Կոֆե Հաուս
Կոֆե Հաուս | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ռեստորանների ցանց և ձեռնարկություն |
Ընկերության տեսակ | Մասնավոր ընկերություն |
Հիմնադրված է | սեպտեմբերի 29, 1999 |
Վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գլխավոր անձինք | Թիմուր Հայրութդինով (հիմնադիր),Վլադիսլավ Դուդակով (ընկերության նախագահ) |
Արդյունաբերություն | Սննդագիտություն և հասարակական սնունդ |
Արտադրանք | արագ սնունդ |
Կայք | coffeehouse.ru |
Kofe Khauz Վիքիպահեստում |
Կոֆե Հաուս, Ռուսաստանում և Ուկրաինայում սրճարանների ամենախոշոր ցանցերից մեկը, ինչպես նաև սուրճ արտադրող ընկերություն:
Բովանդակություն
Ընկերության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրճային ցանցի հիմնադիրը ռուս ձեռնարկատեր Թիմուր Հայրութդինովն է[1]:
Ըստ որոշ տվյալների՝ «Կոֆե Հաուս» սրճարանի հիմնման գաղափարը ծնվել է Միլանի հայտնի սրճարաններից մեկում, իսկ Ռուսաստանի բարմենները սուրճ եփելու արվեստը սովորեցին Իտալիայում՝ ապագա բարմեն Ջուզեպպե Գրասսեի մոտ: Արդեն ուսում ստացած երիտասարդների վերադարձից հետո՝ 1999 թվականի սեպտեմբերի 29-ին, Մոսկվայում բացվեց առաջին սրճարանը: Դրա տեղակայման վայր դարձավ «ԴԵրասանների պատկերասրահ» առևտրի կենտրոնը[2]:
2001 թվականին Մոսկվայում արդեն կար նմանատիպ 5 հաստատություն: 2001 թվականի մայիսին ընկերության գլխավոր տնօրեն (հետագայում նաև նախագահ) դարձավ Վ. Ե. Դուդակովը[3]: Դուդակովը տնտեսագիտական կրթություն է ստացել ԱՄՆ-ում և «ՄաքԴոնալդս»-ում 10-ամյա աշխատանքի փորձ ունի[4]: Սրճարանների պահանջարկն ամրագրվեց լուրջ ներդրումներով, ինչի արդյունքում արդեն 3 տարի անց Կոֆե Հաուսը դարձավ երկրի սրճարանների ամենախոշոր ցանցը՝ իր հասցեների քանակն ավելացնելով 10 անգամ: 2003 թվականի դեկտեմբերի 19-ին Կոֆե Հաուսը բացվեց Սանկտ Պետերբուրգում: 2006 թվականին Սանկտ Պետերբուրգում արդեն բացվել էր 30 սրճարան, ինչից հետո ղեկավարությունը որոշեց ստեղծել հրուշակեղենի[5] (և ոչ միայն) սեփական արտադրամասը: Ժամանակի ընթացքում Կոֆե Հաուսն ընդլայնվեց, և այժմ նրա հաստատությունների քանակը Ռուսաստանի և արտերկրի տարբեր քաղաքներում հաշվվում է ավելի քան 200-ը: Ընկերությունն իր սրճարաններն է բացել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում[6], Եկատերինբուրգում[7], Կազանում և ուկրաինական Կիևում:
2004 թվականից ընկերությունը զարգացնում է «Ասիա Կաֆե» ճապոնական ռեստորանները, 2006 թվականին գործարկվեց ռուսական խոհանոցի «Վինեգրետ Կաֆե»[8] սրճարանային ցանցի նախագիծը:
«Կոֆե Հաուս»-ը նախատեսում է անցկացնել վերաբրենդավորում և կկրճատի գործընկերների մի մասին: Սրճարանի նոր տարբերակը կլինի առանց մատուցողների, պատվերները կընդունվեն դրամարկղում, իսկ պատվերները կվերցնեն իրենք՝ հաճախորդները: Փոփոխությունները վերեբերում են նաև ճաշացանկին, կհեռացվեն ամբողջովին տաք ուտեստները, փոխարինման կգան սենդվիչները, աղցանները, յոգուրտները և սնեքները[9]:
2007-2011 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին «Կոֆե Հաուս»-ը ռեստորաններում փորձեց ներդնել ինքնասպասարկումը՝ փորձելով մրցակցել այդ ժամանակ ռուսական շուկայում հայտնված «Սթարբաքս» ցանցի հետ: Որպես մարկետինգի պատասխանատու՝ հրավիրվեց Բեզիլ Վասիլոուն, ով մինչ այդ ղեկավարում էր Starbucks-ի՝ Մերձավոր Արևելքի ցանցը[10]: Սակայն ընկերությունը գտնվում էր ֆինանսական ճգնաժամի մեջ, որոնք կապված էին ինչպես ներքին պատճառների, այնպես էլ ընդհանուր տնտեսական ճգնաժամի հետ: Վասիլոուի հետ պայմանագիրը չերկարաձգվեց, «Ասիա Կաֆե» և «Վինեգրետ Կաֆե» ծրագրերի ընդլայնումը սառեցվեց[11]: 2007 թվականից ընկերության համասեփականատերեր դարձան «Էքսպոբանկ»-ի թոփ-մենեջերներ Կ. Յակուբովսկին, Ս. Ռադչենկոն և Ա. Վդովինը[12]. Եվս 46 %-ը պատկանում է կիպրոսյան «Էնոր էնթրփրայսիզ» ընկերությանը, որի սեփականատեր է համարվում Թ. Հայրութդինովը: 5 %-ը գտնվում է ընկերության նախագահ Վ. Ի. Դուդակովի[13] ձեռքերում: «Էքսպոբանկ»-ը ապառիկ գումար տվեց «Կոֆե Հաուս»-ին՝ ընկերության բաժենտոմսերը գրավ դնելու դիմաց: 2008 թվականին այս բաժնետոմսերն անցան բրիտանական Barclays բանկին[11]:
2014 թվականի սկզբին բանակցություններ սկսվեցին «Կոֆե Հաուս»-ի հիմնական մրցակից «Շոկոլադնիցա»-ի հետ՝ ցանցի սրճարանների մի մասը վերջինիս վաճառելու հետ կապված, սակայն 2014 թվականի ամռան վերջին հայտնի դարձավ ամբողջական վաճառքի մասին՝ ներառյալ ֆրանչայզինգային սրճարանները: Կոֆե Հաուսի սրճարանների՝ Շոկոլադնիցային վաճառելու գործարքն ավարտվեց 2014 թվականի հոկտեմբերի 6-ին: Սրճարանների նոր սեփականատերը չի պատրաստվում փակել դրանք, սակայն որոշ կենցաղային և անհետաքրքիր հաստատություններ կենթարկվեն վերապրոֆիլավորման՝ դառնալով «Բուրգեր Քինգ» կամ «Վաբի Սաբի»:
Վերոնշյալ գործարքի մեջ ուկրաինական բաժնեմասը չմտավ: 2016 թվականի կեսին, երբ սկսեցին գնորդների որոնումներ, ցանցը հաշվում էր 17 հաստատություն: 2018 թվականի հունվարին դրանք արդեն 4-ն էին, իսկ ընկերությունը տուժեց պայմանադիր կողմերի պարտքերից, եկամուտների կրճատումից և ԱԿՏԱ բանկում (ուր մտավ ժամանակավոր վարչությունը[14]) միջոցների սառեցումից:
Գնահատականներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ՌԲՔ-ի տվյալների համաձայն՝ 2011 թվականի մայիսին «Կոֆե Հաուս»-ն զբաղեցնում էր Մոսկվայի ցանցային ռեստորանների առաջին տեղերից մեկը՝ իր ժողովրդավարական գներով[15]:
Ցանցի ռեստորաններում ծխելն արգելված է: Բազմաթիվ սրճարաններ բացվել են առևտրի կենտրոններում, օդանավակայաններում: 2011 թվականին «Կոֆե Հաուս»-ը մեղադրվեց օդանավակայաններում տեղակայված սրճարաններում[16] գների բարձրացման համար: Բացի այդ, անգլալեզու «Wi-Fi free» («անվճար Wi-Fi») գովազդը՝ առանց ռուսերեն թարգմանության, դժգոհություն առաջացրեց Դաշնային հակամենաշնորհային ծառայության մոտ[17]: Երբեմն նման դժգոհության տեղիք է տալիս հենց ընկերության անգլալեզու անվանումը[18]:
2013 թվականի օգոստոսի 23-ին Ուկրաինայում բախում բորբոքվեց, որը կապված էր Կոֆե Հաուսի վարած քաղաքականության հետ: Սրճարանների ցանցի ստանդարտներին համապատասխան՝ այս երկրում աշխատակիցները պարտավոր են հաճախորդների հետ ռուսերեն շփվել: Բացի այդ, Կիևի հաստատություններից մեկում մատուցողը ծաղրեց հաճախորդին՝ ուկրաիներեն[19][20] շփվելու համար: Այն հաստատության տնօրենը, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը, այդ օրը լրագրողների և հաճախորդի հետ հանդիպման չեկավ[21][22] 2013 թվականի սեպտեմբերի 2-րդ կեսին հայտնի դարձավ, որ Կիևի «Կոֆե Հաուս»-ը հրաժարվել է իր հաստատություններում միայն ռուսերեն կիրառելուց: Այդ մասին ասվում է կիևյան բաժնեմասի ղեկավար Ալեքսանդր Պոպովի նամակի մեջ, որով նա դիմում էր ժողովրդական պատգամավոր Վյաչեսլաբ Կիրիլենկոյին[23] Ավելի ուշ ցանցը հրապարակեց նոր կանոններ, որտեղ մատնանշում էր, որ մատուցողն այցելուի հետ պետք է շփվի այցելուի լեզվով[24]: 2014 թվականի ամռանը Կոֆե Հաուսը դարձավ «Մի՛ գնիր ռուսականը» կազմակերպության ակտիվիստների ուշարության օբյեկտը: Երիտասարդները կիևյան հաստատություններում անցկացնում են ակցիաներ[25] и флешмобы[26]՝ այդ կերպ այցելուների ուշադրությունը սևեռելով ռուսական ծագմամբ ռեստորանների վրա՝ իր վարքագիծն արդարացնելով նրանով, որ եկամտի մի մասը գնում է ՌԴ:
2015 թվականի դեկտեմբերի 1-ին փակվեց «Կոֆե Հաուս»-ի պատմության մեջ գոյություն ունեցող առաջին լեգենդար սրճարանը, որը տեղակայված էր «Դերասանների պատկերասրահ» առևտրի կենտրոնում:
2018 թվականին «Կոֆե Հաուս» սրճարանների ցանցն անցկացնում է գլոբալ վերաբրենդավորում, այժմ գործող 86 մոսկովյան հաստատություններից շուրջ 15-ը կվերափոխվեն: Բացի այդ,ն որացված ձևաչափով ևս 30 կետ պետք է բացեն Մոսկվայում և սանկտ Պետերբուրգում: Հաստատություններում այլևս չեն լինի մատուցողներ. հյուրերը կսպասարկվեն բացառապես դրամարկղի մոտ [27]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Профиль» — деловой журнал. Новости, Политика, Экономика, Финансы, Бизнес
- ↑ «История возникновения Coffeehouse»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-31-ին։ Վերցված է 2011-05-31
- ↑ Побег из «Кофе Хауза» — Статьи дайджеста № 12, 2003 — Архив номеров за 2003 год — РКА-Дайджест — РКА консультирует — Русская Кадровая Ассоциация
- ↑ Высшее образование: строка в резюме или знания по специальности? " Офисные истории " ОфисЛайф " RB.ru(չաշխատող հղում)
- ↑ Сайт ресторанов Дальнего Востока, рестораны Хабаровска, рестораны Владивостока, бары, кафе, бильярды // Интервью с Владиславом Дудаковым // «Кофе Хауз»(չաշխատող հղում)
- ↑ В Новосибирске открылась кофейня Кофе Хауз
- ↑ Рестораторы поверили в кофейни. Екатеринбург
- ↑ Кофе Хауз запускает новую сеть Винегрет Кафе
- ↑ «Кофе хауз» проведет ребрендинг и откажется от официантов
- ↑ Retail.ru — Кофе без сигарет
- ↑ 11,0 11,1 Кофейное несварение. Ради первого места на рынке владельцы «Кофе Хауза» заложили половину компании. Теперь, когда бизнес перестал расти, им нужно быть особенно экономными | Fo …
- ↑ Ъ-Газета — Банкиры прервались на «Кофе-хауз»
- ↑ Общая Газета. RU — Кофейни «Кофе-хауз» наполовину стали собственностью топ-менеджеров Экспобанка
- ↑ Кофе без сливок. Почему Кофе Хауз сокращает сеть ЛІГАБізнесІнформ, 19.01.2018
- ↑ РБК Исследования рынков . Лидеры рынка сетевых демократических ресторанов в Москве — «Кофе Хауз», «Шоколадница» и «IL Патио»
- ↑ Ъ-Online — ФАС отобедала в Домодедово
- ↑ «В российских ресторанах запретили Wi-Fi free — Газета «Маркер»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-25-ին։ Վերցված է 2011-07-29
- ↑ Радиостанция «Эхо Москвы» / Передачи / Ищем выход… / Понедельник, 23.05.2005: Владимир Жириновский, Михаил Горбаневский, Виктор Шудегов
- ↑ Ображені клієнти помстилися «Кофе Хаузу» у «Вікіпедії» Արխիվացված է Օգոստոս 26, 2013 Wayback Machine-ի միջոցով: ТВі. 23.08.2013 (укр.)
- ↑ Офіціанти «Кофе Хаус» сміються з україномовних відвідувачів Արխիվացված է Օգոստոս 24, 2013 Wayback Machine-ի միջոցով:. Uainfo. 23.08.2013 (укр.)
- ↑ Директорка «Кофе Хауза» втекла від вибачень. Свідомо. 23.08.2013 (укр.)
- ↑ Час. Підсумки тижня : ТОЛЬКО ПО-РУССКИ: мовний скандал в кав’ярні (видео). 5 канал. 25.08.2013
- ↑ Сеть киевских кофеен «Кофе Хауз» отказалась от русского языка и перешла на «мову» (ФОТО) Արխիվացված է Հոկտեմբեր 11, 2013 Wayback Machine-ի միջոցով:. Новый регион. 24.09.2013
- ↑ «Привітай гостя тільки українською мовою» — Coffee House(չաշխատող հղում). Мовний контроль. 21.10.2013 (укр.)
- ↑ У Києві пікетували «російські» ресторани (укр.). Радио Свобода. 24.06.2014
- ↑ «Российское убивает»: в Киеве в российских кафе и ресторанах люди падают «замертво». ФОТОрепортаж. ЦензорНЕТ. 25.07.2014
- ↑ В 2018 году «Кофе Хауз» проведет глобальный ребрендинг