Գևորգ Մուշեղյան
Գևորգ Մուշեղյան | |
---|---|
Ի ծնե | Գևորգ Ռուբենի Մուշեղյան |
Ծնվել է | 1911, դեկտեմբերի 17 (դեկտեմբերի 30) |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | 2006 հունվարի 31 |
Վախճանի վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Պարգևներ |
Գևորգ Ռուբենի Մուշեղյան (դեկտեմբերի 17, 1911, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 31, 2006, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1961) ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը
- Աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում
- ԽՄԿԿ անդամ 1943 թվականից
- 1962-1974 թթ.` Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար[1]
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուշեղյանի նախագծերով կառուցվել են՝
- Ակումբի շենք Արտաշատում (1937)
- Վ․ Ի․ Լենինի հուշարձանը Գորիսում (1939, քանդակագործ Սուրեն Ստեփանյան)
- Երևանում՝ բնակելի տների համալիրներ (ճարտարապետ Վ․ Աբովյանի հետ, 1939), Ազատության (1951), Գլխավոր (1960) պողոտաներում, Կոմունարների (1964) և Կոմերիտմիության (1974) այգիների վերակառուցումները
- «Կարապի լիճը» (1963)
- «Էրեբունի լիճը» (1965)
- Ճարտարապետական փոքր ձևեր՝ Ավան 3-ի բնակելի առաջին և երկրորդ միկրոշրջաններում
Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1951
- Խորհրդային ճարտարապետության 1962-1967 թթ. նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր
- ՀԽՍՀ վաստակավոր շինարար, 1961
- Թամանյանի անվան ոսկե մեդալ, 2002
- Երևանի պատվավոր քաղաքացի, 2001
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007