Շոկոլադնիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շոկոլադնիցա
Տեսակբիզնես ձեռնարկություն և café chain?
Հիմնադրված է2000
ՎայրՄոսկվա, Ռուսաստան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Արդյունաբերությունհասարակական սնունդ և մանրածախ առևտուր
Արտադրանքսուրճ, կակաո, տաք շոկոլադ
Կայքshoko.ru

Շոկոլադնիցա, Ռուսաստանում սրճարանների ամենախոշոր ցանցը, գործում է նաև ԱՊՀ երկրներում։ Հիմնվել է Մոսկվայում 2000 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության պատմությունն արմատներով հասնում է 1964 թվականին, երբ Մոսկվայում «Октябрьская» մետրոյի մոտ ի հայտ եկավ «Շոկոլադնիցա» սրճարանը, որի նմուշակազմում կային շոկոլադով, չամիչով և ընկուզեղենով նրբաբլիթներ, տաք շոկոլադ։

2000 թվականին նոր «Շոկոլադնիցա» է հայտնվում նախկին համանուն սրճարանի տեղում, որը հիմնվել էր 1964 թվականին։ Ընկերությունն իր աշխատանքներն սկսում է եվրոպական ստանդարտներին համապատասխան, հաստատության տեսականու նմուշակազմը մշտապես թարմացվում է։

2006 թվականից «Շոկոլադնիցա»-ն սկսում է լայնորեն տարածվել Ռուսաստանի Դաշնության շրջաններում՝ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Կազանում, Կալինինգրադում, Եկատերինբուրգում, Դոնի Ռոստովում և այլն։

2009 թվականին ընկերություն սկսում է ֆրանչայզինգային ծրագիր։

2014 թվականի հոկտեմբերին «Շոկոլադնիցա»-ն գնում է «Կոֆե Հաուս»-ը, որն իր հիմնական մրցակիցն էր։ 2014 թվականի դեկտեմբերին հոնկոնգյան Acmero Capital ընկերությունը հայտարարեց սրճարանային ցանցի 40%-ի գնման մասին։

Ուկրաինական բաժնեմասը 2018 թվականին հաշվում է ութ ստորաբաժանում[1]։

Ֆինանսական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի առաջին կիսամյակում «Շոկոլադնիցա»-ի և «Կոֆե Հաուս»-ի ընդհանուր շրջանառությունը կազմեց ավելի քան 8,5 մլրդ ռուբլի[2][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]