Ֆեդերիկո Կյեզա
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 25, 1997[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Ջենովա, Իտալիա | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | աջ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ֆիորենտինա | ||
Համար | 25 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2007 | Սետինյանեզե | ||
2007-2016 | Ֆիորենտինա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-ներկա | Ֆիորենտինա | 116 | (17) |
Ազգային հավաքական‡ | |||
2015-2016 | Իտալիա Մ19 | 3 | (0) |
2016 | Իտալիա Մ20 | 5 | (0) |
2017-2019 | Իտալիա Մ21 | 13 | (6) |
2018-ներկա | Իտալիա | 17 | (1) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆեդերիկո Կյեզա (իտալ.՝ Federico Chiesa, հոկտեմբերի 25, 1997[1], Ջենովա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիորենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյեզան Ֆիորենտինայի ակադեմիայի սան է[4]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2016 թվականի փետրվարին։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 29-ին՝ Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 8-ին՝ Ղարաբաղի դեմ պատասխան խաղում՝ հանդիպման վերջնամասում հեռացվելով խաղադաշտից[7]։ 2017 թվականի հունվարի 14-ին նա երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[8]։ Հունվարի 21-ին՝ Կիևոյի դեմ խաղում իտալացին խփեց իր առաջին գոլը Սերիա A-ում[9]։ Նա գոլ հեղինակեց նաև հաջորդ՝ Ջենոայի դեմ խաղում[10]։ Ֆիորենտինայի առաջին թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում Կյեզան անցկացրեց 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ[11]։
2017-18 մրցաշրջանում իր առաջին գոլը Կյեզան խփեց սեպտեմբերի 16-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[12]։ Նոյեմբերի 19-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ փրկելով իր թիմին պարտությունից[13]։ 2018 թվականի փետրվարի 4-ին Կյեզան գոլ խփեց Բոլոնյայի դեմ խաղում՝ հաղթանակ պարգևելով Ֆիորենտինային[14]։ Ապրիլի 3-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում Կյեզան դուբլ հեղինակեց՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[15]։ Այս մրցաշրջանում Կյեզան մասնակցեց 38 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[16], ինչից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել խոշոր ակումբները, մասնավորապես՝ Լիվերպուլը[17][18][19], Մանչեսթեր Յունայթեդը[20][21][22], Մանչեսթեր Սիթին[23][24][25], Ռոման[26][27], Ինտերը[28][29][30], ինչպես նաև՝ Նապոլին[31], Չելսին[32] և Տոտենհեմը[33][34]։
Ֆիորենտինայի ավագի թևկապով Կյեզան առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի նոյեմբերի 25-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[35]։ Դեկտեմբերի 22-ին իտալացին խփեց Միլանի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[36][37]։ 2019 թվականի հունվարի 13-ին նա դուբլի հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Տորինոյի դեմ հանդիպման վերջին րոպեներին, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[38][39]։ Հունվարի 27-ին Կյեզան 2 գոլ խփեց Կիևոյի դեմ խաղում[40]։ Հունվարի 30-ին նա հեթ-տրիկ ձևակերպեց Իտալիայի գավաթի Ռոմայի դեմ խաղում՝ օգնելով Ֆիորենտինային հաղթել 7-1 հաշվով[41][42]։ Փետրվարի 27-ին Կյեզան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի Ատալանտայի դեմ խաղում[43][44]։ 2018-19 մրցաշրջանում նա անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[45]։
2019 թվականի սեպտեմբերի 22-ին Կյեզան 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ատալանտայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[46]։ Սեպտեմբերի 25-ին իտալացին գոլ խփեց Սամպդորիայի դեմ խաղում՝ օգնելով Ֆիորենտինային հաղթել 2-1 հաշվով[47]։ Սեպտեմբերի 29-ին նա գոլային փոխանցում տվեց Ֆրանկ Ռիբերիին և 11-մետրանոց հարված վաստակեց Միլանի դեմ խաղում[48][49]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյեզան ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականերում։ Իտալիայի Մ21 հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 23-ին՝ Լեհաստանի դեմ խաղում՝ այս խաղում գոլային փոխանցում տալով Լորենցո Պելեգրինիին[50][51]։ Հունիսին նա երիտասարդական հավաքականի հետ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[52][53], իսկ Իտալիան դուրս մնաց կիսաեզրափակչից[54]։ 2019 թվականին Կյեզան կրկին մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[55][56][57]՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով 3 գոլի հեղինակ[58], սակայն Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[59][60]։
Իտալիայի ազգային հավաքական Կյեզան առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտին՝ Անգլիայի և Արգենտինայի դեմ խաղերի համար[61][62][63][64]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 23-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Արգենտինայի դեմ ընկերական խաղում[65][66]։ Մարտի 27-ին՝ Անգլիայի դեմ խաղում նա գոլային փոխանցում տվեց Լորենցո Ինսինյեին, ով փրկեց Իտալիային պարտությունից[67]։ Իր առաջին գոլը Իտալիայի հավաքականի կազմում Կյեզան խփեց 2019 թվականի նոյեմբերի 18-ին՝ Հայաստանի դեմ խաղում[68][69]՝ այս խաղում դառնալով նաև 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Իտալիային հաղթել 9-1 հաշվով[70][71]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[72]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ֆիորենտինա | 2016–17 | Սերիա A | 27 | 3 | 2 | 0 | 5 | 1 | — | 34 | 4 | |
2017–18 | 36 | 6 | 2 | 0 | — | 38 | 6 | |||||
2018–19 | 37 | 6 | 4 | 6 | 41 | 12 | ||||||
2019–20 | 16 | 2 | 2 | 1 | 18 | 3 | ||||||
Ընդհանուր | 116 | 17 | 10 | 7 | 5 | 1 | 0 | 0 | 131 | 25 | ||
Կարիերայի ընդհանուր | 116 | 17 | 10 | 7 | 5 | 1 | 0 | 0 | 131 | 25 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[72]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 11 | 0 |
2019 | 6 | 1 |
Ընդհանուր | 17 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 18, 2019 | Ռենցո Բարբերա մարզադաշտ, Պալերմո, Իտալիա | Հայաստան | 8–0 | 9–1 | Եվրո 2020 Որակավորում |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ https://www.quirinale.it/elementi/59113
- ↑ «Italy - F. Chiesa - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ UEFA.com. «UEFA.com's weekly wonderkid: Federico Chiesa». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Juventus FC - ACF Fiorentina, Aug 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «ACF Fiorentina - Qarabag Agdam, Sep 29, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Qarabag Agdam - ACF Fiorentina, Dec 8, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «ViolaChannel - Chiesa signs new deal till 2021». en.violachannel.tv (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Chievo Verona - ACF Fiorentina, Jan 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «ACF Fiorentina - Genoa CFC, Jan 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Federico Chiesa | Football Stats | Fiorentina | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «ACF Fiorentina - Bologna FC 1909, Sep 16, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «SPAL 2013 - ACF Fiorentina, Nov 19, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Bologna FC 1909 - ACF Fiorentina, Feb 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Udinese Calcio - ACF Fiorentina, Apr 3, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Federico Chiesa | Football Stats | Fiorentina | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Reds told asking price for Federico Chiesa». Liverpool FC. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Burnton, Simon (2018 թ․ հունիսի 12). «Football transfer rumours: Liverpool eye £62m swoop for Federico Chiesa?». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Klopp reportedly ready to battle top clubs for Italian forward». This Is Anfield (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Liverpool told £62m will secure Nabil Fekir alternative ahead of Man Utd». Metro (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Sunderland, Tom. «Report: Manchester United Among Clubs in 'Bidding War' for Federico Chiesa». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Stokes, Aaron (2018 թ․ հունիսի 13). «Liverpool and Man Utd ready to chase £62m-rated winger Federico Chiesa». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Premier League trio told Serie A star will cost £62million». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Manchester United, Man City and Liverpool want Fiorentina wonderkid Federico Chiesa». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Di Marzio: Manchester City consider move for 20-year-old Italy international winger – City Watch» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Fiorentina rejected Roma bid for Federico Chiesa». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Roma, Napoli target Chiesa staying at Fiorentina | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Report Claims That Inter Are Chasing Fiorentina's Italian International Federico Chiesa». SI.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Fiorentina Keen To Hold On To Inter Target Federico Chiesa». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Inter Milan lead chase for Federico Chiesa - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Napoli, offerta shock per Chiesa, ma la Fiorentina fa muro - ITA Sport Press». ITA Sport Press (իտալերեն). 2018 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Chelsea and Tottenham target unlikely to leave Fiorentina». Playing for 90 (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Mondal, Subhankar. «Will reported Federico Chiesa price-tag scare off Tottenham, Liverpool?». Here Is The City (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Spurs join PSG and Juventus in hunt for £53m-rated Fiorentina ace Federico Chiesa». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Bologna FC 1909 - ACF Fiorentina, Nov 25, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «AC Milan - ACF Fiorentina, Dec 22, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «AC Milan 0 Fiorentina 1: Chiesa heaps more misery on Milan». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Torino FC - ACF Fiorentina, Jan 13, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Torino vs. Fiorentina - Football Match Summary - January 13, 2019». ESPN (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Chievo Verona - ACF Fiorentina, Jan 27, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «ACF Fiorentina - AS Roma, Jan 30, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Coppa: Fiorentina put seven past Roma! | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «ACF Fiorentina - Atalanta BC, Feb 27, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Fiorentina and Atalanta played out a six-goal thriller in the first leg of their Coppa Italia semi-final». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Federico Chiesa | Football Stats | Fiorentina | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Atalanta BC - ACF Fiorentina, Sep 22, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «ACF Fiorentina - UC Sampdoria, Sep 25, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «AC Milan - ACF Fiorentina, Sep 29, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Fiorentina condemned AC Milan to a third consecutive Serie A defeat with a comfortable 3-1 win at the San Siro». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Poland U21 - Italy U21, Mar 23, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Poland U21 vs Italy U21». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «U21: Italy squad for Euros named | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2017 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Italy squad for U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Parte l'avventura europea: Di Biagio ufficializza la lista dei 23 Azzurrini». www.figc.it. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ UEFA.com. «Italy - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Italy out of U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «France, Romania into semis at Euro U21 championships, hosts Italy out». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Italy squad for Argentina and England | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Associated (2018 թ․ մարտի 18). «Balotelli left out of Italy squad to face Argentina and England». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Italy Announce Squad For Argentina & England Friendlies, Several Stars Snubbed». Soccer Laduma. 2018 թ․ մարտի 19. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Di Biagio Announces Italy Squad For Argentina and England Friendlies | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Argentina - Italy, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Italy: Argentina defeat new Azzurri | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «England - Italy, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Italy - Armenia, Nov 18, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Italy recorded one of the biggest wins in their history as they completed their successful Euro 2020 qualifying campaign by thrashing Armenia 9-1». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Italy: Armenia annihilated 9-1! | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Mcmanus, Leigh (2019 թ․ նոյեմբերի 18). «Italy 9-1 Armenia: Hosts make light work of opponents». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 72,0 72,1 «Federico Chiesa». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կյեզայի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կյեզայի պաշտոնական Տվիտերի էջը
- Կյեզայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կյեզան transfermarkt-ում
- Կյեզան soccerbase.com-ում
- Կյեզան WhoScored.com կայքում
- Կյեզան Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2021-04-23 Wayback Machine
- Կյեզան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Կյեզա» հոդվածին։ |
|
|
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ջենովա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ