Կարեն Սարգսյան (խմբավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Սարգսյան (այլ կիրառումներ)
Կարեն Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1952(1952-09-12)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԿապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունխմբավար
Պարգևներ և
մրցանակներ

Կարեն Աշոտի Սարգսյան (սեպտեմբերի 12, 1952(1952-09-12)[1], Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խմբավար։ ՀՀ վաստակավոր արտիստ (2006)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Սարգսյանը ավարտել է ԵՊՄԻ և Երևանի պետական կոնսերվատորիայի օպերաին-սիմֆոնիկ դիրիժորության բաժինները։ 1972-1980 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի երգչախումբը, որի հետ համերգներով շրջագայել է Խորհրդային Միությունում, այդ թվում՝ Բալթիկ պետություններում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Միաժամանակ ղեկավարել է նաև Էջմիածնի եկեղեցու երգչախումբը[2]։

1989 թվականին հիմնել է «Տղամարդկանց երգչախումբը» և համերգներով բազմիցս շրջագայել Արևմտյան Գերմանիայում։ 1993 թվականին Սիդնեյ քաղաքի հայ համայնքը Սարգսյանին հրավիրել է աշխատելու «Կոմիտաս» երգչախմբի և Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի հետ[2]։

1994-2011 թվականներին և 2017 թվականից` Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խմբավար։ Նրա ղեկավարությամբ երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում (1995), ԱՄՆ-ում (1999), Իսպանիայում (1999, 2000), Լիբանանում (2001) և այլն[2]։ Ղեկավարել է Ջուզեպպե Վերդիի «Օթելլո», «Տրուբադուր», «Տրավիատա», «Աիդա», Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս», Ռ. Լեոնկավալլոի «Պայացներ», Արմեն Տիգրանյանի «Անուշ», Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ», Ա. Հարությունյանի «Սայաթ Նովա» օպերաների բեմադրությունները։

1995 թվականից պարբերաբար ելույթներ է ունեցել Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ ձայնագրել է Հայկական Սուրբ մեսսայի ամբողջական տարբերակը[2]։ 2016 թվականին Նյու Յորքում` Խ. Մեյխանեջյանի Սբ. Պատարագը` հեղինակի հետ։

2014 թվականից, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրամանով սկսել է ղեկավարել Երևանի Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու և հոգևոր ճեմարանի երգչախումբը[2]։

2017 թվականի հունիսից՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով վերադարձել է օպերային թատրոն, որտեղ շարունակում է ղեկավարել թատրոնի երգչախումբը[2]։

Կարեն Սարգսյանին շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2012) և Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ շքանշան (2018)։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ստեղծագործություն
Ջուզեպպե Վերդի Օթելլո
Ջուզեպպե Վերդի Տրուբադուր
Ջուզեպպե Վերդի Տրավիատա
Գաետանո Դոնիցետի Պողիկտոս
Ռուջերո Լեոնկավալո Պայացներ
Արմեն Տիգրանյան Անուշ
Տիգրան Չուխաջյան Արշակ Բ
Ավետ Տերտերյան Երկրաշարժ
Ջուզեպպե Վերդի Աիդա
Ալեքսանդր Հարությունյան Սայաթ-Նովա

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.conductors.am/5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Կարեն Սարգսյան». opera.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։