Կիկի Պալմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կեկե Պալմերից)
Jump to navigation Jump to search
Կիկի Պալմեր
Lauren Keyana Palmer
Keke Palmer by Gage Skidmore.jpg
Ծնվել է26 օգոստոս, 1993
ԾննդավայրՀարվի, Իլինոյս
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունդերասանուհի
երգչուհի
Գործունեություն2002- առ այժմ
Կայքkekepalmer.com
Keke Palmer Վիքիպահեստում

Լորեն Կեյանա «Կիկի» Պալմեր (անգլ.՝ Lauren Keyana "Keke" Palmer, 26 օգոստոս, 1993, Հարվի, Իլինոյս, ԱՄՆ) ամերիկացի դերասանուհի, երգչուհի, երգահան, հաղորդավար և հեռուստատեսային անհատականություն: Պալմերը մեծացել է Ռոբինսում, Իլինոյս: Ֆիլմի դեբյուտից հետո, Պալմերն ընտանիքի հետ տեղափոխվեց Կալիֆորնիա՝ իր կարիերան շարունակելու համար: 2007 թվականի սեպտեմբերի 18-ին լույս տեսավ Պալմերի առաջին ալբոմը՝ «So Uncool»-ը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի երգչուհի լինելուց՝ Պալմերը հայտնի է նաև որպես դերասանուհի: Նրա դեբյուտը տեղի է ունեցել 2004 թվականին Barbershop 2: Back in Business ֆիլմում և հանրաճանաչության հասել 2006 թվականի «Akeelah and the Bee»-ում կատարած դերի շնորհիվ: Ինչպես նաև Պալմերը կատարել է գլխավոր դերեր «The Longshots» (2008) և «Shrink» (2009) ֆիլմերում: 2012 թվականին Պալմերը նկարահանվել է 4 ֆիլմում՝ «Joyful Noise», «Winx Club: The Secret of the Lost Kingdom», «Ice Age: Continental Drift» և «Virgin Mary»: Բացի ֆիլմերից՝ Պալմերը նաև նկարահվել է «Knights of the South Bronx» (2005), «Jump In!» (2007) և «Rags» (2012) հեռուստատեսական ֆիլմերում: Պալմերը նաև ունի բազմաթիվ հեռուստատեսային դերեր, ներառյալ՝ Nickelodeonսիթքոմ «Թրու Ջեքսոն»-ը: Պալմերը վաստակեց 20,000 դոլար «Թրու Ջեքսոն»-ի մեկ դրվագի համար, որը նրան դարձրեց հեռուստատեսության ամենաշատ վճարվող մանուկ աստղերից 4-րդը[1]: Ներկայումս Պալմերը նկարահանվում է «Ճիչերի թագուհիները» ամերիկական հեռուստասերիալում, որի պրեմիերան տեղի է ունեցել Fox Network-ում, 2015 թվականի սեպտեմբերի 22-ին[2]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելմերը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 26-ին[3], Հարվիում՝ Շերոն և Լարրի Պալմերների ընտանիքում: Դեռ մանկուց նա սիրեց երաժշտությունը և դերասանական խաղը: 5 տարեկան հասակում նա սկսեց երգել եկեղեցական երգչախմբում՝ կատարելով «Հիսուսն ինձ սիրում է» երգը[3]: Մեկ տարի անց, Պալմերն արդեն ստացավ իր առաջին սոլո դերը մանկական պիեսներից մեկում: Չնայաժ Պալմերի իրական կիրքը երաժշտությունն է, նա մեծ հաջողությունների հասավ դերասանական ասպարեզում: Պրոդյուսերները, նկատելով տաղանդավոր աղջկան, նրա ծնողներին համոզեցին տեղափոխվել Կալիֆոռնիա, որպեսզի Կիկին կարողանա մասնակցի տարբեր քասթինգների:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության սկիզբ (2002-2006)[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին, նա ստացավ իր առաջին դերը «Barbershop 2: Back in Business» ֆիլմում, որտեղ նա կատարեց ամերիկացի ռեփեր և դերասանուհի Քուին Լաթիֆայի զարմուհու դերը: Ֆիլմում նկարահանվելուց հետո՝ Պալմերն ընտանիքի հետ տեղափոխվեց Կալիֆոռնիա, որպեսզի շարունակի դերասանական կարիերան[3]: Այնուհետև նա շարունակեց իր երաժշտական կարիերան: 2003 թվականին նա մասնակցեց American Juniors, the American Idol հեռուստաշոուներին, բայց նրա լսումների տեսագրությունը մոնտաժվեց և այդ տարի շոուն չեղարկվեց: 2005 թվականին Պալմերը գործարք ստորագրեց Atlantic Records-ի հետ: Նրա դեբյուտային երգը՝ "All My Girlz"-ը, «Akeelah and the Bee»-ի սաունդթրեքերից է: 2005 թվականին Պալմերը նկարահանվեց «Knights of the South Bronx» հեռուստատեսական ֆիլմում: Այդ նույն թվականին նա գործարք կնքեց Disney Channel-ի հետ՝ «Keke & Jamal» շոուն ցուցադրելու համար: Սակայն շոուի առաջին դրվագը չհեռարձակվեց և Պալմերը լքեց ալիքը: 2006 թվականի նոյեմբերի 18-ին, Պալմերը ելույթ ունեցավ Կալիֆոռնիայի Կարսոն քաղաքի Home Depot Center-ում, որը դարձավ հազարավոր մարդկանց առջև կատարած իր առաջին ելույթը: Որպես Disney-ի հետ կնքած պայմանագրի մաս՝ Պալմերը երգեց "It's My Turn Now" և "Jumpin'" երգերը, որոնք հայտնվեցին «Jump In!»-ի սաունդթրեքերի շարքում: 2006 թվականին նա նկարահանվեց Լուդաքրիսի և Մերի Ջեյ Բլայջի "Runaway Love" երգի տեսահոլովակում՝ մարմնավորելով 11-ամյա հղի աղջկա: Այդ նույն թվականին, Պալմերը թողարկեց "Tonight" երգը: Բացի երաժշտական կարիերայից՝ Պալմերը գլխավոր դեր կատարեց «Akeelah and the Bee» (2006) ֆիլմում: Ինչպես նաև նա երկրորդական դեր կատարեց «Madea's Family Reunion» (2006) ֆիլմում[4]:

Թրու Ջեքսոն և երաժշտություն (2007-2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալմերը 2008 թվականի մարտին

2007 թվականին Պալմերը նկարահանվեց բազմաթիվ ֆիլմերում: Նա երկրորդական դեր կատարեց «Cleaner» թրիլերում[5]: Ինչպես նաև Պալմերը գլխավոր դեր կատարեց Jump In! հեռուստատեսական ֆիլմում: Պալմերը նաև նկարահանվեց 2 հեռուստածրագրերում՝ «Tyler Perry's House of Payne» և «Just Jordan»: Պալմերի դեբյուտային ալբոմ So Uncool-ը թողարկվեց 2007 թվականի սեպտեմբերի 18-ին: Ալբոմը չհայտնվեց Billboard 200-ի աղյուսակում, բայց փոխարենը հայտնվեց 85-րդ հորիզոնականում the R&B chart աղյուսակում: Ալբոմը նախորդեց «Keep It Movin» սինգլին: 2008 թվականին Պալմերը նկարահանվեց Nickelodeon-ի սիթքոմ «Թրու Ջեքսոն»-ում: Պալմերը վաստակեց 20,000 դոլար «Թրու Ջեքսոն»-ի մեկ դրվագի համար, որը նրան դարձրեց հեռուստատեսության ամենաշատ վճարվող մանուկ աստղերից 4-րդը[6]: 2009 թվականին Պալմերը Shrink ֆիլմում կատարեց Ջեմմա անունով բուժվող հիվանդի դերը, որը ավագ դպրոցի աշակերտ է, և պետք է այցելի թերապևտի իր ձեռքը ապակուց վնասվելուց հետո: 2010 թվականին Պելմերը գործարք ստորագրեց Interscope Records-ի հետ և սկսեց աշխատել ալբոմի վրա[7]: 2011 թվականի հարցազրույցում Պալմերը հայտարարեց, որ ալբոմն ավարտված և վերջնական ամփոփման ընթացքի մեջ է: Համանուն ալբոմը R&B/հիփ հոփի և փոփի խառնուրդ է: Պրոդյուսերների և գրողների մեջ են մտնում Լուկաս Սեկոնը և Լիլ Էդին: Պալմերի առաջին «Awaken» ալբոմը թողարկվեց 2011 թվականի հունվարին: Ալբոմը պաշտոնապես լույս տեսավ 2011 թվականի հունվարի 11-ին[8]: Առաջին և միակ սինգլը "The One You Call"-ն է[9]: Սինգլի պրեմիերան տեղի ունեցավ Պալմերի ՅուԹյուբի և iTunes-ի պաշտոնական կայքերում: 2011 թվականին Պալմերն ավարտեց Թրու Ջեքսոն շոուն: 2012 թվականին Պալմերը նկարահանվեց 2012 թվականին թողարկված «Joyful Noise» ֆիլմում: Ինչպես նաև նա նկարահանվեց Nickelodeon-ի երաժշտական ֆիլմ «Rags»-ում, և կրկնօրինակեց Ice Age: Continental Drift և Winx Club մուլտֆիլմներում[10]: 2012 թվականին, ալբոմի վերաբերյալ Պալմերը ասաց. «Անշուշտ դա առաջխաղացում է: What you would think I'd sound like at my age is what it is. Ես կարող եմ ասել, որ դա ռեկորդային ցուցանիշ է, իսկապես իմ սեփական: Ես այնտեղ էի սկզբից մինչև վերջ: Դա եղել է իմ լիարժեք վերահսկողության տակ և ցույց է տալիս, թե ով եմ ես»[11]: 2012 թվականի հուլիսին Պալմերը թողարկեց "You Got Me" երգը՝ Քևին Մակքոլի ներկայությամբ: Երգի տեսահոլովակը թողարկվեց 2012 թվականի հուլիսի 11-ին[12]: Ինչպես նաև Պալմերը հայտարարեց նոր սինգլի՝ "Dance Alone"-ի մասին: Պալմերը թողարկեց համանուն «Keke Palmer» ալբոմը 2012 թվականի հոկտեմբերի 1-ին: Այն ներառում է իր նոր երգեր "You Got Me" և "Dance Alone"[13]: Սկսած թողարկումից՝ ալբոմն ունի ավելի քան 35.000 ներբեռնումներ[14]:

2013- ներկա ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալմերը Սան Դիեգոյի Comic-Con International-ին, 2015 թվական.

2013 թվականին, Պալմերը TLC-ի VH1-կենսագրական ֆիլմ CrazySexyCool: The TLC Story-ում կատարեց Ռոզոնդա «Չիլլի» Թոմասի դերը[15]: Ֆիլմն ավարտվեց 2013 թվականի ապրիլին և հեռարձակվեց հոկտեմբերին, VH1 ալիքով[16]: Մայիսի 16-ին Պալմերն իր ներկայությունով թողարկեց Ալիշա Քիզի «If I Ain't Got You» երգի քավեր տարբերակի տեսահոլովակը[17]: Ինչպես նաև նա 90210 հեռուստասերիալի 4 դրվագներում կատարել է Էլիզաբեթ Հարվուդի դերը: Պալմերը նկարահանվեց «Animal» սարսափ ֆիլմում: Ինչպես նաև Պալմերը ձայնագրեց համանուն «Animal» երգը:

2014 թվականի ապրիլի 21-ին հայտարարվեց, որ Պալմերը BET-ում վարում էր իր շոուն՝ Just Keke-ն: Շոուի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 30-ին և հեռարձակվել է երկուշաբթի-ուրբաթ օրերին 17:00-ին[18]: 2014 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ Կիկին առաջին աֆրոամերիկացին է, ով Broadway-ում խաղացել է մոխրոտիկի դերը, 2014 թվականի սեպտեմբերին[19]: Նա իր առաջին շոուն ներկայացրեց 2014 թվականի սեպտեմբերի 9-ին, իսկ վերջինը՝ 2015 թվականի հունվարի 4-ին[20]: 2015 թվականի հունվարին Պալմերը դարձավ Fox-ի «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից մեկը[21]: 2015 թվականի օգոստոսի 21-ին, Պալմերը հայտարարեց Universal Music Group's Island Records-ի գործարքի մասին[22][23][24]: Լեյբլի առաջին սինգլը եղել է «I Don't Belong to You»-ն, որը թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 25-ին: 2015 թվականին հայտարարվեց, որ Պալմերը կմիանա «Grease: Live»-ին, որը հեռարձակվեց 2016 թվականի հունվարի 31-ին: 2016 թվականի մարտի 4-ին թողարկվեց նրա «Enemiez» սինգլը երգիչ Ջերեմայի հետ համագործակցությամբ:

2016 թվականի հունիսի 26-ին, Պալմերը թողարկեց անցյալում չթողարկված ալբոմը, երբ նա 16 տարեկան էր, որն անվանեց Waited to Exhale-ի: Ալբոմը ձայնագրվում էր նրա կյանքի մութ տարիներին, երբ երգի հեղինակները հավատ չունեին իր հանդեպ[25]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2005 Young Artist Award Կինոյի լավագույն ներկայացում The Wool Cap Առաջադրված
Screen Actors Guild Awards Դերասանուհու կողմից հիանալի ներկայացում
NAACP Image Awards Մինի սերիալում, կինոյում լավագույն դերասանուհի Հաղթանակ
2006 Chicago Film Critics Association Awards Ամենախոստումնալից դերասան Akeelah and the Bee
Black Movie Awards Գլխավոր դերում հիանալի ներկայացում
2007 Young Artist Award Երիտասարդ դերասանուհի գլխավոր դերում
NAACP Image Awards Լավագույն դերասանուհի
Broadcast Film Critics Association Awards Լավագույն երիտասարդ դերասանուհի Առաջադրված
Black Reel Awards Լավագույ դերասանուհի Հաղթանակ
Լավագույն դրամատիկ ներկայացում Առաջադրված
2008 Young Artist Awards Լավագույն ներկայացում Cleaner
Black Reel Awards Լավագույն դերասանուհի The Longshots
2009 NAACP Image Awards Հիանալի ներկայացում True Jackson, VP Հաղթանակ
2010 NAACP Image Awards Հիանալի ներկայացում
Kids Choice Awards Սիրված դերասանուհի Առաջադրված
BET Awards Երիտասարդ աստղ Հաղթանակ
2011 Young Artist Awards Հեռուստասերիալում լավագույն ներկայացում Առաջադրված
NAACP Image Awards Հիանալի ներկայացում Հաղթանակ
BET Awards Երիտասարդ աստղ Առաջադրված
2012 NAACP Image Awards Հիանալի ներկայացում Հաղթանակ
BET Awards Երիտասարդ աստղ Joyful Noise Առաջադրված
2013 Black Reel Awards Լավագույն դերասանուհի մինի սերիալում Abducted: The Carlina White Story
NAACP Image Awards Հիանալի դերասանուհի
NAACP Image Awards Հիանալլի ներկայացում Winx Club: Enchantix
BTVA Feature Film Voice Acting Award Լավագույն վոկալի խումբ Ice Age: Continental Drift
BET Awards Երիտասարդ աստղ Keke Palmer
2014 Black Reel Awards Լավագույն դերասանուհի CrazySexyCool: The TLC Story
NAACP Image Awards Հիանալի դերասանուհի
BET Awards Երիտասարդ աստղ[26] Keke Palmer Հաղթանակ
2015 NAACP Image Awards Հիանալի դերասանուհի[27] The Trip To Bountiful Առաջադրված
Spirit of the League Awards Gala Spirit Of The League Champion Award[28] ·[29] Philanthropy Հաղթանակ
2016 NAACP Image Awards Outstanding Actress in a Motion Picture[30] ·[31] Brotherly Love Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.popeater.com/2010/05/10/tvs-richest-kids/
  2. http://decider.com/2015/09/16/woman-crush-wednesday-keke-palmer-scream-queens/
  3. 3,0 3,1 3,2 «Keke Palmer Biography»։ biography.com 
  4. http://www.blockbuster.com/browse/catalog/persondetails/381303
  5. http://movieweb.com/ed-harris-and-keke-palmer-get-the-cleaner/
  6. http://www.popeater.com/2010/05/10/tvs-richest-kids/
  7. https://twitter.com/kekeinaction/status/2857414568
  8. http://vibemixtapes.com/2011/01/10/keke-palmer-awaken/
  9. https://itunes.apple.com/us/album/the-one-you-call-single/id406175268
  10. http://www.singersroom.com/news/6672/Keke-Palmer-Plots-Strong-2011-With-TV-Film-Music-and-Animations
  11. http://www.artistdirect.com/entertainment-news/article/keke-palmer-talks-we-are-and-ice-age-continental-drift/10171467
  12. http://www.rap-up.com/2012/07/11/video-keke-palmer-f-kevin-mccall-you-got-me/#more-129552
  13. http://www.thisisrnb.com/2012/09/exclusive-preview-keke-palmer-reveals-self-titled-mixtape-snippets/#more-47217
  14. http://www.datpiff.com/Keke-Palmer-Keke-Palmer-mixtape.402086.html
  15. «VH1 Original TV Shows, Reality TV Shows | VH1»։ VH1։ Վերցված է 2016-08-24 
  16. «TLC Is Back In A New Biopic»։ The Huffington Post։ 2013-07-25։ Վերցված է 2016-08-24 
  17.  
  18. «Premiere Date Revealed For Keke Palmer's New BET Talk Show - Singersroom.com» (en-US)։ 2014-06-03։ Վերցված է 2016-08-24 
  19. Miller Julie։ «Keke Palmer on Becoming Broadway’s First African-American Cinderella»։ Վերցված է 2016-08-24 
  20. «Keke Palmer & NeNe Leakes Wrap Up Their Run On Broadway In ‘Cinderella’»։ HelloBeautiful։ 2015-01-04։ Վերցված է 2016-08-24 
  21. «TCA Winter 2015: Cast Fills Out for Fox's Scream Queens with Joe Manganiello, Abigail Breslin, and More! - Dread Central» (en-US)։ 2015-01-17։ Վերցված է 2016-08-24 
  22. Records Island։ «Island Records»։ www.islandrecords.com։ Վերցված է 2016-08-24 
  23. Records Island։ «Island Records»։ www.islandrecords.com։ Վերցված է 2016-08-24 
  24. «Keke Palmer Signs Deal With Island Records»։ 2015-08-21։ Վերցված է 2016-08-24 
  25. «Waited to Exhale… – Keke Palmer | Official Website»։ Վերցված է 2016-08-24 
  26. «BET awrds 2014 nominees» 
  27. Huggins Sarah (2015-02-07)։ «2015 NAACP Image Awards full winners list – Zap2It»։ Zap2it.com։ Վերցված է 2016-05-12 
  28. «Keke Palmer Receives ‘Spirit Of The League Champion Award’»։ LanaDot.com։ Վերցված է 2016-05-12 
  29. Shropshire Terry (2015-06-02)։ «Keke Palmer honored at ‘Spirit of the League’ awards gala | New Pittsburgh Courier»։ Newpittsburghcourieronline.com։ Վերցված է 2016-05-12 
  30. «NAACP Image Awards 2015: The Complete List of Nominations»։ Etonline.com։ 2015-12-08։ Վերցված է 2016-05-12 
  31. «47th NAACP Image Awards Nominations 2016 : la liste des nominés»։ Blackmoviesentertainment.com։ Վերցված է 2016-05-12