Կարմրավուն մրջյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարմրավուն մրջյուն
Կարմրավուն մրջյուն
Կարմրավուն մրջյուն
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թաղանթաթևեր (Hymenoptera)
Ընտանիք Մրջյուններ (Formicidae)
Ցեղ Manica
Տեսակ Կարմրավուն մրջյուն (M. rubida)
Միջազգային անվանում
Manica rubida

Կարմրավուն մրջյուն (լատ.՝ Manica rubida), մրջյունների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատավոր առանձնյակների մարմնի երկարությունը 5,5-7,5 մմ է (էգեր` 9-11 մմ և արուներ` 8-8,5 մմ)։ Բավականին խոշոր, բաց կարմրադարչնագույն գունավորմամբ մրջյուններ են:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Եվրոպայի լեռներում (Ալպեր, Հարց, Ապենիններ, Սուդետներ, Կարպատներ, Բալկաններ), Թուրքիայում, Կովկասում: Հայտնաբերվել է միայն Հայաստանի կենտրոնական մասում` Կոտայքի (Արտավազ գյուղի մոտակայք) և Արագածոտնի (Ապարան քաղաքի մոտակայք) մարզերում:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են ենթալպյան մարգագետիններում` ծովի մակարդակից 2000-2500 մ բարձրություններում։ Հասարակական միջատներ են, գաղութները կարող են պարունակել մի քանի հարյուր առանձնյակ: Բները պատրաստում են քարերի տակ և հողում: Թևավոր սեռական առանձնյակները հայտնաբերվել են մրջնանոցներում հունիսին: Սնվում են անողնաշար կենդանիներով և նրանց դիերով:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետությունում սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հազվադեպ է հանդիպում, հայտնի են մի քանի գաղութներ:

Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում անասունների գերարածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը:

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6