Անտիտավրոս
Անտիտավրոս | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Կայսերիի մարզ |
Մասն է | Aladağlar National Park? |
Նյութ | նստվածքային ապար |
Լեռնաշղթա | Տավրոսյան լեռնահամակարգ և Կենտրոնական Տավրոս |
Բարձրություն (ԲԾՄ) | 3080 մետր |
Երկարություն | 60 կմ |
Մակերես | 550 կմ² |
Մեծագույն գագաթ | Kızılkaya? և Դեմիրքազըք |
Անտիտավրոս[2], (անգլ.՝ Anti-Taurus, հուն․՝ Αντίταυρος), լեռներ Թուրքիայում, Կենտրոնական Տավրոսի հյուսիսարևելյան մասը։ Անտիտավրոսի ամենաբարձր լեռնաշղթաներն են.
- հյուսիս-արևմուտքում՝ Բեյդաղը (մինչև 3054 մ)
- հարավ-արևմուտքում՝ Բինբողան (մինչև 2830 մ), որոնք զուգահեռ են իրար և բաժանվում են Սեյխան գետի իջվածքային հովտով։
Կազմված են նստվածքային և հրաբխածին ապարներից։
Անտիտավրոսի լեոնաճյուղերը, դեպի հյուսիս արևելք ցածրանալով, օղակում են Ուզուն-Յայլայի սարավանդը, ապա, բարձրանալով, միանում Ներքին Տավրոսի արմևմտյան մասը կազմող Էրզնկայի լեռնահանգույցին։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսահայաց լանջերում և գոգհովիտներում կլիման ցամաքային է, հարավահայաց լանջերում՝ բարեխառն։ Տեղումները՝ 400—900 մմ։ Տարածված են կիսաանապատային գիպսատար գորշահողեր (Սեբաստիայի գոգհովիտ), գորշ տափաստանային և լեռնատափաստանային (Ուզուն-Յայլայի սարավանդ), շագանակագույն (հյուսիսային լանջ), լեռնատափաստանային (հարավային լանջ) և ալպյան լեռնամարգագետնային հողերը։
Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտիտավրոսի հարավային մասում գերակշռում են կիլիկյան բրգաձև սոճին, սև սոճին, արևելյան եղևնին, հյուսիսային մասում՝ չորասեր սաղարթավորները, ցածրադիր լանջերում՝ չորասեր նոսր անտառնրն ու ֆրիգանան, գոգհովիտներում՝ օշինդրային կիսաանապատը, սարավանդներում՝ փետրախոտային տափաստանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп.. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 34. — 592 с. — ISBN 5-85270-057-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Аладаглар в Энциклопедии живых приключений
- Карта-схема массива Аладаглар
- Город Яхьяллы, в окрестностях которого находятся водопады
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 454)։ ![]() |