Կարեն Խաչատրյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Խաչատրյան
Ծնվել էհուլիսի 7, 1969(1969-07-07) (54 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Կարեն Ջիվանի Խաչատրյան (հուլիսի 7, 1969(1969-07-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, բեմադրիչ, Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Խաչատրյանը ծնվել է 1969 թվականի հուլիսի 7-ին, Լենինականում[1] (այժմ՝ Գյումրի)։ 1976-1986 թվականներին կրթություն է ստացել Մեսրոպ Մաշտոցի անվան N 29 դպրոցում։ 1977-1984 թվականներին սովորել է երաժշտական յոթնամյա դպրոցի ջութակի բաժնում[2]։ 1985 թվականից դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանի ստեղծած Գյումրիի «Առասպել» դպրաթատրոնի առաջին սաներից է[3]։ 1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1991-1995 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում[4]։ Այնուհետև 1996-2000 թվականներին կրթությունը շարունակել է նույն ինստիտուտի ռեժիսորական բաժնում, Գրիգոր Մկրտչյանի արվեստանոցում[փա՞ստ]:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան (1992-1996 թվականներ), ինչպես նաև՝ «Շիրակ» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար[փա՞ստ]։ 1996 թվականից մինչ օրս Երևանի Ս. Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի դերասան է[5]։ 2003 թվականից Հանրային հեռուստաընկերությունում կրկնօրինակել է ֆիլմեր[2]։ 2008 թվականից համատեղությամբ աշխատում է Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում՝ որպես դերասան[6]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվական՝ Հայաստանի մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով[1]։

Ներկայացումների մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվական՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Լավագույն ներկայացում» (Ջ. Պատրիկ՝ «Սիրելի Պամելա», բեմադրիչ՝ Ն. Մալյան)

2010 թվական՝ Թեքեյան մշակութային կենտրոնի մրցանակ՝ «Լավագույն ներկայացում» (Վ. Սարոյան՝ «Պատմություններ գնացքում», բեմադրիչ՝ Ն. Մալյան)

2009 թվական՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Լավագույն ռեժիսուրա» (Վ. Սարոյան՝ «Պատմություններ գնացքում», բեմադրիչ՝ Ն. Մալյան)

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվական՝ Բժիշկ (Մ. Ֆրիշ՝ «Սանտա Կրուս»)

2012 թվական՝ Մովրով (Պ. Պռոշյան՝ «Հացի խնդիր»)

2011 թվական՝ Կարլյե (Կ. Մանյե՝ «Բլեզ»)

2010 թվական՝ Փիչըմ (Բ. Բրեխտ՝ «Երեք գրոշանոց օպերա»)

2007 թվական՝ Ձմեռ պապ (Ռ. Ծատուրյան՝ «Ամանորյա իրարանցում»)

2006 թվական՝ Նիկոլինո (Էդ.դե Ֆիլիպպո՝ «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը»)

2006 թվական՝ Կլավդիո (Ալ.դե Մյուսե՝ «Մարիանի քմայքները»)

2005 թվական՝ Կարապետ (Մ. Խերանյան՝ «Շխոնց Միհրան»)

2005 թվական՝ Պրոֆեսոր (Ռ. Լամուրե՝ «Ա˜խ, կանայք, կանայք»)

2005 թվական՝ Փնթփնթան թզուկ (Ա. Սիմոնյան՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»)

2005 թվական՝ Բերգամեն (Է. Ռոստոմ՝ «Ռոմանտիկները»)

2004 թվական՝ Ագռավ (Գրիմ եղբայրներ՝ «Ձյունե թագուհին»)

2003 թվական՝ Ժլատ (Ռ. Մարուխյան՝ «Ամենալավ տունը»)

2003 թվական՝ Կարապետ (Ա. Սիմոնյան՝ «44 աստիճանի վրա»[7])

2003 թվական՝ Կլոշար (Ռ. Տոմա՝ «Ծուղակ»)

2002 թվական՝ Դոն Սարդելի (Ռ. Ծատուրյան՝ «Հեքիաթն է կանչում»)

2001 թվական՝ Արջ (Ռ. Ծատուրյան՝ «Նոր դարի հեքիաթը»)

2000 թվական՝ Տեր (Ս. Կոսյան՝ «Գուցե փրկվենք»)

1996 թվական՝ Սպա (Վ. Շեքսպիր՝ «Լիր արքա»)

Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվական՝ Պիեռ Գարո (Մ. դե լա Պորտ, Ալ. դե լա Պատելյե՝ «Անունը»)

2014 թվական՝ Թատրոնի մարդ (Ջ. Պատրիկ՝ «Սիրելի Պամելա»)

2012 թվական՝ Թուրք դիվանագետ (Հրաչյա Քոչար՝ «Կարոտ»)

2008 թվական՝ Ֆելիքս Օտրիա (Վ. Սարոյան՝ «Պատմություններ գնացքում»)

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվական՝ Սատանա (Հ. Հովհաննիսյան՝ «Օպերացիա Նոր տարի»)

1994 թվական՝ Ժորիկ (Վ. Ստեփանյան՝ «Տերն ու ծառան»)

1994 թվական՝ Քաղաքացի (Սոֆոկլես՝ «Անտիգոնե»)

1993 թվական՝ Նազիր (Ս. Բաղդասարյան՝ «Արքայազն այլ մոլորակից»)

1993 թվական՝ Վանուշ (Ժ. Անանյան՝ «Թռչող ափսեից իջած մարդը»)

Գյումրիի «Առասպել» դպրաթատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվական՝ Հովհան (Ա. Պետրոսյան՝ «Զվարթնոց», բացօթյա ներկայացում՝ Զվարթնոց տաճարում)

1990 թվական՝ Բժիշկ (Ա. Պետրոսյան՝ «Երբ մահն է մրցակից»)

1989 թվական՝ Ամանոր (Ա. Պետրոսյան՝ «Կաղանդ է, կաղանդ»)

1989 թվական՝ Մոլորակ հաշվողը (Ա. դը Սենտ Էքզյուպերի՝ «Փոքրիկ իշխանը»)

1986 թվական՝ Արգիշտի արքա (Ա. Պետրոսյան՝ «Շարա»)

1985 թվական՝ Անանուն կառուցող (Ա. Պետրոսյան՝ «Մենուա»)

Այլ դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվական՝ Դուենդե (Աստոր Պիացոլլա «Մարիան՝ Բուենոս Այրեսից») (բեմադրությունը՝ Արմեն Մելիքսեթյանի)

1999 թվական՝ Կոմիտաս (Պարույր Սևակ՝ «Հետադարձ հայացք» (Անլռելի զանգակատուն)) («Մետրո» թատրոն)

1992 թվական՝ Հարրի (Ն. Բաեր «Միջադեպ մետրոյում») (Գյումրիի «Տեսիլք» թատրոն-ստուդիա)

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվական՝ Եվ. Շվարց՝ «Կարմիր գլխարկ»[8] (Բեյրութ, Լիբանան)

2009 թվական՝ Եվ. Շվարց՝ «Վիշապը»[9] (Համազգային թատրոն)

1999 թվական՝ Հ. Հովհաննիսյան՝ «Վիշապի՛ տարի, գա՛լդ բարի» (Համազգային թատրոն)

1996 թվական՝ Եվ. Շվարց՝ «Կարմիր գլխարկ» (Համազգային թատրոն)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվական՝ Դիտորդ («Մեր երազանքի ճանապարհը») (ռեժիսոր՝ Ա. Հարությունյան)

2016 թվական՝ Բժիշկ Մարտիրոսյան («Վայ, մամա ջան») (ռեժիսոր՝ Ս. Համբարձումյան)

2014 թվական՝ Պանդոկապան («Կիսալուսնի ծովածոցը») (ռեժիսոր՝ Մ. Զաքարյան)

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվական՝ Չարք («Որբերը» 2 («Հանրային» հեռուստաընկերություն))

2007 թվական՝ Լիպարիտ («Դժբախտ երջանկություն» («Արմենիա» հեռուստաընկերություն))

2007 թվական՝ Վաչագան («Վերվարածները» («Շանթ» հեռուստաընկերություն))

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Կարեն Խաչատրյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  2. 2,0 2,1 «Կարեն Խաչատրյանի մասին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի կայքում». www.sostheatre.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «Երանի բոլոր ազատներին». armtimes.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «Գրանցված շրջանավարտների ցանկ» (PDF). ysitc.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  5. «Կարեն Խաչատրյան - Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն». www.sostheatre.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «Կարեն Խաչատրյանի մասին avproduction.am կայքում». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  7. «Գյումրիից հարևաններով են հեռանում, որ Ռուսաստանում էլ հարևանություն անեն». irates.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  8. ««Կարմիր Գլխարկիկը»` Թատրոնի Միջազգային Օրուան Նուէրը Լիբանանահայութեան». aztagdaily.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.(չաշխատող հղում)
  9. ««Նախ մեր ներսի վիշապից ձերբազատվենք»». aravot.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]