Jump to content

Կոտոր (Չեռնոգորիա)

Քաղաք
Կոտոր
չեռնոգորերեն Kotor
Դրոշ Զինանշան

42°25′31.404″N 18°46′16.288″E / 42.42539000°N 18.77119111°E / 42.42539000; 18.77119111
ԵրկիրՉեռնոգորիա Չեռնոգորիա
ՀամայնքKotor Municipality?, Kingdom of Dalmatia?, Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետություն, Governorate of Montenegro? և Zeta Banovina?
Բնակչություն562 մարդ (հոկտեմբերի 31, 2023)[1]
Հեռախոսային կոդ+382 32
Փոստային դասիչ85330
Պաշտոնական կայքkotor.me(անգլ.)
ԵրկիրՉեռնոգորիա
ՔաղաքԿոտոր
Կոտոր (Չեռնոգորիա) (Չեռնոգորիա)##
Կոտոր (Չեռնոգորիա) (Չեռնոգորիա)

Կոտոր ( չեռն.` Котор, իտալ.՝ Cattaro ) Չեռնոգորիայում ծովափնյա քաղաք է։ Գտնվում է Կոտոր ծոցի մեկուսացված մասում։ Քաղաքն ունի 13.510 բնակչություն և հանդիսանում է Կոտորի շրջանի վարչական կենտրոն։

Կոտորի հին միջերկրածովյան նավահանգիստը շրջապատված է պարսպով, որը կառուցվել է Վենետիկի տիրապետության ժամանակահատվածում։ Այն տեղակայված է Կոտորի (Բոկա Կոտորսկա) ծովածոցում, որը Ադրիատիկ ծովի խորքային մասերից մեկն է։ Ոմանք այն անվանել են Եվրոպայի հարավային ամենահին ֆյորդը, սակայն այն ռիա է` ընկղմված գետի կիրճ։ Օրջենի և Լովիչենի կրաքարային ժայռերը, Կոտորը և նրա շրջակայքը տպավորիչ լանդշաֆտի մաս են։

2000-ականներից ի վեր Կոտորում նկատվում է զբոսաշրջության աճ[2], զբոսաշրջիկները մեծ մասամբ ժամանում են նավերով։ Այցելուներին գրավում են Կոտորի ծոցի բնական շրջակայքը և Կոտորի հին քաղաքը։ Կոտորը հանդիսանում է համաշխարհային ժառանգության վայր։

Կոտորի պարսպապատ կենտրոնը 2017-ին ընդգրկված էր նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ որպես վենետիկյան 15-րդ եւ 17-րդ դարերի պաշտպանական շինություն[3]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտորի քույր քաղաքներն են[4][5]՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Broj stanovnika po naseljima i polu, Popis 2023
  2. World Travel and Tourism Council
  3. Centre, UNESCO World Heritage. «Venetian Works of Defence between 15th and 17th centuries: Stato da Terra – western Stato da Mar». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  4. «International relations». kotor.me. Kotor. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. «Partnerská města - město Přerov». prerov.eu (չեխերեն). Město Přerov. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]