Jump to content

Սննդագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաստրոնոմիայի ուսումնասիրության առարկան՝ սնունդը

Սննդագիտություն, գաստրոնոմիա, գիտություն մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ սննդամթերքի մասին։ Ժամանակակից սննդագիտությունը ուսումնասիրում և մշակում է հաշվեկշռված սննդի հիմնական սկզբունքները՝ կախված տարիքից, աշխատանքի բնույթից, նյարդային և մկանային ծանրաբեռնվածության աստիճանից, օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակից, բնակլիմայական պայմաններից, ազգային սովորույթներից և այլն։

Սննդագիտությունը ընդգրկում է նաև օրգանիզմի համար սննդի առանձին բաղադրամասերի նշանակության, սննդային հիվանդությունների, բուժական և կանխարգելիչ սննդի հարցերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 482
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սննդագիտություն» հոդվածին։