Jump to content

Կիլիկյան Հայաստանի քաղաքների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքները Կիլիկիայում. շագանակագույն = հայկական, այսինքն՝ որպես քաղաք հիմնված է հայերի կողմից

Կիլիկիայի Հայկական Թագավորության տիրապետությունը Դաշտային Կիլիկիայի բերրի և ռազմավարական տեսակետից մեծ արժեք ունեցող հարթավայրերի նկատմամբ պահպանելու համար կարևորագույն դեր էին խաղում Տավրոսի լեռների, ինչպես նաև Անտիտավրոսի Ամանոս կամ Սև լեռների վրա վեր խոյացող ամրոցներն ու բերդաքաղաքները, ինչպես նաև հարթավայրերում կառուցված պարսպապատ քաղաքները։ Բյուզանդիայի տիրապետության ժամանակ Կիլիկիայի խոշորագույն քաղաքները և վարչական կենտրոնները Տարսոնը և Անարզաբան էին, որոնց ծագումը հասնում էր մինչև հեթիթների կայսրության գրեթե նախապատմական ժամանակաշրջանը։

Ստորև թվարկված են Կիլիկյան Հայաստանի բերդաքաղաքներն ու քաղաքները։

Կիլիկիո հին մայրաքաղաք Սսի պատկերը
Տարսոն․ Կլեոպատրայի դարպասը
Ռուբինյանների մայրաքաղաքներից մեկի՝ Անարզաբա կամ Անավարզա քաղաքի ավերակները
  1. Ամուդա կամ Ամուտա՝ Անարզաբայից հարավ, ներկայիս Գյոքչեդամ, Gökçedam քաղաքը,
  2. Ասգուրաս կամ Ասկուրաս՝ Կիլիկյան Դարպասներից հյուսիս, Նանաթանայելների իշխանական տոհմի սեփականությունը,
  3. Ացգիտ, Ազգիտ կամ Ածկիտ, Վահկա և Սարվանդիքար բերդերի մերձակայքում,
  4. Պաղրաս Լևոն I արքայի օրոք, Տաճարական ասպետների միաբանությունից խլված,
  5. Բարբարոն կամ Պապեռոն, Կիլիկյան Դարպասներից հարավ, Հեթումյանների տիրույթը,
  6. Բոդրում (Հիերապոլիս Կաստաբալա), Սրվանդիքարից հյուսիս-արևմուտք, Օսմակյան կայսրության Կեսմեբուրուն գավառ,
  7. Կապան, սահմանային բերդ և լեռնանցք Կիլիկիայում, Զեյթունից հարավ-արևմուտք, Ֆռնուզ և Աստվածաշեն լեռների միջև։ Կապանը պաշտպանում էր Դաշտային Կիլիկիայի մատույցները։
  8. Կոպիտառ/Կոսիտար, Սիս քաղաքից հյուսիս, Ռուբինյանների տիրույթ, 1091 թվականից,
  9. Գյոքվելիօղլու կալեսի Ադանայի նահանգի Յուրեղիր բնակավայրի մոտ,
  10. Սելևկիայի միջնաբերդ՝ Գուրմարդիաս կամ Սելևկիա (Սիլիֆկե) քաղաքի մոտ,
  11. Համուս, բյուզանդական նահանգապետ Անդրոնիկոսի նստավայրը,
  12. Հարունիա, 1236 թվականին՝ Տևտոնական միաբանությունն էր տիրում,
  13. Հռոմկլա (Ռում կալա, Ռանկուլատ) Եփրատ գետի ափին, Հայոց Կաթողիկոսի նստավայրը,
  14. Բերդաքաղաքն Կիբիստրա (Էրեգլի), Պանտալեոնի (Mandale) նստավայրը. Թորոս II Ռուբինյանի օրոք՝ հարձակման ենթարկվեց,
  15. Կոռիկոս բերդաքաղաք մերձակա ծովային բերդով, Կուսաբերդ կամ Կիզկալեսի,
  16. Լամբրոն/Նամրուն-Հեթումյանների տիրույթը Տավրոսի լեռներում՝ Կիլիկյան Դարպասների մերձակայքում,
  17. Մամուրե կալեսի, մերձ Անամուր քաղաքին, հիմնվախ հռոմեացիների կողմից,
  18. Նորբերդ կամ Թոքմար կալեսի, մերձ Սելևկիա քաղաքին, 1210 թվականին պատկանում էր Հիվանդախնամ ասպետների միաբանությանը,
  19. Բարձրբերդ, Սիս քաղաքից հյուսիս-արևելք, Ռուբինյանների գահանիստը Թորոս II իշխանի օրոք,
  20. Սարվանդիքար Ամանոս լեռներում, Ամանոսյան Դարպասների հսկող բերդերից,
  21. Տաճիկքար,
  22. Թիլ Համտուն Թոփրաքքալե բնակավայրի մերձակայքում,
  23. Վահկա, Գյոքսու կամ Սեյհան / հին անունը՝ Կոքսոն, Անտիտավրոս լեռներում, Սիս քաղաքից դեպի հյուսիս՝ դեպի Ադանա գնացող ճանապարհի՝ լեռնանցքի մոտ,այժմ թրքերեն-Feke,
  24. Ադանա, Ռուբինյանների տոհմական գահանիստը 1091 թվականին,
  25. Յըլանկալե, Օձաբերդ, Սիս քաղաքից դեպի հարավ-արևմուտք։
  • Միջնադարյան Կիլիկյան Հայաստանի իշխանապետությունում, ապա՝ նրան փոխարինած Կիլիկիայի Հայկական Թագավորությունում քաղաքային կյանքի 11-13-րդ դարերի վերելքը կապված էր հայերի կողմից աստիճանաբար յուրացված ու նրանց ռազմաքաղաքական տիրապետության ներքո անցած այս երկրամասում ինքնիշխան հայկական պետության ստեղծման հետ։ Բուն Հայաստանի քաղաքային բնակչության մաս կազմող հազարավոր արհեստավորներն ու առևտրականները զանգվածաբար տեղափոխվեցին Միջերկրական ծովի ափերին գտնվող այս բերրի ու հարուստ երկրամաս։ Կիլիկիայում քաղաքային կյանքի զարգացման վրա որոշակիորեն ներազդեցին նաև խաչակրաց արշավանքները, որոնք առհասարակ Ասիայի և Եվրոպայի բազմաբնույթ հարաբերությունների, մասնավորապես առևտրի ու տնտեսության բնագավառներում կապերի շատ մեծ ակտիվացման խթան հանդիսացան[1]։
  • Սկզբնական շրջանում Կիլիկյան Հայաստանի կարևորագույն քաղաքները հետևյալներն էին. Սիսը, Տարսոնը, Ադանան, Մամեստիան, Անարզաբան[2][3][4]։ Սկզբնական շրջանում դրանք ամրոցներ և բերդաքաղաքներ էին և ավելի շատ ռազմական դեր էին խաղում, քան տնտեսական։ Դրանք չափազանց մեծ՝ կենսական դեր էին խաղում երկրի տնտեսական և քաղաքական կյանքում[2]։ Քաղաքները թագավորական իշխանության ամուր հենակետերն էին, հայկական պետականության տնտեսական, քաղաքական ու ռազմական հենասյունները։
  • Հետագայում վերոհիշյալ կարևորագույն քաղաքներին ավելացան նաև Այասը, Սելևկիան, Կոռիկոսը[5]։

Կիլիկիայում քաղաք հիմնելը թագավորի մենաշնորհն էր[5][6]։

  • Հայոց Կիլիկիայի քաղաքների մեջ՝ վարչաքաղաքական և մշակութային կենտրոնի իր դերով առանձնանում էր քաղաքամայր Սիսը։ Հայոց թագավորության գոյության ժամանաշրջանում ամբողջ հայության կողմից՝ Մեծ Հայքում, Փոքր Հայքում, թե այլուր, Սիսը դիտվում էր որպես համահայկական կենտրոն[5][7]։
  • Արտաքին և ներքին առևտրի, արհեստագործության զարգացման տեսակետից Կիլիկիայի ամենանշանավոր քաղաքն Այասն էր[8], որը եվրոպացիներն անվանում էին ՛՛նավահանգիստ թագավորին հայոց՛՛։[5] Տարանցիկ առևտրից հայկական թագավորությունը մեծ եկամուտներ էր ստանում[9]։
  • Կիլիկյան Հայաստանի քաղաքային բնակչությունը բազմազգ էր։ Հայերից բացի, այդտեղ ապրում էին նաև հույներ, ասորիներ, հրեաներ և այլք[10]։
  • Ինչպես միջնադարի մյուս հասարակություններում, Կիլիկիայի Հայկական Թագավորությունում ևս արհեստավորներն ավելի արտոնյալ կարգավիճակում էին, քան գեղջուկները[11]։
  • Կիլիկիայի Հայկական Թագավորությունում քաղաքը ոչ միայն վարչատնտեսական, այլև ռազմական միավոր էր, քանի որ քաղաքային բնակչության որոշ մասը զինծառայություն էր կատարում[12]։
  • Տաճարական ասպետների միաբանության ամրոցների ցանկ
  • Թուրքիայի քաղաքների և ամրոցների ցանկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բոռնազյան Ս., Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կիլիկյան հայկական պետությունում XII-XIV դարերում, Երևան, 1973, էջ 261-264
  2. 2,0 2,1 Հայոց պատմություն, հատոր II, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 326
  3. Edwards R., The fortifications of the Armenian Cilicia, Dumbarton Oaks Library and Collection, Washington D.C., 1987
  4. Յովհաննիսեան Մ., Հայկական Կիլիկիոյ բերդերն ու բերդաքաղաքները, Վենետիկ, 1988
  5. 5,0 5,1 5,2 5,3 Հայոց պատմություն, հատոր II, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 428
  6. Սմբատ Սպարապետ, Դատաստանագիրք, հավաքական տեքստը, ռուսերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Ա.Գ.Գալստյանի, Երևան, 1958, էջ 9
  7. Բոռնազյան Ս., Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կիլիկյան հայկական պետությունում XII-XIV դարերում, Երևան, 1973, էջ 83
  8. Ճեվահիրճյան Մ., Այաս նավահանգիստ-քաղաքը Կիլիկիայում, Պատմաբանասիրական հանդես, 1973, թիվ 1, էջ 97-110
  9. Եղիայան Բ., Կիլիկիոյ Հայոց թագաւորութեան երէք դարերը (1070-1375), Երևան, 1994, էջ 97
  10. Հայոց պատմություն, հատոր II, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 429
  11. Սմբատ Սպարապետ, Դատաստանագիրք, հավաքական տեքստը, ռուսերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Ա.Գ.Գալստյանի, Երևան, 1958, էջ 14
  12. Recuil des historiens des croisades. Documents arméniens, t. I, Paris, 1869, էջ 661

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • G. R. Youngs: Three Cilician castles. Anatolian Studies 15 (1965) S. 113-134.
  • Robert W. Edwards: The fortifications of Armenian Cilicia. Washington, DC, Dumbarton Oaks 1987. (Dumbarton Oaks studies 23) ISBN 0-88402-163-7
  • Kristian Molin: Unknown crusader castles. London, Hambledon and London 2001. ISBN 1-85285-261-5