Խարեսիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հարսիից)
Jump to navigation Jump to search
Գյուղ
Խարեսիկ
Կոորդինատներ: 38°51′20.7″ հս․ լ. 39°29′35.6″ ավ. ե. / 38.855750° հս․. լ. 39.493222° ավ. ե. / 38.855750; 39.493222
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉարսանջակի գավառակ
Այլ անվանումներԽարեսիք, Խարսենք, Խարսիկ, Հարսեկ, Հարսեն, Հարսենկ, Հարսենք, Հարսի, Հարսիկ, Ղարեսիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն416 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ62500
##Խարեսիկ (Աշխարհ)
Red pog.png

Խարեսիկ, Հարսիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառում[1]: Գտնվում էր Բերրի գյուղաքաղաքից արևմուտք, Փերի և Մնձուր գետերի միջև:

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումը կապված է հայերեն «հարսիկ» բառի հետ: Ավանդության համաձայն Սինամ թագավորի որդին հաճախ լողալով անցել է Եփրատը իր հարսնացուին տեսնելու համար և ետ դարձել: Դրա համար էլ գյուղը կոչվել է Հարսեկ (Հարսիկ):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարեսիկի հայ բնակիչները մասամց կոտորվեց 1895 թվականի ջարդերի վրա, իսկ մնացածի մեծ մասը զոհվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին ուներ 30 տուն, որից 25-ը՝ հայկական: 1915 թվականին ուներ 52 տուն՝ 416 հայ և 25 տուն՝ 125 քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարեսիկն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Եկեղեցու շրջկայքում կային ավերակներ և հնություններ[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 703
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png