Գերբնական (2-րդ եթերաշրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերբնական (այլ կիրառումներ)
Սերիալ | Գերբնականը | ||
---|---|---|---|
Սերիաների քանակ | 22 | ||
Հեռուստաալիք | The CW | ||
Երկիր | ![]() | ||
Լեզու | անգլերեն | ||
|
Ամերիկական «Գերբնական» միստիկ հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանն ստեղծվել է Էրիկ Կրիպկեի կողմից: Պրեմիերան տեղի է ունեցել The CW հեռուստաալիքով 2010 թվականի սեպտեմբերի 24-ին, իսկ վերջին սերիան թողարկվել է 2011 թվականի մայիսի 20-ին: Կազմված է 22 սերիաներից:
Սերիալը պատմում է երկու եղբայրների՝ գերբնական արարածների որսորդների մասին, ովքեր ճամփորդում են ԱՄՆ-ում սև գույնի 1967 թվականի Chevrolet Impala-ով՝ հետազոտելով գերբնական երևույթները, որոնցից շատերը քաղաքների լեգենդների մասին են, ինչպես նաև պայքարում են չար արարածների դեմ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Վինչեստեր եղբայրները շարունակում են դեմոնի որսը, ով սպանել է իրենց մորը, նրանց օգնում են Էլլեն Հարվելը, Ջո Հարվելը և Էշըː Հոր հետ նրանք կարողանում են հետ բերել կոլտը՝ միակ զենքը, որով կարող էին սպանել Ազազելինː Զենքի ստեղծողը՝ Սեմուել Կոլտը, զենքի հետ դրել է 13 փամփուշտ, բայց եղբայրները դա գտել են՝ 4 փամփուշտովː Սերիայում, երբ նրանք վերցրել էին ատրճանակը, ստիպված էին օգտագործել բոլոր փամփուշտները բացի մեկիցː Դին Վինչեստերը ընկնում է կոմայի մեջ և գրեթե մահանալու եզրին է կանգնած, դա կանխելու համար հայրը՝ Ջոնն ատրճանակը հանձնում է Ազազելին՝ Դինի կյանքի վերականգնման դիմացː Հոր մահից հետո եղբայրները իմանում են, որ Ազազելը ցանկանում է բացել դժոխքի դարպասները և դուրս թողել բոլոր դեմոններինː Դրա համար պետք էր կոլտը, որն արդեն Ազազելի ձեռքում էրː
Սեմը և Դինը պարզում են, թե ինչումն է կայանում դեղին աչքերով դեմոնի ծրագիրը Սեմի և նրա նման երեխաների հարցում, ովքեր ստացել են կարողություններ, որոնց տիրապետում ենː Ազազելը բացում է դժոխքի դռները և հարյուրավոր դեմոններ դուրս են գալիս, բայց եղբայրներին հաջողվում է անմիջապես փակել այնː Դեղին աչքերով դեմոնին սպանում են Կոլտով, որը եղբայրները վերցնում են դարպասները փակելու ժամանակː Չնայած այս ամենին, եղբայրները դեռ շարունակում են իրենց գործըː
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջարեդ Պադալեկի- Սեմ Վինչեստեր
- Ջենսեն Էքլս - Դին Վինչեստեր
Հատուկ հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սամանտա Ֆերրիս - Էլլեն Հարվել
- Ջիմ Բիվեր - Բոբբի Սինգեր
- Չեդ Լինդբերգ - Էշ
- Ալոնա Տալ - Ջո Հարվել
- Ֆրեդրիկ Լենե - Ազազել
- Ստերլինգ Բրաուն - Գորդոն Ուոլքեր
- Ալդիս Խոջ - Ջեյք Տալլի
- Քեթրին Իզաբել - Էվա Ուիլսոն
Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | # | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Հեռարձակման ամսաթիվը ԱՄՆ-ում | ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլիոն) |
---|---|---|---|---|---|---|
23 | 1 | "Երբ գալիս է իմ մահվան ժամը" "In My Time of Dying" | Քիմ Մեններս | Էրիկ Կրիկպե | 2006 թվականի սեպտեմբերի 28 | 3,93[1] |
Ավտովթարի արդյունքում եղբայրները հայտնվում են հիվանդանոցումːԴինը ընկնում է կոմայի մեջ, և մահի հրեշտակը պատրաստվում է վերցնելու նրա հոգինːԴա կանխելու համար Ջոնը կանչում է դեմոնին և նրա հետ գործարք կնքում Դինի կյանքի համարː | ||||||
24 | 2 | "Բոլորը սիրում են ծաղրածուներին" "Everybody Loves a Clown" | Ֆիլիպ Սգրիկկիա | Ջոն Շիաբն | 2006 թվականի հոկտեմբերի 5 | 3,34[2] |
Սեմը և Դինն այրում են հոր դիակը և տեղափոխվում Նեբրասկաւ, որտեղ ծանոթանում են Ջոնի ընկերների՝ Էլլեն Հարվելի, Էշի և Ջոյի հետոːԷլլենը խնդրում է, որ տղաները օգնեն մի հարցում և նրանք համաձայնվում ենː Խնդիրը հետևյալն էր, որ քաղաքում հայտնվել է մի ծաղրածու, որը ընկերանում է երեխաների հետ, այցելում նրանց տները և սպանում ծնողներինː | ||||||
25 | 3 | "Արյա ծարավ" "Bloodlust" | Ռոբերթ Սինգեր | Սերա Գեմբլ | 2006 թվականի հոկտեմբերի 12 | 3,78[3] |
Սեմը և Դինը հանդիպում են Գորդոն Ուոլքերին, ով որսում էր վամպիրներինː Սեմը պարզում է, որ այդ վամպիրները չեն վնասում մարդկանց, այլ գոյատևում են անասունների արյունովː Նա պաշտպանում է վամպիրներին Գորդոնից, ով անընդհատ ցանկանում էր վերացնել նրանցː Դինը հայտնվում է երկու կրակների արանքում և պետք է կատարի բարդ որոշում. օգնի եղբորը և փրկի վամպիրներին, թե Գորդոնին՝ սպանելով վամպիրներինː | ||||||
26 | 4 | "Երեխաները չպետք է խաղան դիակներով" "Children Shouldn’t Play With Dead Things" | Քիմ Մեններս | Ռաել Տակեր | 2006 թվականի հոկտեմբերի 16 | 3,29[4] |
Եղբայրները ծանոթանում են Նիլ անունով մի ուսանողի հետ, ով օգտագործում էր թմրանյութերː Նա կյանքի է վերադարձրել իր սիրելի Անժելային, ով մահացել էր ավտովթարիցː Բայց ոչ ոք չէր պատկերացնի, որ Անժելան շատ բարկացած կլինի և կսպանի նրանց, ովքեր իրեն նեղացրել ենː | ||||||
27 | 5 | "Սայմոնը ասում էր" "Simon Said" | Տիմ Լակոֆանո | Բեն Էդլունդ | 2006 թվականի հոկտեմբերի 26 | 3,65[5] |
Սեմի մոտ նորից տեսիլքներ են այցելում, և որպեսզի կանխատեսեն սպանությունը, եղբայրները տեղափոխվում են ՕկլահոմաːՆրանք կասկածում են Էնդի Գալլահեր անունով մի տղամարդու, ով կարող է կառավարել այլ մարդկանց գիտակցությունը և ստիպել անել այն, ինչը նա է ուզումː Սակայն, պարզվում է, որ Էնդին ունի եղբայր օժտված նույն կարողություններովː Սեմը և Դինը փորձում են պարզել, թե ով է կանգնած այդ հանցագործությունների ետևումː | ||||||
28 | 6 | "Ելք չկա" "No Exit" | Քիմ Մեններս | Մեթ Վիթեն | 2006 թվականի նեյոմբերի 2 | 3,38[6] |
Մի տան մեջ անընդհատ անհետանում են շիկահերներըːԱյդ ժամանակ Ջոնը փախչում է տաից, որ օգնի տղաներին այդ հարցումː Երբ Ջոյի մայրը՝ Էլլենը իմանում է, որ աղջիկը իր կյանքը վտանգի տակ է դնում տղաներին օգնելու համար շատ է զայրանում և տղաներին ինչ-որ բան է պատմում հոր մասին, որի մասին Սեմը և Դինը չէին էլ պատկերացնումː | ||||||
29 | 7 | "Սովորական կասկածյալները" "The Usual Suspects" | Մայք Ռոլ | Քեթրին Համպրիս | 2006 թվականի նոյեմբերի 9 | 3,19[7] |
Սեմը և Դինը հետաքննում են ոստիկանի և նրա կնոջ սպանությունը և այդ ժամանակ ոստիկանները ձերբակալում են տղաներին սպանության և այլ հանցագործությունների մեղադրանքովː Սեմը փորձում է ամեն կերպով ապացուցել իրենց անմեղությունըː | ||||||
30 | 8 | "Խաչմերուկ Բլյուզ" "Crossroad Blues" | Սթիվ Բոում | Սերա Գեմբլ | 2006 թվականի նոյեմբերի 16 | 3,16[8] |
Սեմը և Դինը պարզում են, որ մարդկանց մահվան հետևում կանգնած են դեմոնները, որոնց հետ մարդիկ գործարք են կնքելː Մարդիկ փոխել են իրենց հոգիները՝ հարստության, տաղանդի, համբավի և այլ բաների հետ, իսկ երբ ժամանակը լրանում էր նրանք մահանում ենː Վերջին արդյունքում Դինը հայտնվում է այդ իրավիճակումː | ||||||
31 | 9 | "Կրոատոն" "Croatoan" | Ռոբերտ Սինգեր | Ջոն Շիբան | 2006 թվականի դեկտեմբերի 7 | 3,12[9] |
Եղբայրները գնում են Ռիվերգրոուվ, Սեմի տեսիլքներից հետոː Ամբողջ քաղաքը վարակված էր դեմոնների տարածած սարսափելի վարակովː Սեմը նույնպես վարակվում է այդ վիրուսով, բայց Դինը հրաժարվում է թողնել եղբորը և պատմում է, թե հայրը ինչ է ասել մահվանից առաջː | ||||||
32 | 10 | "Զոհը" "Hunted" | Ռեյչլ Թալալեյ | Ռայել Տակեր | 2007 թվականի հունվարի 11 | 3,24[10] |
Դինը պատմում է Սեմին հոր ասածը, և կրստեր եղբայրը՝ Սեմը, ուղևորվում է փնտրելու «հատուկ երիտասարդների»՝ մարդկանց, ովքեր ունեն գերբնական ունակություններ, ինչպես ինքըː Սեմը հանդիպում է Եվա Ուիլսոնին, ով պատմում է, թե տեսել է նրա մահը և փնտրել է նրան, որ զգուշացնի դրա մասինː Դինը պիտի փրկի եղբորըː | ||||||
33 | 11 | "Խաղալիքները" "Playthings" | Չարլզ Բիսոն | Մեթ Վիթեն | 2007 թվականի հունվարի 18 | 3,44[11] |
Եղբայրները հետաքննում էին մի խորհրդավոր մահ, որը տեղի էր ունեցել մի հին հյուրանոցումː Կարողացան պարզել, որ շուտով հյուրանոցը պետք է քանդվի, քանի որ որ գնվել էր մի ընկերության կողմից, և այդ հյուրանոցի փոխարեն պետք էր կառուցվեր նոր շենքː Հնարավոր է այդտեղ ներգրավված է սև կախարդանք, և կարող է ինչ-որ մեկը ուղղակի չի ուզում հեռանա այդտեղիցː | ||||||
34 | 12 | "Գիշերվա մարդագայլ" "Night Shifte" | Ֆիլիպ Սգրիկիա | Բեն Էդլունդ | 2007 թվականի հունվարի 25 | 3,42[12] |
Եղբայրները հետաքննում են բանկերի և թանկարժեք խանութների մի շարք գողություններըː Բոլոր գողությունների ժամանակ նույն սցենարն էր՝ գողանալ ամբողջ ֆինանսական հարստությունները, ապա ինքնասպան լինելː | ||||||
35 | 13 | "Երկինքը խոստացել է" "Houses of the Holy" | Քիմ Մեններս | Սերա Գեմբլ | 2007 թվականի փետրվարի 1 | 3,37[13] |
Խորհրդավոր սպանությունների շղթան հանգեցնում է նրան, որ եղբայրները տեղափոխվեն Պրովիդենսː Մարդասպանները ասում են, որ նրանք տեսել են հրեշտակ և կատարել են Աստծու կամքըː | ||||||
36 | 14 | "Ծնունդ վատ նշանի տակ" "Born Under a Bad Sign" | Միլեր Տոբին | Կետրին Համպրիս | 8 փետրվար 2007 թվականի փետրվարի 8 | 2,84[14] |
Սեմը հանելուկային անհետանում է մեկ շաբաթովː Դինը գտնում է եղբորը արյան մեջ կորած, բայց Սեմը կատարվածից ոչ մի բան չէր հիշումː | ||||||
37 | 15 | "Հանճարեղ հեքիաթներ" "Tall Tales" | Բրեդֆորդ Մեյ | Ջոն Շիբան | 2007 թվականի փետրվարի 15 | 3,03[15] |
Եղբայրները վիճում են ինչ-որ դատարկության պատճառով և չեն կարողանում շարունակել իրենց հետաքննությունները, այդ պատճառով խնդրում են Բոբիին, որ զբաղվի այդ հարցով և քննի քոլեջում տեղի ունեցած սպանության գործըː | ||||||
38 | 16 | "Ճանապարհային սպանություն" "Roadkill" | Չարլզ Բիսոն | Ռայել Տակել | 2007 թվականի մարտի 15 | 3,52[16] |
Մոլլին վթարի է ենթարկվում, և նրան հետապնդում է ֆերմերի հոգինː Վինչեստեր եղբայրները փորձում են օգնել այդ կնոջըː Սակայն նրանք ունեին ոչ բավարար ժամանակ, քանի որ լուսաբացին Մոլլին մահանում էː Պարզվում է, որ ճանապարհին հայտնվել է ևս մեկ ուրվականː | ||||||
39 | 17 | "Սիրտը" "Heart" | Քիմ Մեններս | Սերա Գեմբլ | 2007 թվականի մարտի 22 | 3,38[17] |
Սան Ֆրանցիսկոյում սպանություններ ենտեղի ունենում, որոնց պատճատը փորձում էին պարզել եղբայրներըː Պարզվում է, որ գազանի վերածվողը Մեդիսոնն էր, ով անկախ իր կամքից գիշերները վերածվում էր գազանիː Սեմը փորձում է օգնել նրանː | ||||||
40 | 18 | "Հոլիվուդյան Բաբելյոն" "Hollywood Babylon" | Ֆիլլիպ Սգրիկիա | Բեն Էդլունդ | 2007 թվականի ապրիլի 19 | 3,25[18] |
Եղբայրները հայտնվում են Հոլիվուդում, որտեղ սարսափ ֆիլմի նկարահանման ժամանակ տեղի է ունենում իրական սպանությունː Եղբայրները հետաքննում են այդ գործըː | ||||||
41 | 19 | "Բլյուզ Ֆոլսոմի բանտում" "Folsom Prison Blues" | Մայք Ռոլ | Ջոն Շիբան | 2007 թվականի ապրիլի 26 | 3,33[19] |
Հոր ընկերներից մեկի հետ եղբայրները հայտնվում են բարդ իրավիճակումː Սեմը և Դինը որոշում են օգնել նրան, բայց դրա համար նրանք պետք է հայտնվեին բանտումː | ||||||
42 | 20 | "Այն, ինչը կա, և այն, ինչը երբեք չի լինի" "What Is and What Should Never Be" | Էրիկ Կրիպկե | Ռայել Տակեր | 2007 թվականի մայիսի 3 | 3,11[20] |
Դինը և Սեմը մարդկանց տարօրինակ անհետացումներն են քննում: Սեմը պարզում է, որ հնարավոր է այդ մարդկանց անհետացման պատճառը ջինն է, և կարծում է որ նա քանդված շենքում է ապրում: Դինը գնում է մի քանդված տեղ ուսումնասիրելու այն ժամանակ, երբ Սեմը խնդրել էր իրեն նույնպես վերցնել: Այնտեղ ջինը Դինի վրա է հարձակվում, և նա գիտակցությունը կորցնում է: Դինն արթնանում է և տեսնում է, որ անկողնում է մի կնոջ հետ ում ընդհանրապես չի ճանաչում, և գտնվում է ամբողջովին անծանոթ տան մեջ: Նա Սեմին է զանգում և ասում է, որ իր վրա ջին է հարձակվել, սակայն վերջինս ոչինչ չի հասկանում, կարծելով որ եղբայրը ջին է խմել և հարբել է: Դինը պարզում է, որ ինքը Լոուրենսում (Կանզաս) է և տուն է գնում, որտեղ հանդիպում է իր մորը` Մերիին: Նա իմանում է, որ հրդեհ երբեք չի եղել, իսկ իր հայրը` Ջոն, կաթվածի պատճառով է մահացել: Ընդ որում Դինին դուր է գալիս իր նոր կյանքը. նա աշխատանք ունի, սիրելի ընկերուհի, մայրը ողջ է, իսկ Սեմը պատրաստվում է ամուսնանալ: Դինը համալսարան է գնում պրոֆեսորի հետ խոսելու համար, և պարզում է, որ ջիներն աստվածային ուժ ունեն: Վերադառնալով մեքենայի մոտ, Դինը սպիտակ հագուստով աղջկա է տեսնում, սակայն երբ մոտենում է, նա անհայտանում է: Սեմը քոլեջից տուն է վերադառնում իր ընկերուհու` Ջեսսիկա Մուռի հետ: Ընտանիքը ռեստորան է գնում Մերիի ծնունդը նշելու համար, որտեղ Սեմը հայտարարում է, որ ցանկանում է ամուսնանալ Ջեսսիկայի հետ: Ընթրիքի ժամանակ Դինը կրկին տեսնում է սպիտակ հագուստով կնոջը, որն արագ անհետանում է: Ընթրիքից հետո` տանը, Սեմը Դինին հարցնում է թե ինչ է տեղի ունեցել նրա հետ, ինչու է նա ամեն ինչից զարմանում և ամեն անգամ իրեն տեսնելիս ինչու է Սեմմի անվանում, երբ նրանք միայն տոների ժամանակ են հանդիպում: Դինի կատարյալ կյանքը ջարդվում է, և նա հասկանում է, որ այս նոր և կատարյալ կյանքում ինքը և Սեմը համատեղ ոչինչ չունեն և ընդհանրապես միմյանց հետ չեն շփվում: Ուշ երեկոյան հեռուստաալիքները փոխելով Դինը տեսնում է, որ այդ օրն այն ինքնաթիռի պայթյունի մեկ ամյակն է, որը ինքը և Սեմը փրկել են: Փորփրելով համացանցը, Դինը հասկանում է, որ բոլոր այն մարդիկ ում իրենք փրկել են այն կյանքում, հիմա մահացած են, քանի որ այս կյանքում իրենք որսորդ չեն դարձել: Սպիտակ հագուստով կինը կրկին Դինի մոտ է գալիս, և Դինին տանում է ննջասենյակի պահարանի մոտ: Բացելով այն, Դինը մարդկանց է տեսնում, որոնք ձեռքերի վրայից կախված են, սակայն այդ տեսիլքը միանգամից անհետանում է: Դինը գնում է հոր գերեզմանի մոտ և հարցնում, թե ինչու ինքը պետք է զոհաբերի իր երջանկությունը, Մերիի կյանքը և եղբոր ամուսնությունն այլ մարդկանց կյանքերի փրկության համար: Պատասխան չստանալով Դինը որոշում է գտնել ջինին և ամեն ինչ ուղղել: Երեկոյան նա մոր տուն է մտնում, որպեսզի արծաթե դանակներ վերցնի, սակայն Սեմը տեսնում է նրան: Եղբայրները կռվում են, և Դինը հեշտությամբ հաղթում է Սեմին, ով այս հարմարավետ կյանքում երբեք պաշտպանողական հնարքների չի տիրապետել: Ցանկանալով ուղղել իր կյանքը, Դինը հրաժեշտ է տալիս եղբորը, սակայն Սեմը Դինի հետ միասին մեքենա է նստում, կարծելով, որ եթե Դինը ինչ որ բան է մտածել, ապա ինքը պետք է միշտ նրա կողքին լինի: Սակայն երբ Դինը Սեմին ամեն ինչ պատմում է, Սեմը չի հավատում եղբորը և կարծում է, որ նա խելագարվել է: Վերջ ի վերջո եղբայրները փլատակներին են մոտենում, որտեղ Դինը հանդիպել է ջինին, և նրանք ներս են մտնում: Այնտեղ նրանք ջինի զոհերին են տեսնում, որոնց վրայից արյունը կաթում էր դեպի ամանները, և որոնք կախված էին ձեռքերից, ինչպես Դինի տեսիլում: Աղջիկը` որին տեսել էր Դինը, նույնպես զոհերից մեկն է: Այդտեղ հայտնվում է ջինը, և եղբայրները թաքնվում են: Աղջիկն արթնանում է, սակայն ջինը նրան նորից քնեցնում է, և հետո խմում է նրա արյունը: Աղջկա վիճակը և ուշքի գալը Դինին բերում են այն մտքին, որ իր երջանիկ կյանքը ընդամենը հալյուցինացիա է, որը ստեղծել է ջինը, որպեսզի պահպանի Դինի կյանքն այնքան, մինչև նրա արյունն ամբողջությամբ կխմի: Ջինը երազանքներ չի իրականացնում, այլ ընդամենն այնպես է անում, որ մարդիկ այդպես մտածեն, իսկ այդ ժամանակ բոլոր զոհերը կոմայի մեջ են: Սեմը համողզում է Դինին տուն վերադառնալ, քանի դեռ Ջինը չի գտել իրենց, և Դինը հասկանում է, որ Սեմը նույնպես իրական չէ: Կարծելով որ քնած է, Դինը մտածում է որ եթե սպանի իրեն երազում, ապա անպայման կարթնանա:Հասկանալով ինչ է ցանկանում անել եղբայրը, Սեմը սկսում է անհանգստանալ և համոզել Դինին հետ մնալ այդ մտքից: Դինը հրաժարվում է, և այդ ժամանակ հայտնվում են Մերին, Ջեսսիկան և Կառմենը` Դինի ընկերուհին: Նրանք նույնպես խնդրում են Դինին գցել դանակը և վայելել ֆանտազիան, ասելով որ այն երազները որոնց մեջ ինքը երջանիկ է, իրական կյանքից ավելի լավն են, որտեղ նրան միայն ցավ ու տառապանք են սպասվում: Դինը չի հավատում նրանց, և դանակը իր սրտի մեջ է խրում, և այդ նույն պահին նա ետ է վերադառնում երևակայական աշխարհից: Իրականում Դինը ջինի բոլոր զոհերի նման կախված էր ձեռքերից: Սեմը գտնում է եղբորը կիսաուշաթափ վիճակում` քանի որ նա շատ արյուն էր կորցրել, և փորձում է օգնել եղբորը: Այստեղ հայտնվում է ջինը, խփում է Սեմին, և ցանկանում է նրան նույնպես բոլոր զոհերի նման կախել ձեռքերից և օգտագործել նրա արյունը: Դինը կարողանում է ազատվել կապանքներից, և նա սպանում է ջինին ճիշտ ժամանակին, և փրկում է Սեմին: Այն աղջիկը` որ տեսիլներում գալիս էր Դինի մոտ, դեռ ողջ է և եղբայրները նրան ազտելով հիվանդանոց են տանում: Ավելի ուշ հյուրանոցային համարում Սեմը և Դինը մտածում են այն կյանքի մասին, որը կլիներ, եթե դեմոնը չհայտնվեր: Սեմը ուրախ է, որ դա ընդամենը երևակայություն է, քանի որ ինքը շատ է գնահատում եղբոր հետ ունեցած իր ընկերությունը, որը չէր լինի, եթե իրենք չսկսեին որսորդություն անել: Դինը հարցնում է Սեմին, արդյոք այն գործը որ իրենք անում են, իրենց երջանկություն է բերում: Սեմը պատասխանում է, որ արժե, քանի որ իրենք այդքան մարդու կյանք են փրկել: Դինը համաձայնվում է, սակայն հոգու խորքում նա գիտի, որ ցանկանում էր մնալ այդ երևակայական աշխարհում: | ||||||
43 | 21 | "Դժողքի դարպասներ. մաս 1" "All Hell Breaks Loose, Part 1" | Ռոբերտ Սինգեր | Սերա Գեմբլ | 2007 թվականի մայիսի 10 | 2,90[21] |
Դինը և Սեմը գալիս են սրճարանի մոտ, և Սեմը ներս է մտնում. որպեսզի ինչ որ բան գնի ընթրիքի համար: Այստեղ ռադիոն սկսում է չաշխատել, և Դինը հասկանում է, որ ինչ որ բան է տեղի ունեցել: Նա գնում է եղբոր ետևից, և տեսնում է, որ բոլորը դաշանորեն ստապված են, իսկ Սեմը ոչ մի տեղ չկա: Պատուհանագոգին Դինը ծծումբ է տեսնում, և հասկանում որ այստեղ դեմոններն են մեղավոր: Սեմը արթնանում և տեսնում է, որ գտնվում է բարձիթողի մի քաղաքում: Այստեղ նա Էնդիին է հանդիպում, ով իր նման էքստրասենս է («Ինչպես Սայմոնն է հրամայել» սերիայում): Նա կնոջ ձայն է լսում և տեսնում է Եվային է տեսնում («Զոհ» սերիայում), ով կարծում է որ երկու օր է անցել այն բանից հետո, երբ նա վերջին անգամ տեսել է Վինչեստերիներին, սակայն իրակոնում հինգ ամիս է անցել: Երեքով նրանք ևս երկու հոգու են հանդիպում, Ջեյքին` զինվոր Աֆղանստանից և Լիլիին: Նրանք պարզում են որ բոլորն էլ 23 տարեկան են, և նրանցից յուրաքանչյուրը մի գերբնական ուժ ունի, Սեմը և Եվա տեսիլքներ են ունենում, Ջեյկ հզոր ֆիզիկական ուժ ունի, Էնդի կարողանում է մարդկանց մտքեր ներշնչել, իսկ Լիլին մեկ անգամ դիպչելով կարող է սպանել: Սեմը բոլորին բացատրում է, որ դեմոնն է իրենց այդտեղ տարել, սակայն ոչ ոք նրան չի հավատում: Դինը և Բոբբին փորձում են գտնել Սեմին, և այդ պահին Էշն է զանգում և հայտնում է, որ ինչ որ շատ հետաքրքիր բան է տեսել, և Դինը պետք անհապաղ սրճարան գա, քանի որ դա հեռախոսային խոսկացություն չի: Տեղ հասնելով Բոբբին և Սեմը տեսնում են որ ամբողջ սրչարանը այրվել է, Էշը զոհվել է իսկ Էլլենը անհայտացել է: Սեմը բոլորին ասում է, որ պետք է միասին մնալ և ինչ որ զենք կամ աղ փնտրել, սակայն Ջեյքը որոշում է դուրս գալ քաղաքից և դուրս է գալիս: Տներից մեկի պատուհանի մոտ նա աղջնակի երես է տեսնում և ներս է մտնում, սակայն պարզվում, որ աղջիկը դեմոն է և հարձակվում է Ջեյքի վրա: Այստեղ հայտնվում են Սեմը և լյուսները, և Սեմը հետվացնում է դեմոնին: Բոլորը կրկի վերադառնում են քաղաքի կենտրոնական մասը, սակայն ոչ ոք չէր նկատել Լիլիի բացակայությունը, որը որոշել էր դուրս քաղաքից անցնելով անտառը: Երբ Սեմը հասկանում է որ Լիլին չկա, բոլորը դուրս են գալիս փողոց և գտնում են Լիլիի դիակը, որը կախված էր ալրաղացից: Սեմը զայրանում է, որ հեռախոսը չի աշխատում, այլ դեպքում կզանգեր Դինին և կպատմեր ամեն ինչի մասին: Էնդին հայտնում է, որ իր կարողությունները ավելի են զարգացել, և հիմա ինքը կարող է ոչ միայն մտքեր այլ նաև պատկերներ ուղարկել մարդկանց: Նա Դինին Սեմի և զանգի պատկերն է ուղարկում: Դինը ստանում է Էնդիի հաղորդագրությունը, սակայն չի գասկանում, թե ինն է դա նշանակում: Սակայն Բոբբին հասկանում է թե դա ինչ քաղաք է, և նրանք միասին Հյուսիսայի Դակոտա են գնում: Սեմը քնում է, սակայն նրան երազում դեմոն է այցելում և ասում է, որ նրանց բոլորին այդտեղ է հավաքել ընդամենը մեկ նպատակով, որպեսզի նրանք կռվեն մեկը մյուսի դեմ: Եվ միակ հաղթողը դեմոնի բանակի հրամանատարը կդառնա ապագա պատերազմում: Դեմոնը նաև ասում է, որ Սեմի կողմից է, և ասում է, որ Ջեսսիկային հատուկ չի սապնել, այլ ուղղակի նաև ոչ ճիշտ ժամանակ, ոչ ճիշտ տեղում էր հայտնվել: Դեմոնը սեմին ցույց է տալիս այն գիշերվա գործողությունները, երբ նա սպանել էր եղբայրների մորը` Մերիին: Սեմը տեսնում է թե ինչպես է դեմոնը փեռքի վրա կտրվածքներ անում, իսկ հետո արյան կաթիլները նրա բերանի մեջ են կաթում: Այդտեղ Մերին է մտնում, և տեսնելով դեմոնին ճանաչում է նրան, այդ պատճառով էլ, դեմոնը սպանում է նրան: | ||||||
44 | 22 | "Դժողքի դարպասներ. մաս 2" "All Hell Breaks Loose, Part 2" | Քիմ Մեններս | Էրիկ Կրիպկե | 2007 թվականի մասյիսի 17 | 2,72[22] |
Վինչեստերները փորձում են կանգնեցել դեմոնի այդ ծրագիրըː |
Թողարկում DVD-ի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրատարակչական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- DVD ձևաչափ՝ 22 սերիա 6 DVD-ր վրա (Box set)
- Տարածաշրջանի կոդը ՝ 1
- Ենթագրեր ՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն
- Երաժշտություն ՝ Անգլերեն Dolby Digital 2.0 Stereo
- Պատկերի ձևաչափ՝ Widescreen Anamorphic, 1.78:1
- Ստուդիա՝ Warner Home Video
- Արձակման ամսաթիվ ՝ 11 սեպտեմբեր 2007 (ԱՄՆ), 8 հոկտեմբեր 2007 (Ավստրալիա), 20 սեպտեմբեր 2007 (Եվրոպա)
Սկավառակի վրա ևս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աուդիո մեկնաբանություն
- Չստացված կադրեր
- Պատկերասրահ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ October 3, 2006։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ October 10, 2006։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ October 17, 2006։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ October 24, 2006։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ October 31, 2006։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ November 7, 2006։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ November 14, 2006։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ November 21, 2006։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ December 12, 2006։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ January 17, 2007։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ January 23, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ January 30, 2007։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ February 6, 2007։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ February 13, 2007։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ February 21, 2007։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ March 20, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ March 27, 2007։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ April 24, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ May 1, 2007։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ May 8, 2007։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ May 15, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009
- ↑ «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ May 22, 2007։ Արխիվացված օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009