Կորյուն Հակոբյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կորյուն Հակոբյան (այլ կիրառումներ)
Կորյուն Հակոբյան
Koryun Hakobyan 1.jpg
Կորյուն Հակոբյանի հուշատախտակը «Հայպետնախագիծ» ինստիտուտի շենքում
Ծնվել էօգոստոսի 5 (18), 1908
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 19, 1994(1994-01-19) (85 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1932)
ԱշխատավայրՀայպետնախագիծ
Ուշագրավ աշխատանքներԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Պարգևներ

Կորյուն Հարությունի Հակոբյան (օգոստոսի 5 (18), 1908, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 19, 1994(1994-01-19), Երևան, Հայաստան), ճարտարապետ։ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ (1980), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալ Բաղրամյան պողոտայի 6 հասցեում 1949-1994 թվականներին ապրել է Կորյուն Հակոբյանը

Կորյուն Հակոբյանը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրապոլում։ Վաղ հասակում ծնողների հետ տեղապոխվել է Թիֆլիս, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը, այնուհետև վերադարձել է Հայաստան։ 1932 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ուսումնառության տարիներին աշխատել է Կարո Հալաբյանի կողմից ստեղծված «Գիպրոգորում» առաջին նախագծային կազմակերպությունում։ 1937 թվականին Հակոբյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ և պաշտոնավարել է մինչև 1947 թվականը։ 1941 թվականի հունիսի 22-ին Հակոբյանը մեկնել է ռազմաճակատ։ 1943 թվականին վնասվածք է ստանցել և վերադարձել Երևան։ 1955-1989 թթ.՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտի տնօրեն (1964-1967 թվականներին՝ ՀԽՍՀ Պետշինի նախագահի տեղակալ)։ Հակոբյանի նախագծերով Երևանում կառուցվել են «Դինամո» մարզադաշտը (այժմ՝ «Հանրապետական», 1948), բնակելի տներ (1947- 1949) Ամիրյան, Տերյան, Թումանյան փողոցներում, Հ. Պարոնյանի անվան դպրոցը (1949), առողջապահության նախարարության IV հիվանդանոցը (1963), «Դինամո» մարզասրահը (1965, Ն. Ալավերդյանի հետ), «Հրազդան» մարզադաշտը (1971, ճարտարապետ Գ. Մուշեղյանի և կոնստրուկտոր Է. Թոսունյանի հետ, ՀՀ պետական մրցանակակիր 1979), Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը (1984, ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Գևորգ Մուշեղյանի, Հրաչյա Պողոսյանի, կոնստրուկտորներ Գ. Ազիզյանի և Ի. Ծատուրյանի հետ, ԽՍՀՄ պետական մրցանակակիր 1987)[1]։

Ճարտարապետական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դինամո» մարզադաշտ, 1948 (այժմ՝ «Հանրապետական»)
  • Բնակելի տներ, 1947-1949
  • 26 կոմիսարների անվան դպրոց, 1949
  • Հայաստանի ճարտարապետների միության ճարտարապետի տուն, 1952
  • ՀԽՍՀ առողջապահական նախարարության 4-րդ վարչության հիվանդանոց, 1963
  • «Դինամո» մարզադաշտ, 1965 (համահեղինակ)
  • «Հրազդան» մարզադաշտ, 1971
  • Մարզահամերգային համալիր, 1984

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակ, 1987
  • ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, 1980
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979
  • Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսների դափնեկիր, 1973-1977
  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1968
  • ՀԽՍՀ վաստակավոր շինարար, 1957
  • Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության ստուգատեսի դափնեկիր, 1947
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի արծաթե մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Կորյուն Հակոբյան»։ avproduction.am։ Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 71 CC BY-SA icon 80x15.png