Կիլիկիա (հրատարակչություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիլիկիա
Տեսակհրատարակչություն
Հիմնադրված է1992
ՎայրՀալեպ

«Կիլիկիա», հրատարակչություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմադրվել է 1992 թվականին Հալեպում։ Հիմադիր-տնօրեն՝ Մաթիկ (Մաթևոս) Էպլիղաթյան։

Տպագրել է հայ դասական և ժամանակակից հեղինակների (Հ. Պարոնյան, Հ. Թումանյան, Րաֆֆի, Ե. Օտյան, Վ. Սարոյան, Գ. Զոհրապ, Ա. Արփիարյան, Վ. Թոթովենց, Արամ Հայկազ, Մուշեղ Իշխան, Համաստեղ, Ա. Ծառուկան և ուրիշներ) ստեղծագործություններ, մանկական պատկերազարդ (խավաքարտե էջերով) գրքեր, կրոնական երկեր, բառարաններ, դասագրքեր, քարտեզներ և այլն, նաև այլալեզու գրքեր (շուրջ 200 անուն)։

«Կիլիկիայի» մի շարք արժեքավոր գրքեր հրատարակել է Գալուստ Կյուլպեն­կյան հիմարկության հայկական բաժանմունքի հովանավորությամբ (Ա. Սյուրմեյանի «Պատմութիւն Հալէպի հայոց» (հ. Ա–Գ, 2002) աշխատությունը, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի գրաբար և աշխարհաբար հրատարակությունները (2003), Հ. Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանը» (հ. 1–5, 2006), Թեոդիկի «Տիպ ու տառ» (2012) աշխատությունը, «Ամենուն տարեցոյցը» (հ. Ա–Բ, 2006) և այլն)։

Գործել է մինչև 2012 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։