Համուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համուս
ՏեղագրությունԱմանոսյան լեռներ
Կիլիկիայի հայկական թագավորություն Կիլիկյան Հայաստան
ԿառուցողԲյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
Ընթացիկ վիճակԲերդերի ավերակներ
Կապված անձինքՍտեփանե Ռուբինյան
ՃակատամարտերՊաշարում մամլուքների կողմից

Համուս, բերդ Կիլիկյան Հայաստանում, Ամանոսյան (Սև) լեռների շրջանում, Թիլ Համդունի և Սարվանդիքարի միջև, բարձր ժայռի վրա։ Սմբատ Սպարապետը 11-րդ դարում հիշատակում է «Պարոն Արեգ տէր Համուսայի»։ 12-րդ դարի առաջին կեսին Համուսը գրավել են բյուզանդացիները։ 1165 թվականի օգոստոսին Համուսի հույն դուկը, բերդի ստորոտում գտնվող Սոսյաց անտառում խնջույքի հրավիրելով Թորոս Բ-ի եղբայր Ստեփանեին, դավադրաբար հեղձամահ է արել եռացրած ջրով լեցուն կաթսայում. այդ առիթով հայկական զորքերը կոտորել են հույներին և ազատագրել Համուսը։ 1259 թվականին Համուսի բերդատեր է հիշվում Սմբատ Սպարապետի փեսան՝ իշխան Վահրամը։ 1266 թ.-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը պաշարել են Համուսը, բայց գրավել չեն կարողացել։ 1269 թվականին ավերվել է երկրաշարժից։ Մինչև 20-րդ դարի սկիզբը, Համուսի շրջակայքի հայերը Սոսյաց անտառի աղբյուրի մոտ, ամեն տարի Զատկի տոնի 2-րդ օրը (մեռելոց) նշել են Ստեփանեի եղերական մահվան հիշատակը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 120