացած պահի թույլ էր տալիս խեղդել նրանց։ Մնացածները փակված են եղել ձայնամեկուսիչ պահեստներում, որտեղ էլ մահացել են։ Հոլմսը մարմինները խողովակով ցած է նետվել նկուղ, որտեղ նրանց դիահերձել է կմախքի մոդել ստանալու համար և վաճառել բժշկական դպրոցներին, որոնց հետաքրքիր չէին իրենց գնածի հետ կատարվածը։ Որոշ զոհերի Հոլմսը դիակիզել է կամ նետել փոսը, որտեղ նրանք լիովին քայքայվել են։ Հոլմսի զինանոցում եղել են երկու հսկայական թթվային բաքերով վառարան, տարբեր թույներից բաղկացած շշեր և նույնիսկ գելարան։ Նա կմախքների և օրգանների վաճառքն իրականացնելու համար օգտագործում էր իր համալսարանական կապերը։

1893 թվականին Չիկագոյի տոնավաճառի ժամանակ Հոլմսը զբոսաշրջիկներին սենյակներ էր վարձով տալիս։ Ապացույցներ կան, որ այդ ժամանակ անհայտ կորած են եղել մոտ 50 զբոսաշրջիկներ։

Ձերբակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսությունը անկում է ապրել և համաշխարհային տոնավաճառից հետո Հոլմսը հեռացել է Չիկագոյից։ Նա բնակություն է հաստատել Տեխասում։ Այնտեղ նա յուրացրել է երկու աղջիկ քույրերի ունեցվածքը, որոնցից մեկի հետ խոստացել է ամուսնանալ, և հետագայում երկուսին էլ սպանել է։ Նա պլանավորել է կառուցել ևս մեկ ամրոց, բայց շուտով հրաժարվել է այդ մտքից. ինչպես պարզվել է, Տեխասում օրենքների խստագույն պահպանումը խանգարել է Հոլմսի հանցավոր նախագծի մշակմանը։ Նա շարունակաբար ճանապարհորդել է ԱՄՆ-ում և Կանադայում՝ շարունակելով սպանել։

1894 թվականի հուլիսին Սենտ-Լուիս քաղաքում Հոլմսը ձերբակալվել է և բանտարկվել կարճ ժամկետով։ Նրան մեղադրել են ձիերի հետ կապված խարդախության մեջ։ Բանտում գտնվելիս նա հանդիպել է գնացքների հայտնի ավազակ Մարիո Հաջեպետոմին` դատապարտված 25 տարվա ազատազրկման։ Այս ծանոթությունը նրա համար նոր կապեր է բացել քրեական աշխարհում։ Հոլմսը մշակել է պլան, թե ինչպես խաբել ապահովագրական ընկերությանը 20000 դոլարով։ Նա Մարիոնին խոստացել է 500 դոլար՝ իրեն ապահովելու այնպիսի փաստաբանով, որին կարող է վստահել։ Հոլմսին ուղարկել են գնդապետ Ջեփթա Հոուի` հանրային պաշտպանի եղբոր մոտ, որը Հոլմսի պլանը համարել է հոյակապ։ Բայց, չնայած դրան, Հոլմսի ծրագիրը ձախողվել է, և ապահովագրական ընկերությունը գումար չի վճարել՝ կասկածելով, որ ինչ-որ բան այն չէ։ Հոլմսը չի պաշտպանել նրան, ընդհակառակը, նման խաբեբայությունը շրջել է իր բանտակից` Բենջամին Պիցելի վրա։

Պիցելը համաձայնել է ձևացնել սեփական մահը, որպեսզի նրա կինը կարողանա ստանալ 10000 դոլար աշխատավարձ, որը նա պետք է բաժաներ Հոլմսի և փաստաբան Հոուի հետ։ Դեպքը քննության է ենթարկվել Ֆիլադելֆիայում։ Դրանից հետո Հոլմսը սպանել է Պիցելին։ Դատավարության ընթացքում ապացույցներ են ներկայացվել, որ Պիցցելի արյան մեջ կա քլորոֆորմի առկայություն։ Հոլմսը հավանաբար փորձել է այս ամենը ներկայացնել որպես ինքնասպանություն (Պիցելը ալկոհոլիկ է եղել, տառապել է քրոնիկ դեպրեսիաներից)։ Հոլմսը, ավանդույթի համաձայն, վերջին օգուտն էլ է ստացաել Պիցելի դիակից՝ վաճառելով վերջինիս կմախքը։ Այնուհետև նա սկսել է մանիպուլյացնել Պիցելի կնոջը, որպեսզի նա թույլ տա իր հինգ երեխաներից երեքին (Ալիսին, Նելլին և Հովարդին) թողնել իր խնամքի տակ։ Ավագ դուստրն ու կրտսեր երեխան մնացել են մոր հետ։ Նա երեխաների հետ ճանապարհորդել է Միացյալ Նահանգների հյուսիսային շրջաններում և Կանադայում։ Միևնույն ժամանակ, նա տարել է տիկին Պիցելին զուգահեռ ճանապարհներով` օգտագործելով զանազան հորինված անուններ և ստեր` կապված իր ամուսնու ճակատագրի (օրինակ, այն, որ պարոն Պիցելը թաքնվել է Լոնդոնում) և իր երեխաների գտնվելու վայրի հետ։

Ֆիլադելֆիայի դետեկտիվ Ֆրենկ Գեյերը, որին հանձնարարվել է հետաքննել Հոլմսին և փնտրել երեք անհայտ կորած երեխաների, Տորոնտոյի տան նկուղում գտել է Պիցելի երկու դուստրերի քայքայված մարմինները։ Այնուհետև նա հետևել է Հոլմսին Ինդիանապոլիսում, որտեղ Հոլմսը տուն է վարձել։ Վկաները պատմել են, որ նրանք տեսել են, թե ինչպես է նա դեղեր գնել դեղատնից, որով նա սպանել է Հովարդ Պիցելին, իսկ վերանորոգման խանութում նա սրել է դանակները, որոնցով կտրել է դիակները, նախքան դրանք այրելը։ Հոլմսի կողմից վարձակալած տան բուխարիում հայտնաբերվել է ատամներ, ոսկրերի կտորներ։ 1894 թվականին Հոլմսի նախկին բանտակիցը ոստիկանությանը պատմել է նրա մասին, քանի որ Հոլմսը հրաժարվել է վճարել նրան փաստաբան Հոուին գտնելու գործում իր օգնության համար։ Հոլմսի սպանությունների շարքը ավարտվել են նրա ձերբակալությամբ` Բոստոնում 1894 թվականի նոյեմբերին։ Նրան հետքը գտել է Պինկերտոնի ազգային դետեկտիվ գործակալությունը, որը հետապնդում էր Հոլմսին Ֆիլադելֆիայից։

Նրան ձերբակալել են Տեխասում ձիեր գողանալու համար։

Այն բանից հետո, երբ «Ամրոցի» պահակը հայտնել է ոստիկանությանը, որ իրեն երբեք թույլ չեն տվել մաքրել վերին հարկերը, քննիչները սկսել են ստուգել այս տեղեկատվությունը՝ պարզելով դոկտոր Հոլմսի դիակներ սպանելու և դրանցից ձերբազատվելու նոր եղանակներ։ 1895 թվականի օգոստոսին «Ամրոցում» հրդեհ է բռնկվել։ Շուտով այս վայրը դարձել է Միացյալ Նահանգների փոստային գրասենյակը։

Զոհերի թիվը գնահատվել է 20-350 մարդ՝ ելնելով այդ ժամանակ անհայտ կորածների թվից և Հոլմսի հարևանների վկայությունից։ Զոհերի թվի անհամապատասխանությունները կարելի է բացատրել այն փաստով, որ շատ մարդիկ ժամանել են Չիկագո՝ համաշխարհային տոնավաճառին մասնակցելու համար, բայց ինչ-որ կերպ տուն չեն վերադարձել։ Հոլմսը խոստովանել է 27 սպանություն, չնայած, ըստ ոստիկանության, որոշ մարմիններ նկուղում այնքան սարսափելի վիճակում են եղել, որ հնարավոր չէ եղել որոշել դրանց իրական թիվը։ Հիմնականում Հոլմսի զոհերը եղել են շիկահեր կանայք, բայց եղել են նաև տղամադրիկ երեխաների հետ։

Դատավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ դեռ Հոլմսը գտնվում էր Փենսիլվանիայի բանտում, ոչ միայն Չիկագոյի ոստիկանությունն էր հետաքննում նրա հանցագործությունները, այլ Ֆիլադելֆիայի իրավապահ մարմինները ևս փորձում էին բացահայտել Փիթլզի գործը և այդ ընտանիքի երեք երեխաների ճակատագիրը։ Գործը վարում էր դետեկտիվ Ֆրենկ Գեյրը։ Նրա գործերը միշտ ստանում էին լայն հասարակական հնչեղություն։ Երեխաների մնացորդների հայտնաբերումից հետո Հոլմսը հայտնվում է բարդ դրության մեջ։

Հոլմսը մեղադրվեց Փիթլզ ընտանիքի սպանության մեջ, որից հետո նա խոստովանեց Չիկագոյում, Ինդիանապոլիսում և Տորոնտոյում կատարած 27 սպանության և 6 սպանության փորձի մասին։ Հերսթ լրատվականը 7500 $ (ներկայումս մոտ 200 հազար դոլար) վճարեց Հոլմսին իր խոստովանության համար։ Նա իր կյանքի մասին տվեց հակասական վկայություններ նախ հայտարարելով անմեղության մասին, իսկ հետո հայտնեց, որ իրեն առաջնորդում էր սատանան։ Նրա կեղծ ցուցմունքները ստեղծեցին ճշմարտությունը հաստատելու խնդիր։

1896 թվականի մայիսի 7-ին Հոլմսը դատապարտվում է մահապատժի «Մոյամենսինգ» բանտում, բանտը այլ կերպ հայտնի որպես Ֆիլադելֆիայի շրջանային բանտ։ Մինչև իր մահը Հոլմսը իրեն դրսևորում էր շատ հանգիստ, տագնապներ և դեպրեսյաներ չուներ։ Կախաղանի վրա Հոլմսի վիզը միանգամից չկոտրվեց, նա մահացավ 15 րոպեի ընթացքում։ Նա մահից առաջ խնդրեց, որ իրեն թաղեն բետոնի տակ, որպեսզի ոչ ոք չկարողանա բացել գերեզմանը և մասնատել մարմինը, քանի որ նա մասնատել էր իր զոհերի մարմինները։

1910 թվականին Մերիոն Հեջեփեթը, ով պարգևատրման փոխարեն Հոլմսին հաղորդում էր անհրաժեշտ ինֆորմացիա Չիկագոյում ձերբակալության ժամանակ սպանվեց։

  • 2010 թվականի նոյեմբերին հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյին պատկանող ընկերությունը ձեռք է բերել Էրիկ Լարսոնի «Սատանան սպիտակ քաղաքում» գրքի էկրանավորման իրավունք։ Ֆիլմի սցենարը գրել է Գրեմ Մուրը։
  • Ամերիկյան «Գերբնական» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի 6-րդ սերիայում հերոսները ընդդիմանում են Հոլմսի հրամանին։ Հոլմսին մարմնավորում էր Սթիվեն Աբերլեն։
  • «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի 6-րդ երթերաշրջանում կա Ջեյմս Պատրիկ Մարչ անունով կերպար, որի նախատիպը հանդիսանում է Հոլմսը։
  • «Շերլոկ» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայում Հոլմսը հիշատակվում է Սթիմ Կալվերթոն կողմից, երբ նա խոսում է իր սիրելի սերիական մարդասպանի մասին։
  • «Հ. Հ. Հոլմս՝ Ամերիկացի առաջին սերիական մարդասպան» փաստագրական ֆիլմ։
  • Հոլմսը հիշատակվում է նաև Whitechapel հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի 3-րդ սերիայում անհայտ կանանց սպանությունների գործով քննության ժամանակ։

Գրականությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հենրի Հոուվարդ Հոլմսը եղել է Ռոբերտ Բլոխի «Ամերիկյան գոթիկա» վեպի գլխավոր հերոսներից Գ. Գորդան Գրեգի նախատիպը։
  • Հենրի Հոուվարդ Հոլմսը հիշատակվել է նաև մի շարք ամերիկացի գրողների վեպերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jenkins J. P. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Geni(բազմ․) — 2006.
  5. New Hampshire. Registrar of Vital Statistics. «Index to births, early to 1900», Registrar of Vital Statistics, Concord, New Hampshire. FHL Microfilms: film number 1001018
  6. Philadelphia (Pennsylvania). Board of Health. «Death registers, 1860—1903». Salt Lake City: Filmed by the Genealogical Society of Utah, 1962.
  7. Brown J., Hickey E., Harris B. H. H. Holmes — One of America’s First Recorded Serial Murderers(անգլ.) // Forensic Scholars Today. — Concordia University (Saint Paul)[en], American Institute for the Advancement of Forensic Studies, 2015. — Vol. 1. — № 2. — P. 3. Архивировано из первоисточника 16 Նոյեմբերի 2016.
  8. «The story of one of America's first known serial killers will haunt your nightmares» (անգլերեն). AOL. 2016 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]