Հանս Ուրս ֆոն Բալթազար
Հանս Ուրս ֆոն Բալթազար Hans Urs von Balthasar | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 12, 1905[1][2][3][…] Լյուցերն, Շվեյցարիա |
Մահացել է | հունիսի 26, 1988[1][2][3][…] (82 տարեկան) Բազել, Շվեյցարիա |
Գերեզման | Սուրբ Լեոդեգարի եկեղեցի |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5] |
Մասնագիտություն | աստվածաբան, գրող, կաթոլիկ քահանա և թարգմանիչ |
Պաշտոն(ներ) | կարդինալ |
Ալմա մատեր | Ցյուրիխի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Պարգևներ | |
Կայք | balthasarbooks.com(անգլ.) և balthasarspeyr.org(անգլ.)(գերմ.)(իսպ.)(ֆր.)(իտալ.) |
Ստորագրություն![]() | |
![]() |
Հանս Ուրս ֆոն Բալթազար (գերմ.՝ Hans Urs von Balthasar, օգոստոսի 12, 1905[1][2][3][…], Լյուցերն, Շվեյցարիա - հունիսի 26, 1988[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա), շվեյցարացի կաթոլիկ հոգևորական, կարդինալ։ Համարվում է 20-րդ դարի կաթոլիկ ամենանշանավոր աստվածաբաններից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանս Ուրս ֆոն Բալթազարը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 12-ին Լյուցերնում՝ բարեպաշտ կաթոլիկների ընտանիքում։ Նախնական կրթությունն ավարտելուց հետո գերմանիստիկա և փիլիսոփայություն է ուսանել Ցյուրիխի, Բեռլինի և Վիեննայի համալսարաններում։ 1928 թվականին Ցյուրիխի համալսարանում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն «Փրկաբանական հիմնահարցի պատմությունը ժամանակակից գերմանական գրականության մեջ» թեմայով։ 1929 թվականին անդամագրվում է Հիսուսյան միաբանության շարքերը։ 1933 - 1937 թվականներին աստվածաբանություն է ուսանում Լիոնում։ 1936 թվականին Մյունխենում ձեռնադրվում է քահանա։ 1937 - 1939 թվականներին խմբագրում է Stimmen der Zeit (Ժամանակի ձայնը) կրոնական պարբերականը։ 1950 թվականին լքում է Հիսուսյան միաբանույան շարքերը։ Մինչև 1960 թվականը նա ստանձնում է Թյուբինգենի համալսարանի կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետի Ֆունդամենտալ աստվածաբանության պրոֆեսորի պաշտոնը։ 1988 թվականի մայիսին Հովհաննես Պողոս II-ը տեղեկացնում է, որ մտադիր է Հանս Ուրս ֆոն Բալթազարին շնորհել կարդինալական աստիճան, սակայն այս արարողությունից երկու օր առաջ՝ 1988 թվականի հունիսի 28-ին, Բալթազարը հանկարծամահ է լինում։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանս Ուրս ֆոն Բալթազարն իր ժամանակի ամենաբեղմնավոր աստվածաբաններից մեկն էր։ Նրա գրչին են պատկանում շուրջ 90 մենագրություններ, 550 հոդվածներ և 100 թարգմանություններ[6]։ Նրա ամենաճանաչված աշխատությունները հետևյալներն են.
- Herrlichkeit. Eine theologische Ästhetik. 3 Bände. Johannes, Einsiedeln 1961–69
- Theodramatik. 4 Bände. Johannes, Einsiedeln 1971–83
- Theologik. 3 Bände. Johannes, Einsiedeln 1985–87
- Epilog. Johannes, Einsiedeln 1987
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Otmar Meuffels: Einbergung des Menschen in das Mysterium der dreieinigen Liebe. Eine trinitarische Anthropologie nach Hans Urs von Balthasar. Echter, Würzburg 1991, ISBN 3-429-01391-7
- Elio Guerriero: Hans Urs von Balthasar. Eine Monographie. Johannes, Einsiedeln 1993, ISBN 3-89411-317-0
- Manfred Lochbrunner: Hans Urs von Balthasar als Autor, Herausgeber und Verleger. Fünf Studien zu seinen Sammlungen (1942–1967). Echter, Würzburg 2002, ISBN 3-429-02440-4
- Manfred Lochbrunner: Hans Urs von Balthasar und seine Philosophenfreunde. Fünf Doppelporträts. Echter, Würzburg 2005, ISBN 3-429-02740-3
- Werner Löser: Kleine Hinführung zu Hans Urs von Balthasar. Herder, Freiburg im Breisgau 2005, ISBN 3-451-28781-1
- Hans Urs von Balthasar: Bibliographie 1925–2005, neu bearbeitet und ergänzt von Cornelia Capol und Claudia Müller. Johannes, Einsiedeln 2005, ISBN 3-89411-029-5
- Sonderheft der Zeitschrift Communio über Hans Urs von Balthasar. Schwabenverlag, Ostfildern 2005 (Heft 2), ISSN 1439-6165
- Walter Kasper (Hrsg.)։ Logik der Liebe und Herrlichkeit Gottes. Hans Urs von Balthasar im Gespräch. Festgabe für Karl Kardinal Lehmann zum 70. Geburtstag. Matthias-Grünewald, Ostfildern 2006, ISBN 3-7867-2601-9
- Manfred Lochbrunner: Hans Urs von Balthasar und seine Literatenfreunde. Neun Korrespondenzen. Echter, Würzburg 2007, ISBN 3-429-02913-9
- Ioan Moga: Hans Urs von Balthasar: ein ekklesiologisches Alternativprogramm, in: Cornelius Keppeler/Justinus C. Pech (Hrsg.)։ Zeitgenössische Kirchenverständnisse. Acht ekklesiologische Porträts, Heiligenkreuz 2014 ISBN 978-3-902694-64-5, 26-58.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ Nach Stephan Pauly (Hg.), Theologen unserer Zeit, Kohlhammer, Stuttgart 1997, S. 38
|
- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Շվեյցարիայում ծնվածներ
- Հունիսի 26 մահեր
- 1988 մահեր
- Բազել քաղաքում մահացածներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Կաթոլիկ աստվածաբաններ
- Քրիստոնյա ագնոստիկներ
- Հոգևորականներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ