Հայաստանի դատական համակարգ
Հայաստանի Հանրապետության դատական համակարգ, Հայաստանի տարածքում արդարադատություն իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ։
Դատական իշխանությունը պետական իշխանության հատուկ, անկախ մարմիններին՝ դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ դատավարական կարգով քննել իրավական վեճերն օրինակության, մարդու իրավունքների պաշտպանության և վերականգման նպատակով։
Դատական իշխանության հատկանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատական իշխանության հատկանիշները՝ իշխանությունների տարանջատման համակարգում, հանդիսանում են անկախությունը, ինքնուրույնությունը և առանձնացվածությունը։
Դատական իշխանության անկախություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատարանը և դատավորները չպետք է կախված լինեն ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր պետական մարմիններից, կազմակերպություններից ու անհատներից, նաև՝ վերադաս դատարաններից։ Դատարաններն իրենց գործառույթները կատարում են զերծ մնալով որևէ ազդեցությունից կամ ներգործությունից։
Դատական իշխանության ինքնուրույնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատարաններն գործում են առանց ինչ-որ ենթակայության, օրենքով իրենց տրված լիազորությունների հիման վրա։ Դատարանների կայացրած որոշումները անքակտելի են և չունեն ինչ-որ մեկի հաստատման կարիքը։ Դատարանի որոշումը, որն օրինական ուժի մեջ է, կատարումն պարտադիր է բոլորի համար։
Դատական իշխանության առանձնացվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատական համակարգը չի ենթարկվում և չի հարում պետական իշխանության որևէ այլ համակարգի։ Բայց դա չի նշանակում, որ դատական համակարգը լրիվ մեկուսացված է այլ իշխանություններից։ Օրենսդիր մարմինն ընդունում է օրենքներ, որոնց համապատասխան կազմակերպվում և գործում են դատարանները։
Դատական իշխանությունը պատկանում է բացառապես դատարաններին
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է։ Դատարանը կայացնում է որոշումներ պետության անունից՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։
Հայաստանի դատական համակարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատական համակարգը պետության բոլոր դատարանների ամբողջությունն է, որը միավորում է ընդհանուր խնդիրներ ունեցող, միասնական սկզբունքներով կազմակերպված և գործող, միմյանց հետ արդարադատության իրականացման հարաբերություններով կապված բոլոր դատարաններին։ Հայաստանի դատարանների ամբողջությունը բաժանվում է երկու ենթահամակարգերի՝
- Սահմանադրական դատարան
- Ընդհանուր իրավասության դատարաններ (առաջին, վերաքննիչ, վճռաբեկ ատյանի դատարաններ), մասնագիտացված դատարաններ.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակագիտություն, 11-րդ դասարանի դասագիրք, հեղինակներ Գ. Ղազինյան, Ա. Վաղարշյան, Ա. Գյուլբուդաղյան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|