Բորիս Իոգանսոն
Բորիս Իոգանսոն ռուս.՝ Борис Владимирович Иогансон | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 13 (25), 1893[1][2][3] |
| Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][3] |
| Վախճանվել է | փետրվարի 25, 1973[1][5][6][…] (79 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
| Մասնագիտություն | նկարիչ, քաղաքական գործիչ, գրող և արվեստագետ |
| Ոճ | սոցիալիստական ռեալիզմ |
| Աշակերտներ | Viktor Antonovich Apanovich?, Q12082339?, Q113371062?, Mykola Varennia? և Q115945741? |
| Պարգևներ | |
| Պաշտոն | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
| Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Զավակներ | Q4202626? |
Բորիս Վլադիմիրովիչ Իոգանսոն (ռուս.՝ Борис Владимирович Иогансон, հուլիսի 13 (25), 1893[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][3] - փետրվարի 25, 1973[1][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), խորհրդային նկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1943 թ.), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947, 1953-1958 թվականներին՝ փոխնախագահ, 1958-1962 թվականներին՝ նախագահ)։ ԽՍՀՄ նկարիչների միության վարչության առաջին քարտուղար (1965-1968 թթ.)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1968 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1912-1918 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։
1962 թվականից՝ «Искусство стран и народов мира» («Իսկուսստվո ստրան ի նարոդով միրա») հանրագիտարանի գլխավոր խմբագիր։
1920-ական թվականների ստեղծագործություններում պատկերել է խորհրդային երկրի առօրյան («Խորհրդային դատարան», 1928 թ., Տրետյակովյան պատկերասրահ)։
1930-ական թվականներին ստեղծել է պատմահեղափոխական թեմայով նկարներ («Կոմունիստների հարցաքննումը», 1933 թ., «Ուրալի հին գործարանում», 1937 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941 թ., երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ)։
1950 թվականին համահեղինակների հետ նկարել է «Վ. Ի. Լենինի ելույթը կոմերիտմիության 3-րդ համագումարում» (Տրետյակովյան պատկերասրահ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ.)։
Բորիս Իոգանսոնի մոտ ուսանել են նկարիչներ Ա. Պապյանը, Մ. Ավետիսյանը, Ք. Վարդանյանը, Հ. Մինասյանը և ուրիշներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- 1 2 3 4 5 6 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- 1 2 Иогансон Борис Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1993.
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Իոգանսոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 377)։ |
- Հուլիսի 25 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 25 մահեր
- 1973 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուսներ շվեդական սերմամբ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուս նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Ռուս քաղաքական գործիչներ