Կիևի պատկերասրահ
Կիևի պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կիև |
Վայր | Կիև |
Հասցե | вулиця Терещенківська, 9Tereshchenkivska Street? (9) |
Հիմնադրվել է | 1917[1] |
Տնօրեն | Յուրի Վակուլենկո |
Կայք | kmrm.com.ua(ռուս.), kmrm.com.ua/ukr.html(ուկր.) և kmrm.com.ua/eng.html(անգլ.) |
![]() | |
![]() |
«Կիևի պատկերասրահ» ազգային թանգարան (ուկրաիներեն՝ Національний музей «Київська картинна галерея»), գեղարվեստի թանգարան Կիևում՝ Տերեշչենկովսկայա փողոց, 9 հասցեում։ Մինչև 2017 թվականի մարտը թանգարանը կոչվել է Կիևի ռուսական արվեստի թանգարան[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական արվեստի պատկերասրահը հիմնադրվել է 1922 թվականին ազգայնացված մասնավոր հավաքածուների հիման վրա, որի համար հիմք է հանդիսացել Տերեշչենկո ընտանիքի հավաքածուն։ 1934 թվականին պատկերասրահը ստացել է թանգարանի կարգավիճակ։
Թանգարանում գործում են հին ռուսական, 18-19-րդ դարերի և խորհրդային արվեստի բաժիններ, որտեղ ներկայացված են գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, գեղարվեստական արհեստներ։ Գործում են ավելի քան 30 սրահներ, հավաքածուն ներկայացնում է ավելի քան 12 հազար արվեստի գործեր։
Արվեստի ամենահին գործերից են նախամոնղոլական շրջանի «Բորիս և Գլեբ» սրբապատկերը, հուշարձան, որը ստեղծվել է Նովգորոդում, 12-րդ դարի վերջին - 13-րդ դարի առաջին կեսին[3]։ Նախախորհրդային դարաշրջանի ռուսական արվեստի գործերից ներկայացված են Դմիտրի Լևիցկու, Վասիլի Տրոպինինի, Վալենտին Սերովի, Վասիլի Պերովի, Վլադիմիր Մակովսկու, Վիկտոր Վասնեցովի, Իլյա Ռեպինի, Մարկ Անտոկոլսկու, Վասիլի Վերեշչագինի, Միխայիլ Վրուբելի, Նիկոլայ Գեի , Իվան Շիշկինի, Արխիպ Կուինջիի, Նիկոլայ Յարոշենկոյի («Ուսանողուհին») կտավները։
Խորհրդային արվեստը ներկայացված է նկարիչներ Բորիս Իոգանսոնի, Սերգեյ Գերասիմովի, Բորիս Ռյաուզովի, Սեմյոն Չույկովի, Դուրդի Բայրամովի, քանդակագործներ Իվան Շադրի, Սերգեյ Կոլցովի գործերով։
Թանգարանի շինությունը մինչև 1880 թվականը եղել է դաստակերտ՝ մեկ հարկանի տնով։ 1882 թվականին Վիկտոր Շրյոթերի նախագծով ճարտարապետ Վլադիմի Նիկոլաևը կառուցել է երկրորդ հարկը և ընդլայնել կալվածքը դեպի խորքը։ Ներքին հարդարման աշխատանքներն իրականացրել է ճարտարապետ Ֆ. Մելցերը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
13-րդ դարի սրբապատկեր «Բորիս և Գլեբ»
-
Նիկոլայ Յարոշենկո, «Ուսանողուհին», 1883
-
Իվան Լազարևի կիսանդրին
-
Դավիթ Շտերենբերգ, «Փարիզի ծայրամասերը», 1909
-
Ալեքսեյ Սավրասով, «Վաղ գարուն», 1880-ականներ
-
Վիկտոր Վասնեցով, «Անդրաշխարհի երեք արքայադուստրերը», 1884
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Киевский национальный музей русского искусства в Киеве
- ↑ «В Киеве переименовали Музей русского искусства». «Русская весна» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ Членова Л. Г. Древнерусская икона XIII в. "Борис и Глеб" из Киевского музея русского искусства(ռուս.) // Восточноевропейский археологический журнал : научный журнал. — К.: Институт памятникоохранных исследований при участии Института археологии НАН Украины, 2002. — № 3(16).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2022-02-08 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիևի պատկերասրահ» հոդվածին։ |